Մասնակից:Արմեն 1992/Ավազարկղ

Լուցիոս Կոռնելիուս Սուլլա խմբագրել

Սուլլան Հունաստանում։ Աթենքի գրավումը։ 87 թվին Սուլլան ափ ելավ Էպիրոսում, որտեղից արագ չվերթ կատարեց դեպի Բևովտիա. այնտեղ նա պարտության մատնեց

Միհրդատի զորավար Արքելավոսին, ապա Ատտիկա գնաց և սկսեց Աթենքի պաշարումը, որը տևեց մի քանի ամիս։ Լիկեյոնի և Ակադեմիայի հռչակավոր պուրակները կտրատեցին, որովհետև Սուլլային նյութ էր հարկավոր պաշարման կառուցումների համար։       86 թվի մարտի 1-ին քաղաքը գրոոհռվ գրավեցին և հանձնեցին զինվորներին կողոպտելու։ Սպանություններն ու կողոպուտները շարունակվեցին այնքան ժամանակ, մինչև որ Սուլլան հրաման տվեց դադարեցնել այն։ Արիստիոնը սպանվեց, իսկ Արքելավոսը, որ ամրացել էր Պիրևսում, հարկադրված էր այնտեղից հեռանալ։ Պիրևսի հին ամրությունները քանդվեցին Աուլլայի հրամանով։

Քերոնիեայի և Օրքոմենի ճակատամարտերը։ Բայց Սուլլան ոչ նավատորմ ուներ և միջոցներ, մինչդեռ Հունաստան էր գալու Վալերիոս Ֆլաքոսն իր բանակով։ Միհրդատի զորքերը գրավեցին Մակեդոնիան և վերստին մուտք գործեցին Հունաստան։ Բեովտիայում նրանց հաջողվեց միանալու Արքելավոսի բանակի մնացորդների հետ։ Հակառակ վերջինիս խորհուրդներին՝ պոնտական զորքերը հարձակվեցին հռռմայեցիների վրա։ Գլխավոր ճակատամարտը տեղի ունեցավ Բեովտիայում, Քերոնեայի մոտ (86թ.) և ավարտվեց Սուլլայի հաղթանակով։ Օրքոմենի մոտ տեղի ունեցած երկրորդ, մայեցիների համար հաջող ճակատամարտից հետո Միհրդատի զորքի անվնաս մնացած մասը հեռացավ Հունաստանից:

Չնայած Միհրդատի տարածքային ձեռքբերումներին, նրա դիրքրեը նոր նվաճված տարաքներում բավականին անկայուն էին: Դաժան հարկահանության էին ենթարկվում հռոմեամետ քաղաքները (Քիոս): Ռազմականը գործողությունների անըդհատությունը և զորակոչերի պարբերականությունը ևս առաջ էր բերում դժգոհություն, ինչի արդյունքը եղավ 86 թ, Եփեսոսի ապստամոբությունը (ինչը նախապատրաստվել էր հռոմեամետ ուժերի կողմից և Հռոմից ստացված աջակցությամբ): Միհրդատը փորձեց ժողովրդավարական գործուն քաղաքականություն իրականացնել, բայց սպասելի արդյունքի չհասավ:

86թ. Հունաստանում ափ իջած Վալերիոս Ֆլաքոսի բանակից սկսվեց զինվորների անցումը Սուլլայի հրամանատարության տակ: Շուտով սկսվեց խռովություն ինչի արդյուքնում Ֆլաքոսը սպանվեց: Նոր հրամանատար Գայոս Ֆլավիոս Ֆիմբրիան պարտության մատնեց Միհրդատին: Զուգահեռաբար Սուլլայի քվեստոր Լուցիոս Լիցինիոս Լուկուլոսը մաքրեց Էգեյան ծովը Միհրդատի ուժերից: 85թ. Սուլլայի և Միհրդատի միջև կնքվեց հաշտություն Դարդանոսում:Միհրդատը տալու էր 3 000 տաղանդ ռազմատուգանք, կրճատում էր նավատորմը, և ազատեր գրավյալ տարածքները: Հաշտության Հռոմի տեսանկյունից զիջումային լինելը պայմանավորված էր Սուլլայի պատերազմն արագ ավարտելու և Հռոմ վերադառանալու ձգտումով:

Դրանից հետո Սուլլան բանակն ուղղեց Ֆիմբրիայի դեմ, ում բանակը հրաժարվեց կռվել իսկ հրամանատարն ինքնասպան եղավ: Սուլլան վերացրեց Միհրդատի իրականացրած բոլոր բարեփոխումներն Ասիայում և Հունաստանում՝ շահելով տեղի արիստոկրատական վերնախավի հավատարմությունը:83թ.գարնանը Սուլլան իր 40 000 բանակով ափ իջավ Իտալիայում (Բրունդիզիումում), ուր նրան միացավ Գնեոս Պոմպեոսը իր երկու լեգեոններով:  Սուլլան իր հակառակորդներին վերջնականապես ջախջախեց Հռոմի մոտակայքում՝ Կոլլինյան դարբասի առաջ: Մարիուսականների պարտությունից հետո Իտալիայում այլևս լուրջ դիմադրություն տեղի չունեցավ: Սուլլան պատժիչ գործողություններ իրականացրեց խռովարարների նկատմամբ մինչև 79թ.: Հռոմում կազմվեցին պրոսկրիպցիաներ:  Բոլոր կասկածելի անձնինք օրենքից դուրս հայտարարվեցին: Նրանց գույքը ենթակա էր բռնագրավման, իսկ ստրուկներին շնորհվեց ազատություն: Մոտավոր տվյալներով սպանվել են 20 սենատոր և 2600 հեծյալ: Արդյուքնում մեծ կարողություններ ձեռք բերեցին Սուլլայի կողմնակիցները: Սուլլան աշխատանքներ տարավ իր կարգավիճակը իրավաբանորեն ձևակերպելու ուղղությամբ: Կոնսուլների բացակայության պայմաններում երկրի գլուխ կանգնած էր ժամանակավոր կառավարող, interrex՝ միջթագավոր (համաձայն հին սորվորության): 82թ. նման կառավարող Ֆլաքոսը (Ավագ) կոմիցիաներում անցկացրեց գերագույն իշխանության մասին օրենք Lex Valeria de imperio և Սուլլային նշանակեց անորոշ ժամանակով դիկտատոր՝ առանց սահմանափակման օրենքներ հրապարակելու և պետությունը կարգավորելու համար   diktator legibus scribundis et reipublicae constitueudae: Սա Երկրորդ Պունիկյան պատերազմից ժամանկներից հետո առաջին դեպքն էր դիկտատորի նշանակման (ընդ որում Սուլլայի կառավարման ժամկետը անհսահմանափակ էր): Սուլլան ավելացրեց սենատորների թիվը հասցնելով այն 600-ի: Սենատորները մեծապես սուլլայական զորապետներն էին: Մշտական դատական հանձնաժողովների թիցն ընդլայնվում է, իբրեև երդվյալներ նշանակվում են սենատորները, ինչպես այդ գոյություն ուներ Գրակքոսներից առաջ, իսկ հանձնաժողովը նախագահում էր պրետորը: Մագիստրատուրաների թիվն ավելացվեց: Այժմ 6-ի փոխարեն ընտրվում էր 8 պրետոր, 8 քվեստորի փոխարեն՝ 20: Կոնսուլներն ու պրետորները պետք է 1 տարի շարունակ Հռոմում գտնվեին: Կոնսուլների իշխանությունը տարածվում էր Իտալիայի վրա: Մագիստարտուրաներ վարելու հաջորդականությունը հետևյալն էր. Քվեստոր կարելի էր դառնալ 30, պրետոր՝ 39 և կոնսուլ՝ 42 տարեկանից ոչ փոքր հասակում: Միևնույն պաշտոնի համար կարելի էր վերընտրվել միայն 10 տարի անց: Ցենզորները զրկվեցին իրենց գործաույթից, այդ մագիստրատուրան փաստորեն դադարեց գոյություն ունենալ: Տրիբունները այժմ պետք է դառնային առանձին պլեբեյների խնդրարկուներ, ինչպես վաղ Հանրապետության շրջանում: Ճիշտ է նրանք կարող էին օրենքի նախագծեր ներկայացնել սենատի հաստատմանը, բայց միայն նրանք որոնց հետ կապված արդեն համաձայնություն կար: Միջնորդության intercession իրավունքը սահմանափավեց: Բացի այդ նախկին տրիբունները չէին կարող հետո ձգտել այլ մագիստրատուրաների: Դրանով երիտասարդ նոբիլների համար վերացվում էր իրենց կարիերան տրիբունությունից սկսելու հնարավորությունը: Սենատի իշխանության ուժեացումով սահմանափակվեցին կոմիցիաների իրավունքները, որոնք այժմ պարտավոր էին անվերապահորեն ընդունել Սուլլայական օրենքները: Պլեբսը զրկվեց հացի բաշխումներից: Սուլլան վարձահատույց եղավ իր հիմնական հենարանից՝ բանակից: Իտալյան քաղաքների շատ հողեր Էտրուրիայում, Լացիումում և Կամպանիայում վերածվեցին գաղութների և բնակեցվեցին Սուլլայի մոտ  100 հազար վետերաններով: Իր զինվորներին երկրի կենտրոնում բնակեցնելով Սուլլան նպատակ ուներ մշտապես ունենալ հավատարիմ բանակ, որը կլիներ իր իշխանության ապահովման երաշխիքը: Հռոմում Սուլլան հենվում էր 10 000 կոռնելիոսների վրա, որոնք պրոսկիպցիաների հետևանքով ազատ արձակված ստրուկներն էին: 79թ. Սուլլան անակնկալ կերպով հրաժարվեց իր լիազորություններից և անցավ մասնավոր կյանքի: 78թ. նա մահացավ:

Սուլլայական բռնատիրությունը կարևոր նշանակություն ունեցավ Հռոմի քաղաքական պատմության մեջ: Այժմ արդեն Գրակքոսների ժամանակից ի վեր քաղաքական տարբեր խմբավորումների զինված բախումները դարձան սովորական երևույթ:80-ականների քաղաքական պայքարի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այդ պայքարը հստակ կերպով վերածվում է քաղաքացիական համընդգրկուն պատերազմների, որոնք բնորոշվում են իրենց հարաճուն դաժանությամբ և անհադուրժողականությամբ: Խնդիրը կայանում է նրանում որ քաղաքական խնդիրները առաջին հաջողված փորձերից հետո այժմ արդեն սկսեցին լուծվել ոչ թե օրենսդրական դաշտում այլ ուժի կիրառումն էր համարվում արդյունավետ և այժմրոպեական: Պատմության այս ծիրում երևակվում է հռոմեական հասրակության փոխակերպման նոր միտում: Հին հանրապետական կարգը ենթադրում էր. Ժողովրդական ժողովի գերագույն իշխանություն, սենատի հեղինակություն, մագիստրատների լիազորություններ՝ հիմնված օրենքի վրա: Սուլլան լոկ ձևականորեն էր վերականգնում մինչգրակքոսյան կամ ավելի վաղ քաղաքական կարգը: Նկատելի է, որ այս քաղաքականությունը անսահմանափակ միապետական իշխանության հաստատման կերպափոխված քաղաքականություն է: Այն արտաքնապես ժողովրդական է (առյժմ միայն ամբոխավարության պարզունակ հարմարանքներով արտահայտած), բայց ներքին տիրույթում դրված էր փոքր խմբի և նրա ղեկաարի իշխանության երաշխավորման ապահովումը: Սուլլայի պայմանավորեց հռոմեական հասարակության հետագա զարգացման հիմնական միտումները և իշխանության հասնելու օրինակ հանդիսացավ Հռոմի քաղաքագետ-զորավարների համար: մ.թ.ա. I դարում Հռոմեական հասրակությունում տեղի ունեցող միտումները դարեր շարունակ կղզիացած քաղաքական համակարգի ճգնաժամի հիմնական ապացույցն են: Առանձնահատկություններից պակաս կարևոր չէ այս ծիրում վարձու բանակի առկայությունը, որը օգտագործելի էր դարձել արդեն երկրի ներքաղաքական պայքարում[1]:

Սուլլան իր զինվորների մեջ մեծ հեղինակություն էր վայելում, բայց նա եսասեր ու սառը մարդ էր: Նա կրթված մարդ էր և լավ ծանոթ էր հունական գրականությանն ու փիլիսոփայությանը: Նա էպիկուրյան սկեպտիկ հեգնանքով էր վերաբերում ժամանակի կրոնական աշխարհընկալմանը: Միևնույն ժամանակ նա հավատում էր բախտին և գուշակություններին: Նա իրեն կցեց  Felix` Բախտավոր մականունը:Մոմզենը մեկնաբանելով  իշխանություից Սուլլայի անակնկալ հրաժարումը նշում է. «իսկ երբ գործն ավարտեց, ստեղծողը տեղը զիջեց իր ստեղծածին»[2]:

Յուգուրթական պատերազմներ խմբագրել

Նումիդիական թագավոր Մասսինիսայի հաջորդեներից Յուգուրթան կարողացավ երկրում իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքը: Մասսինիսայի ժառանգներից Հիեմփսալը կարողացավ փախնել Հռոմ և օգնություն խնդրել: Երբ Ադհերբալն ուղևորվեց Հռոմ աջակցության Յուգուրթան դիմեց ամեն մինջոցի սենատորներին կաշառելու համար: Կնքվեց Յուգուրթային ձեռնտու պայմանագիր: Սակայն խաղաղությունը խաղտվեց, երբ Յուգուրթան պաշարեց Ադհերբալի տիրույթ դարձած Ցիրտան: Քաղաքի գրավումից հետո քաղաքի բոլոր տղամարդիկ կոտորվեցին, իսկ Ադհերբալը սպանվեց: Մ.թ.ա. 111թ. Հռոմը Յուգուրթային պատերազմ հայտարեց: Կաշառելով հռոմեական զորքին Յուգուրթան կարողացավ հասնել իրեն ձեռնտու հաշտության: Այդ փաստը ավելի լարեց իրադրությունը Հռոմում: Տրիբուն Գայոս Մեմմիոսը պահանջեց Հռոմ կանչել Յուգուրթային: Յուգուրթան ժողովրդական ժողովին կիրառեց նույն կաշառքի քաղաքականությունը, որը իրեն արդարացրեց և անգամ փորձեց հաշվեհարդար տեսնել Հռոմում ապաստանած իր քաղաքական հակառակորդների հետ: Շուտով Յուգուրթային վտարում են Հռոմից, և բեկանում կնքված հաշտությունը : Պատերազմի վերսկսումից հետո (մ.թ.ա. 110թ.) Յուգուրթան անակնկալ կերպով հարձակվեց հռոմեական բանակի վրա և ստիպեց անձնատուր լինել: Կաշառված հռոմեական հրամանաարը պայմանագիր կնքեց, համաձայն որի Նումիդիան ճանաչվում էր հռոմեական ժողովրդի դաշնակից: Մ.թ.ա. 109թ. Աֆրիկա ուղարկվեց Քվինտոս Ցեցիլիոս Մետելլոսը: Լինելով անկաշառ և մարդ նա կարգի բերեց բանակը: Մ.թ.ա. 109թ. Մուտոլ գետի ճակատամարտում նումիդաիական բանակը ջախջախվեց: Շուտով բանակի հրամանատարությունը հանձնվեց Գայոս Մարիուսին: Ժողովրդական ժողովի որոշմամբ Մարիուսին հանձնարարվեց շարունակել պատերազմը: Մ.թ.ա. 105թ. պատերազմն ավարտվեց: Մ.թ.ա. 104թ. հունվարի 1-ին Մարիուսը տոնեց իր հաղթահանդեսը՝ տրիուվիրատը: Նումիդիական թագավորության մի մասը անցավ մավրիտանական թագավոր Բոկքոսին իսկ մնացածը Յուգուրթայի ազգականներին[3]:

  1. Մաշկին Ն. Ա., Հին Հռոմի պատմություն, թարգմ. Միրզախանյան Ե. Ա., Եր., ԵՊՀ, 1951թ.էջ 376-383.
  2. Момзен, История Рима, Т. II, с. 349.
  3. Մաշկին Ն. Ա., Հին Հռոմի պատմություն, թարգմ. Միրզախանյան Ե. Ա., Եր., ԵՊՀ, 1951թ.էջ 360-362.