Վիպական երգեր, ժողովրդական բանահյուսության վիպական սեռին պատկանող չափածո երգային ստեղծագործություններ, հորինված առասպելաբանական, կրոնական, պատմական անձանց և իրադարձությունների շուրջը։

Առասպելական վիպական երգեր խմբագրել

Հնագույն տեսակը առասպելաբանական վիպական երգերն են՝ նվիրված աստվածների և դյուցազունների ծննդի ու տարբեր արարքների նկարագրությանը, հիմնված վաղնջական առասպելական հավատալիքների ու պատկերացումների վրա (հեթիթական «Ուլիկումիի երգը», սկանդինավյան էդդայի ցիկլից՝ Տրյումի և Հյումիրի երգերը, հայկական Վահագնի երգը և այլն)։

Կրոնական վիպական երգեր խմբագրել

Առավել ուշ շրջանի ստեղծագործություններ են կրոնական վիպական երգերը՝ նվիրված Քրիստոսի, սրբերի և սրբազան այլ անձանց կյանքին ու գործունեությանը։ Հիմնականում ստեղծվել են գրքային, մասամբ նաև՝ բանավոր ավանդական զրույցներից, կրոնական հավատալիքներից ու պատկերացումներից ածանցվելով («Նարեկացի», «Կարոս խաչ» և այլն)։ Կրոնական վիպական երգերի մի մասն ունի ծիսական բնույթ, կատարվում է Քրիստոսի ծննդյան կամ Նոր տարվա տոնական արարողությունների ժամանակ։

Պատմական վիպական երգեր խմբագրել

Ամենատարածվածը պատմական վիպական երգերն են, որոնք հաճախ կոչվում են վիպական երգ կամ վիպերգ՝ հորինված իրական դեպքերի և կոնկրետ պատմական անձանց արարքների շուրջը։ Սյուժեն հակիրճ է, կառուցված հերոսական, ողբերգական կամ սոցիալ-կենցաղային բնույթի մեկ հիմնական դիպվածի վրա։ Դրանք պատմական են՝ իբրև կատարված իրողությունների վրա ձևավորված երգեր, վիպական՝ առարկայացված կերպարներով և վերջիններիս էությունը բացահայտող սյուժետային պատումով, օժտված են քնարականության և դրամատիզմի տարրերով։

Քնարական տարրը խմբագրել

Քնարական տարրը դրսևորվում է հատկապես վիպական երգերի կրկնակներում և կատարողի վերաբերական խոսքերում, երբ շեշտվում է հորինողի կամ երգասացի անձնական զգացմունքն ու վերաբերմունքը նկարագրվող իրադարձության կամ վիպական անձանց ճակատագրի նկատմամբ։ Մեզ հասած հին պատմական վիպական երգերից են

  • Արտաշեսի կողմից Սաթենիկի առևանգման առիթով

Արտաշեսի կողմից Սաթենիկի առևանգման և նրանց ամուսնության հետ կապված վիպական հատվածները,

  • Կիլիկիայի Հեթում Ա թագավորի որդու գերման առիթով

«Լևոնի երգը»՝ ստեղծված XIII դարում Կիլիկիայի Հեթում Ա թագավորի որդու գերման առիթով,

  • Չհամարակալած ցանկի տարր

«Մոկաց Միրզան» և այլն։ Առանձնապես շատ են XIX-XX դարերի

  • ռուս-թուրքական պատերազմներ

ռուս-թուրքական պատերազմների (Լոռիս-Մելիքով, Տեր-Ղուկասով, Հասան Ղալա)

  • հայ ագգային-ազատագրական կռիվներ

հայ ագգային-ազատագրական կռիվների հերոսների (Աղբյուր Սերոբ, Գևորգ Չաուշ, Անդրանիկ) վերաբերյալ երգերը՝ պատմահերոսական և պատմաողբերգական բովանդակությամբ։

  • տեղական պատմակենցաղային երգեր

Կան նաև բազմաթիվ տեղական պատմակենցաղային երգեր, որոնք հորինվել են որևէ դժբախտ կամ երգիծական դիպվածի առիթով («Գուլաբեցի Արշակի երգը» և այլն)։ Այս հիմնական խմբերից բացի, կան ընդհանուր բնավորությամբ ծավալուն վիպական երգեր, որոնց մեջ հարակցվել ու միաձուլվել են կրոնա-առասպելաբանական, պատմական ու կենցաղային մոտիվներ, սյուժեներ, կերպարներ («Ասլան աղա», «Մեռավ էն, ինչ շատ մալ ուներ» և այլն)։ Վիպական երգերը, հարակցվելով վիպական տարբեր մոտիվների ու զրույցների, համախմբվելով ու ցիկլավորվելով վիպական համապատասխան անձնավորությունների շուրջը, պատմական ու տիպաբանական առումով դառնում են ժողովրդական վեպերի (էպոս) ձևավորման կարևոր բաղադրիչներ։

Վիպական երգերը ավանդական երաժշտական ֆոլկլորի բաժին խմբագրել

Երաժշտության մեջ վիպական երգերը ավանդական երաժշտական ֆոլկլորի մի բաժինն են։ Անվանումը հավաքական է՝ ներառնում է ոչ միայն վիպական բովանդակություն ունեցող ինքնուրույն երգերը, այլև էպոսի ու սիրային-հերոսական պատումների եղանակավոր դրվագները։ Տարբեր ժողովուրդների վիպական պատումների կատարմանը միշտ էլ ուղեկցել է այս կամ այն տեսակի երգեցողություն, որի հետևանքով դրանք ներկայացել են որպես բաղադրյալ արվեստի երկեր։

Վիպական երգերի ժանրային որոշակիությունը խմբագրել

Վիպական երգերի երգեցողությունը առանձնանում է ժանրային որոշակիությամբ։ Այդ բնագավառում պատմականորեն տեղի է ունեցել զարգացում՝ հանպատրաստից հորինվող արխաիկ դարձվածքներից դեպի ամբողջական ձև ստացած, անհատականացված եղանակները։ Մեզ հասած զանազան ազգային պատումներում հանդիպում են մեղեդիական-ասերգային դարձվածքներով խոսքային տեքստի եղանակավոր արտասանություն, մաքուր արտասանություն և դրա հետ՝ ամբողջական երգային հատվածներ և այդ երկու ձևի զուգորդումը։ Երգեցողությունը պատմողական է, կրում է յուրատեսակ վիպական շունչ, ասմունքն օժտում լրացուցիչ վիպական արտահայտչականությամբ, կիրառվում է նաև նվագակցություն։ Վիպական երգերի հետ սերտ առնչություն ունեն պատմական երգերը, որ պարունակում են նաև հերոսական-քայլերգային տարրեր։

Հայ հին վիպական երգեր խմբագրել

Հայ հին վիպական երգերից մեզ են հասել «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելին վերագրվող «ծամթելի և լողվորդի» մասին մի շարք երգերի եղանակներ, «Սասունցի Դավիթ» վեպից պահպանված շուրջ երեք տասնյակ երգվող հատվածներ («Սասնա ծռեր»), «Կարոս խաչ» պատումի եղանակները, «Մոկաց Միրզա» վիպաքնարական երգ-բալլադը, «Քյոռ-օղլի» ավանդության հայկական տարբերակի երգերը և այլն։ Բազմաթիվ են համեմատաբար նոր ժամանակների պատմական ու պատմակենցաղային երգ-պատումները, որ սովորաբար դրամատիկական բնույթ ունեն, և ազատագրական կռիվների հերոսներին նվիրված քայլերգային տիպի ստեղծագործությունները։


Տիգրանով (Տիգրանյան) Գևորգ Գրիգորի [ծնվել է մարտի 25-ին (հին տոմարով ապրիլի 7-ին) 1908 թվականին, Պետերբուրգում], հայ սովետական երաժշտագետ և մանկավարժ։ ՀԽՍՀ (1945) և ՌԽՖՍՀ (1979) արվեստի վաստակավոր գործիչ։ Արվեստագիտության դոկտոր (1947)։ Ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիայի պատմատեսական ֆակուլտետը (1934)։ Սովորել է Բ․ Վ․ Ասաֆևի, Ս․ Լ․ Գինզբուրգի, Ռ․ Ի․ Գրուբերի մոտ։ 1935-ից 1941 թվականներին և 1946 թվականից երաժշտության պատմություն է դասավանդում Լենինգրադի կոնսերվատորիայում (1947 թվականից՝ պրոֆեսոր), 1940 թվականից՝ նաև Երևանի կոնսերվատորիայում։ Արտասահմանյան, ռուսական, սովետական և հայ երաժշտությանը նվիրված աշխատությունների հեղինակ է, որոնց թվում է «Հայ երաժշտական թատրոնը» ուսումնասիրությունը (հատոր 1—3, 1956-ից 1975 թվականներին, ռուսերեն, ՀԽՍՀ պետական մրցանակ, 1979)։ Կազմել և խմբագրել է մի շարք ժողովածուներ (ռուս․)․ Բ․ Վ․ Ասաֆևի «Ակնարկներ Հայաստանի մասին» (1958), «Կ․ Ս․ Սարաջև․ Հոդվածներ, հուշեր» (1962), «Լենինգրադի կոնսերվատորիան հուշերում» (1962), «Սովետական սիմֆոնիան 50 տարում» (1967)։



Թափառող կրակներ, կամ ճահճային կրակներ, «  կրակներ» (լատին․՝ ignis fatum, ignus-«կրակ», fatur-«բախտ»)-հազվադեպ հանդիպող բնական երևույթներ, որոնք հանդիպում են գիշերները ճահիճներում, դաշտերում, գերեզմանատներում:

Նրանց անկանխատեսելի և խորհրդավոր հայտնվելը հին ժամանակներից առաջացրել է թերահավատություն և դժվարացրել է դրանց գիտական ուսումնասիրությունները: Ճահճային կրակները, որոնք հարյուրավոր տարիներ վախեցրել են ճանապարհորդներին, կան նաև հիմա: Գոյություն ունեն հավատալիքներ, թե որոշ կրակներ անհայտ պատճառներով մարդկանց նկատմամբ ագրեսիվ են տրամադրված կամ վատ նորություններ են բերում, իսկ մյուսները նույնիսկ կարող են օգնել դժվար պահին:

ավելի հաճախ թափառող կրակները վառվում են ձեռքը բարձրացրած մարդու բարձրության վրա, լինում են գնդաձև կամ հիշեցնում են մոմի բոցը, ինչի համար ստացել են իրենց մյուս՝ «հանգուցյալի մոմ» անվանումը: