Սարիբեկ տոհմածառը

Տոհմածառ (ազգացուցակ, ազգահամար, տոհմացուցակ, տոհմային ցանկեր) պատմական հիշողություն՝ կապված ազգի պատմության, տոհմի ծագման, երևույթների, դեպքերի, գործընթացների վերաբերյալ։ Հայկական տոհմածառն ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում[1]։ յանների

Պատմություն խմբագրել

Հայերը տոհմածառային ավանդույթը առավել լայն օգտագործել են 19-րդ դարից: Տոհմածառերն ավելի տարածված են ծառի տեսքով, լինում են նաև աղյուսակաձև և շրջանաձև։ Մինչև 19-րդ դարի առաջին կեսը տոհմածառերը հանդիպել են հիմ­նականում ազգացուցակների ձևով, որոնք գրվել են ձեռագրերում և պատմական գրքերում, 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկիզբին տոհմածառերը հանդիպել են հիմ­նականում Մխիթարյանների հրատարակություններում, որոնք արքունական, իշխանական ընտանիքների պատմություններին կից սկսել են տոհմածառեր պատկերել[2]։

Խորհրդային շրջանում՝ 1920-1950-ական թվականներին տոհմածառեր շատ քիչ են կազմվել։ Այդ տարիներին մարդիկ հաճախ ստիպված թաքցնել են իրենց ծագումը, ընտանիքի պատմությունը, փոխել ազգանունները։ 1960-ական թվականներից սկսած տոհմածառերի հանդեպ հետաքրքրությունը սկսել է աճել[3]։

Տոհմածառերի տարատեսակներն այսօր կիրառվում են նաև ժամանակակից տեխնոլոգիական հնարավորություններով։ Ներկայումս տոհմածառեր են կազմվում զանազան գեղարվեստական և գեղագիտական լուծումներով[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Տոհմածառը ընդգրկվել է ոչ նյութական մշակութային ժառանգությունների շարքում».
  2. 6 Ալիշան 1893, 563
  3. Հայոց տոհմածառերի ազգագրական ուսումնասիրություն. հիշողություն եւ սերունդների տեսողական խոսույթ, Երանոսյան, Արգամ
  4. https://int-heritage.am/family-tree/

Արտաքին հղումներ խմբագրել