Լեոնիդ Նիկոլաևիչ Իշչուկ (ուկրաիներեն՝ Леонід Миколайович Іщук, ), խորհրդային և ուկրաինացւ ֆուտբոլիստ, հանդես է եկել խաղում պաշտպանի դիրքում։ Կարիերայի ավարտից հետո նա դարձել է մարզիչ։

Կենսագրություն

խմբագրել

Եղել է Խմելնիցկի քաղաքի «Դինամոյի» սան, որտեղ էլ սկսել է իր ֆուտբոլային կարիերան։ 1970 թվականին զորակոչվել է բանակ, ծառայության ընթացքում հանդես է եկել «Օդեսա» (ՄԱ) (ուկրաիներեն՝ Одеса (спортивний клуб)) ակումբում։ 1971 թվականին հրավիրվել է Սևաստոպոլ «Ավանգարդ» ակումբ, որտեղ հանդես է եկել մինչև 1975 թվականը։ 1977 թվականին նա վերադարձել է Խմելնիցկի, որտեղ երկու մրցաշրջան խաղացել է տեղի Պոդոլեում։ 1979 թվականին տեղափոխվել է Կրոպիվնիցկի քաղաքի «Զվեզդա»։