Ջաբու Պուլե
Անձնական տվյալներ
Ծննդավայր Հարավաֆրիկյան Հանրապետություն
Հասակ 168
Դիրք հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998—2004 Հարավաֆրիկյան Հանրապետություն Կայզեր Չիֆս 99 (27)
2004—2005 Ավստրիա Մատերսբուրգ 22 (2)
2005—2006 Հարավաֆրիկյան Հանրապետություն Սուպերսպորտ Յունայթեդ 9 (0)
2006—2007 Հարավաֆրիկյան Հանրապետություն Օրլանդո Պայտերս 18 (1)
2008 Շվեդիա Եսթեր 13 (5)
2008—2010 Հարավաֆրիկյան Հանրապետություն Պլատինում Սթարս 12 (2)
2010 Շվեդիա Եսթեր 22 (1)
2012 Հարավաֆրիկյան Հանրապետություն Քեյփթաուն ? (?)
2014 Հարավաֆրիկյան Հանրապետություն Սուպերսպորտ Յունայթեդ 9 (0)
Ազգային հավաքական
2000—2004 Հարավաֆրիկյան Հանրապետություն ՀԱՀ 20 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ջաբու Պուլե ((անգլ.՝ Jabu Mahlangu Pule;), հարավաֆրիկացի ֆուտբոլիստ, հարձակվող, ով հանդես է եկել Հարավային Աֆրիկայի ազգային հավաքականում և մի շարք այլ ակումբներ:

Համարվում էր իր երկրի ամենախոստումնալից խաղացողներից մեկը, բայց իր ալկոհոլի հանդեպ ունեցած սիրո և վատ վարքագծի պատճառով չի իրացրել իր տաղանդը:

Ակումբային կարիերա խմբագրել

Մեծ ֆուտբոլում նորամուտը նշել է 1998 թվականին «կայզեր չիֆս» ակումբի կազմում, որտեղ անցկացրել է վեց մրցաշրջան, մասնակցելով առաջնության 99 հանդիպումների: Թիմի հետ դարձել է Հարավաֆրիկյան հանրապետության չեմպիոն և գավաթակիր:

2004 թվականին տեղափոխվեց ավստրիական «Մատերսբուրգ» Նա այնտեղ անցկացրեց ութ ամիս, որոնց ընթացքում մասնակցեց 22 հանդիպման և դարձավ երկու գոլի հեղինակ: Նրան խնդրել են հեռանալ այն բանից հետո, երբ նա վթարի է ենթարկվել ալկոհոլի ազդեցության տակ:

Դրանից հետո Ջաբուն վերադարձավ հայրենիք, որտեղ խաղաց «Սուպերսպորտ Ունայթեդի» կազմում: այդ ընթացքում Նրան երկու անգամ ուղարկել են վերականգնողական կլինիկա, որպեսզի հաղթահարի իր սերը ալկոհոլի և թմրամիջոցների նկատմամբ: Սակայն նա հեռացվել է 2005 թվականի վերջին, այն բանից հետո, երբ բաց է թողել մի քանի մարզում: «Սուպերսպորտ Ունայթեդի» հետ պայմանագրի խզումից հետո «Օրլանդո Պայրետս» ակումբի տնորեն Իրվին Հոզան որոշեց տալ ֆուտբոլիստին վերջին շանս, 2007-ին ֆուտբոլիստը հեռացել նաև այս ակումբի կազմից:

2008-ին մեկնել է Եվրոպա, այս անգամ «Եսթեր» ակումբ, որին նույն մրցաշրջանում օգնեց Շվեդիայի երրորդ դիվիզիոնից դուրս գալ երկրորդ: Դրանից հետո Ջաբուն վերադարձավ հայրենիք՝ «Պլատինում Ստարս», բայց 2010 թվականի մրցաջրջանում կրկին պաշտպանել «Եսթեր» ակումբի գույները:[1]

Պրոֆեսիոնալ մարզական կարիերան ավարտել է հայրենի «Կեյպտաուն» և «Սուպերսպորտ Յունայթեդ» ակումբներում 2014 թվականին:

Կարիերան հավաքականում խմբագրել

2000 թվականի ապրիլի 9-ին նշել է նորամուտը ազգային հավաքականի կազմում Լեսոտոի դեմ խաղում (2:0): Նույն թվականին մմասնակցել է Սիդնեյի Օլիմպիական խաղերին, բայց հավաքականը դուրս չի եկել խմբից:[2]

Հավաքականի կազմում մասնակցել է 2002 թվականի, աշխարհի առաջնությանը Ճապոնիայում և Հարավային Կորեայում: Այս մրցաշարում նա եղել է փոխարինող հայտնվել է միայն Սլովենիայի դեմ խաղում (1:0), երբ 84-րդ րոպեին փոխարինել է Քվինտոն Ֆորչունին:

Երկու տարի անց մեկնել է Թունիսում անցկացվելիք աֆրկյան երկրների գավաթին և նույն թվականին անցկացրել իր վերջին հանդիպումը հավաքականի կազմում՝ 2004 թվականի նոյեմբերի 17-ին Նիգերիայի դեմ խաղում (2:1): Միջազգային կարերայի ընթացքում, որը տևել է 5 տարի, անցկացրել է 20 հանդիպում և խփել 2 գոլ:[3]

Պարգևներ խմբագրել

  «Կայզեր Չիֆս»

  • ՀԱՀ-ի չեմպիոն(1):2004
  • ՀԱՀ-ի գավաթակիր(2):2002, 2004

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Osterfotboll.com. «Jabu klar för Öster». Վերցված է 22 February 2010-ին.
  2. «Jabu Pule Biography and Statistics». Sports Reference. Արխիվացված է օրիգինալից 24 August 2010-ին. Վերցված է 2009-08-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Passo Alpuin, Luis Fernando; Tabeira, Martín (28 May 2009). «South Africa - International Appearances». RSSSF. Վերցված է 2009-08-21-ին.