Fromis 9(կորեերեն՝ 프로미스나인 կամ 프로미스 9; կարդացվում է ինչպես Ֆրոմիս 9, ոճավորվում է ինչպես fromis_9, վերծանվում է ինչպես «From Idol School»)- հարավկորեական գըրլ-բենդ, կազմավորված 2017 թվականին CJ E&M գործակալությունների կողմից՝ «Idol School» ռեալիթի-շոուի միջոցով: Խումբը բաղկացած է 8 հոգուց՝ Սերոմ, Հայոն, Ջիվոն, Ջիսոն, Սոյոն, Չեյոն, Նագյոն և Ջիհոն: Նրանք դեբյուտով հանդես են եկել 2018 թվականի հունվարի 8-ին «To. Heart» մինի ալբոմով:

Անվանում խմբագրել

Խմբի անունը Fromis_9 առաջարկվել է ցանցի օգտատերերի կողմից «Idol School»-ի պաշտոնական կայքի միջոցով: Այն ընտրվել է «CJ E&M»-ի կողմից և անվանվել է «From Idol School» և «Promise» կորեերեն արտասանությամբ, ինչը նաև նշանակում է «պահել իրենց խոստումը [դիտողներին]՝ լինել լավագույն աղջիկների խումբը»: Գործակալության հայտարարության արդյունքում իրենց SNS աքաունթների միջոցով խումբը որոշեց ավելացնել 9-ն իրենց անվանմանը, որպեսզի նրանք կոչվեն Fromis 9: Անվանման 9-ը ցույց է տալիս խմբի անդամների թիվը: Ֆանդոմի անունն է՝ «Flover» (플로버):

Պատմություն խմբագրել

Նախադեբյուտ: Կազմավորում «Idol School» միջոցով խմբագրել

2017 թվականի մարտին «Mnet»-ը հայտարարեց նոր ռեալիթի գոյատևման շոուի մեկնարկի մասին՝ «Idol School»՝ նոր աղջիկների խումբ ստեղծելու նպատակով: Շոուի պրեմիերան տեղի ունեցավ հուլիսի 13-ին և ավարտվեց նույն թվականի սեպտեմբերի 29-ին՝ Ռո Ջիսոնի, Սոն Հայոնի, Լի Սերի, Լի Չեյոնի, Լի Նագյոնի, Փաք Ջիվոնի, Լի Սոյոնի, Բեկ Ջիհոնի և Չան Գյուրիի մասնակցությամբ, որոնց շնորհիվ կազմվեց «Fromis»-ի վերջնական կազմը: Վերջնական կազմը որոշվել է բացառապես ուղիղ և առցանց հեռուստադիտողների քվեարկությամբ: «Pledis Entertainment»-ը, գլխավոր տնօրեն Հան Սոն Սուի գլխավորությամբ, վերահսկում էր խմբի մարզումները և դեբյուտը:

Հոկտեմբերի 19-ին խումբը հայտարարեց իր առաջին ռեալիթի շոուի՝ «Fromis’s Room»-ի մասին։ Շոուն համատեղում էր նախապես նկարահանված կադրեր և ուղիղ հեռարձակումների կրկնությունները իրենց հանրակացարանից: Նոյեմբերի 23-ին շոուի վերջին դրվագից հետո խմբի անունը փոխվեց «Fromis 9»-ի, որտեղ «9»-ը վերաբերում էր այդոլների դպրոցն ավարտած ինը աշակերտուհիներին: