Ավետիսյան91/Ավետիք

Ավետիք Չալաբյան (), հայ հասարակական գործիչ, ֆիզիկոս, «Արար» և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամների համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի անդամ[1]։

Կենսագրություն խմբագրել

Ավետիք Չալաբյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ տեսական ֆիզիկա մասնագիտությամբ։ Հյուսիսային Կարոլինայի համալսարանում ստացել է գործարար կառավարման մագիստրոսի կոչում։ Աշխատել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում: «McKinsey & Company» խորհրդատվական ընկերության՝ Մոսկվայի գրասենյակի ավագ տնօրեն է: Ներկայումս համակարգում է  ընկերության միջազգային մետալուրգիական ոլորտի գործունեությունը, որի վերաբերյալ բազմաթիվ հետազոտական աշխատանքների և հոդվածների հեղինակ է։  Ավետիք Չալաբյանը 2006 թվականից զբաղվում է ակտիվ հանրային գործունեությամբ, «Արար» և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամների համահիմնադիր է և հոգաբարձու, Հայաստանի զարգացման հիմնական առաջնահերթությունների շուրջ բազմաթիվ հոդվածների և հրապարակումների հեղինակ է[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ավետիք Չալաբյան». ARAR FOUNDATION. Վերցված է 2022-05-14-ին.
  2. Հովհաննիսյան, Մելինե (2018-12-24). ««Ազգային օրակարգ» նոր կուսակցության անդամների կենսագրությունները». ՀՐԱՊԱՐԱԿ. Վերցված է 2022-05-14-ին.