Մասնակից:Աստղիկ Կարապետյան/Ավազարկղ

Ուղեղը կոլբի մեջ, փիլիսոփայության մեջ մտավոր գիտափորձի տեսակ է, որը ցույց է տալիս մարդու իրականության ընկալումը և իր սուբյեկտիվ զգացողությունները։ Ծագում է Ռենե Դեկարտի Չար կախարդ հիպոթեզից և հաճախ օգտագործվում է սկեպտիցիզմի ցուցադրություններում[1]

Կոլբի մեջ գտնվող ուղեղը հավատում է, որ կարող է քայլել

Մտավոր գիտափորձ

խմբագրել

Ընդհանուր առմամբ, գիտափորձի էությունը բխում է գիտաֆանտաստիկ ստեղծագործությունների հատկանշական գաղափարներից։ Մի հետաքրքրասեր գիտնական կարող է փորձարկվող մարդու մարմնից դուրս բերել ուղեղը, տեղավորել այն սնուցող լուծույթով կոլբի մեջ և միացնել նեյրոնները համակարգչին, որը գեներացնում է էլեկտրական իմպուլսները, նույնական նրան, ինչը կստանար ուղեղը՝ գտնվելով մարմնում, ինչպես նաև արձագանքելով ուղեղից ուղարկված նյարդային իմպուլսներին։ Համակարգիչը կարող է կեղծել վիրտուալ իրականությունը, այդպիսով մարդը, ում պատկանում է ուղեղը, չնայած մարմնի բացակայությանը կարող է գիտակցել իր կենդանի լինելը և ըմբռնել շրջակա աշխարհը՝ գեներացված համակարգչի կողմից։

Մտավոր գիտափորձը, որը ստացել է «Ուղեղը կոլբի մեջ» անվանումը, պատկանում է Հիլարի Փեթնամին։ Դա իր բնույթով Ջորջ Բերկլիի սուբյեկտիվ իդեալիզմի ֆիզոլոգիական մոդելն է։

Փիլիսոփայության մեջ

խմբագրել

Տվյալ մտավոր գիտափորձի հնարավոր սցենարները օգտագործվում են սկեպտիցիզմի և սոլիպսիզմի փիլիսոփայության հետևյալ տիպի պնդումներում․ քանի որ ուղեղը կոլբում արտադրում և ստանում է նույնպիսի իմպուլսներ, ինչպիսին այն դա կաներ գանգում, ապա ուղեղի տեսանկյունից հնարավորություն չկա երաշխավորված պնդել, թե արդյոք այն գտնվում է գանգում, թե կոլբում։ Առաջին դեպքում, մարդու՝ սեփական զգացողությունների հանդեպ հավատը (օրինակ՝ մարդը քայլում է փողոցում, կամ պաղպաղակ է ուտում) կլինի իրական, իսկ երկրորդ դեպքում՝ կեղծ[1]։

Արվեստի մեջ

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Ուղեղը կոլբում հիշատակվում է Հովարդ Լավքրաֆտի «Մթության մեջ շշնջացողը» (անգլ.՝ The Whisperer in Darkness) (1930) պատմվածքւմ, որտեղ Մի-գո այլմոլորակային ռասան միջմոլորակային ճանապարհորդությունների նպատակով տեղադրել էր մարդկային ուղեղը հատուկ անոթի մեջ, այնուամենայնիվ նրան միացնում էին սենսորներ՝ չգցելով պատրանքների մեջ։

«Ուղեղը կոլբի մեջ» ֊միայն էլեկտրոնային և էլեկտրոնային աշխարհում «ապրող» հիշեցնում են Ստանիսլավ Լեմի «Պրոֆեսոր Կոնկորանի տարօրինակ արկղերը» (1960) պատմվածքում նկարագրված ճգնավոր դարձած գիտնականի ստեղծածներին, ով իրականություն էր դարձրել այդ մտավոր գիտափորձն իր լաբորատորիայում։

Կինեմատոգրաֆիա

խմբագրել

«Մատրիցա» եռաչափ ֆիլմում նկարագրված է ապագայի կյանքը, որում գրեթե ողջ մարդկությունը գտնվում է «Ուղեղը կոլբի մեջ» կարգավիճակում՝ ծառայելով որպես էներգիայի աղբյուր մեքենաների համար։

Համակարգչային խաղեր

խմբագրել

SOMA համակարգչային խաղում երկնաքարի վայր ընկնելուց հետո, մարդկության փրկության նպատակով, գիտնականների մի խումբ ստեղծում է ինքնակառավարվող արբանյակ «Տապան», որում պահպանվում են բոլոր մարդկանց պատճենահանված ինքնությունները։ «Տապան»֊ի ներսում ստեղծվում է վիրտուալ իրականություն, որտեղ պատճենահանված անհատները կարող են շարունակել իրենց գոյությունը։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել