Մասնակից:Աստղիկ Բադեյան/Ավազարկղ4
Ստրուպի էֆեկտ
խմբագրելԿանաչ Կարմիր Կապույտ
Մանուշակագույն Կապույտ Մանուշակագույն
Կապույտ Մանուշակագույն Կարմիր
Կանաչ Մանուշակագույն Կանաչ
Ստրուպի էֆեկտ անվանում են այն փաստը, որ բառերի առաջին հավաքածուի գույներն անվանելը ավելի հեշտ է և արագ, քան երկրորդը:
Հոգեբանության մեջ Ստրուպի էֆեկտ անվանում են (անգլ.՝ Stroop effect) ռեակցիայի հետաձգումը բառեր կարդալիս, երբ բառերի գույնը չի համընկնում գրված բառերի հետ (օրինակ «կարմիր» բառը գրված է կապույտ գույնով):
Էֆեկտն անվանվել է Ջոն Ռիդլի Ստրուպի պատվին, որն առաջին անգամ այս թեստն անգլերեն է հրապարակել 1935 թվականին[1]։ Մինչ այդ այս էֆեկտը հրապարակվել էր Գերմանիայում 1929 թվականին։ Այս հետազոտությունը դարձել է փորձարարական հոգեբանության պատմության մեջ ամենաշատ մեջբերված հետազոտություններից մեկը:
Նախնական փորձ
խմբագրելԻր հետազոտություններում Ստրուպն օգտագործել է նույն թեստի մի քանի տարբերակ, որոնց համար օգտագործվել է երեք տարբեր տեսակի խթան՝
- գույների անվանումներ, որոնք տպագրված են սև գույնով,
- գույների անվանումներ, որոնք տպագրված են ոչ այն գույնով, որը բառի իմաստն է,
- Ընտրված գույների քառակուսիներ։
Առաջին փորձի ժամանակ օգտագործվել են 1-ին և 2-րդ տարբերակները։ Փորձի մասնակիցներից պահանջվում էր կարդալ գրված բառերը՝ անկախ գրելու համար օգտագործվող գույներից (օրինակ, նրանք պետք է կարդան մանուշակագույնը՝ անկախ օգտագործված գույնից): Երկրորդ փորձի ժամանակ կիրառվեցին 2-րդ և 3-րդ խթանները և մասնակիցներին խնդրեցին անվանել թանաքի գույները՝ անտեսելով երկրորդ տարբերակի գրավոր բառերը և երրորդ տարբերակում՝ քառակուսիների գույների անվանումները: Երրորդ փորձի ժամանակ Ստրուպն ուսումնասիրեց, թե ինչպես է պրակտիկան ազդում մասնակիցների կողմից առաջադրանքերի կատարման վրա: Ստրուպը նկատեց, որ երկրորդ առաջադրանքը կատարելու համար մասնակիցներից ավելի երկար ժամանակ պահանջվեց, քան երկրորդ փորձի ժամանակ, երբ նրանցից պահանջվում էր անվանել քառակուսիների գույները: Այս ուշացումը չի դրսևորվել առաջին փորձի ժամանակ։
Կիրառում
խմբագրելԱՄՆ-ում Ստրուպի թեստերը կիրառվում էին ուղեղում փոփոխությունները սահմանելու համար (տարիքային և ոչ միայն)։ Օրինակ, դեպրեսիա ունեցող պացիենտներն ավելի դանդաղ էին անվանում անկումային բառերի գույները («պատերազմ», «քաղցկեղ», «սպանություն»): Այսօր Ստրուպի թեստը լայնորեն հայտնի է որպես իմացական կարծրության և ճանաչողական վերահսկման ճկունության ախտորոշման մեթոդ և դրա վրա հիմնված առաջադրանքները հաճախ ներառվում են ինքնազարգացման և ուղեղի մարզման ծրագրերում:
Ըստ լուրերի՝ 1950-ականներին ԱՄՆ-ում Ստրուպի ռուսերեն լեզվով թեստը կիրառվել է խորհրդային հետախույզներին բացահայտելու համար: Ռուսերեն իմացող մարդն ուշացումով էր գույներն անվանում[2]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Studies of interference in serial verbal reactions». Արխիվացված է օրիգինալից 2012-05-30-ին. Վերցված է 2012-05-12-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Sex Sleep Eat Drink Dream: A Day in the Life of Your Body — Jennifer Ackerman — Google Книги
Կատեգորիա:Հոգեբանություն Կատեգորիա:Գույներ Կատեգորիա:Ճանաչողական աղավաղումներ Կատեգորիա:Հոգեախտորոշիչ մեթոդներ