Բույսերի ծագման կենտրոնները խմբագրել

Ն․Ի․ Վավիլովը առանձնացնում է մշակովի բույսերի ծագման 7 կենտրոն։ Դրանք են խմբագրել

1․Հարավասիական արևադարձային կենտրոն։Արևադարձային Հնդկաստան, Հնդկաչին, Հարավային Չինաստան, Հարավարևելյան Ասիայի կղզիներ։ Բացառիկ հարուստ է մշակովի բույսերով(մշակովի բույսերի հայտնի տեսակների շուրջ 33%-ը)։ Բրնձի, շաքարեղեգի, բազմաթիվ պտղատու և բանջարանոցային մշակովի բույսերի հայրենիքն է։

2․Արևելաասիական կենտրոն։ Կենտրոնական և Արևելյան Չինաստան, Ճապոնիա, Տայվան կղզի, Կորեա։ Սոյայի, կորեկի մի քանի տեսակների, բազմաթիվ պտղատու և բանջարանոցային բույսերի հայրենիքն է։ Այս կենտրոնը նույնպես հարուստ է մշակովի բույսերի տեսակներով՝ համաշխարհային բազմազանության մոտ 20%-ը։

3․Հարավարևմտաասիական կենտրոն։ Փոքր Ասիա, Միջին Ասիա, Իրան, Աֆղանստան, Հյուսիս, Արևմտյան Հնդկաստան։ Ցորենի մի քանի ձևերի, աշորայի, շատ հատիկային բույսերի, ընդավորների, Խաղողի, պտղատուների հայրենիքն է։ Այստեղ ծագել է համաշխարհային մշակովի ֆլորայի 14%-ը։ Այս կենտրոնի մեջ է մտնում նաև Հայաստանը, ուր ծագել են ցորենը, խաղողը, շատ պտուղներ։

4․Միջերկրածովյան կենտրոն։ Միջերկրական ծովի ափերին գտնվող երկրներ։ Այս կենտրոնը, որ հայրենիքի է հնադարյան քաղաքակրթության, տվել է մշակովի բույսերի տեսակների մոտավորապես 11%-ը։ Դրանց թվում են ՝ ձիթենի, շատ կերաբույսեր, բազմաթիվ բանջարանոցային և կերային մշակովի բույսեր։

5․Հաբեշական կենտրոն։ Աֆրիկա մայրցամաքի ոչ շատ մեծ շրջան՝ Եթովպիայի տարածք՝ մշակովի բույսերի խիստ յուրահատուկ ֆլորայով։ Ըստ երևույթին ինքնատիպ երկրագործական մշակույթի շատ հին օջախ է։ Հատիկային սորգոյի, բանանի մի տեսակի, յուղատու սիսեռի, ցորենի, գարու մի շարք հատուկ ձևերի հայրենիքն է։

6․Կենտրոնականամերիկյան կենտրոն։ Հարավային Մեքսիկա։ Եգիպտացորենի, երկարաթել բամբակի, կակաոյի, մի շարք դդմազգիների, լոբու հայրենիքն է՝ մոտ 900 տեսակի մշակովի բույսեր են աճում այստեղ։

7․Անդյան(Հարավամերիկյան) կենտրոն։ Ընդգրկում է Անդյան լեռնաշղթայի շրջանների մի մասը՝ Հարավային Ամերիկայի արևմտյան ափի երկարությամբ։ Բազմաթիվ պալարատու բույսերի, այդ թվում նաև կարտոֆիլի, որոշ դեղաբույսերի(կոկաինի թուփ, քինածառ և այլն) հայրենիքն է։