Ռիսկ ասելով հասկանում ենք ռեսուրսների մի մասի կորստի,եկամուտ չստանալու կամ լրացուցիչ այլ ծախսերի իրականացման վտանգը:Ռիսկերն առաջանում են ոչ ճիշտ կանխանեսումներ կատարելու արդյունքում:
Բանկային ռիսկերը կարելի է առանձնացնել հետևյալ խմբերի՝
- Ընդհանուր ռիսկեր-որոնք սպառնում են բոլորին:Նրանցից պաշտպանվելու միակ միջոցը դա ապահովագրությունն է:
- Շուկայական ռիսկեր-որոնք սպառնում են շուկայի բոլոր սուբյեկտներին:
- Բանկային ռիսկեր,որոնք կապված են վարկավորման ֆունկցիաների հետ:
Ռիսկերի կառավարման տեսանկունից լինում են բաց և փակ:
Հնարավոր է ռիսկերը դասակարգել հետևյալ կերպ՝
- Ֆինանսական ռիսկեր-վարկային ռիսկ,տոկոսադրույքի ռիսկ,իրացվելիության ռիսկ,ներդրման ռիսկ,անվճարունակության ռիսկ
- Ֆունկցիոնալ ռիսկեր-ստրատեգիական ռիսկ,տեխնոլոգիական ռիսկ,ոչ էֆֆեկտիվության ռիսկ,
- Այլ արտաքին ռիսկեր-անհամապատասխանության ռիսկ,համբավի կորստի ռիսկ
Ֆինանսական ռիսկեր:
Վարկային ռիսկ: Վարկային ռիսկ ասելով հասկանում ենք վարկառուի պայմանագրով նախատեսված պայմանների չկատարումը ,այսինքն հիմնական մայր գումարի և տեկոսադրույքի լրիվ կամ մասամբ չվերադարձնելը:
Տոկոսային ռիսկ: Դա բանկի եկամտի կորուստ ունենալու հավանականությունն է,երբ շուկայում տոկոսադրույքի մակարդակի փոփոխություն տեղի ունենա:
Ներդրումային ռիսկ: Դա այն ռիսկն է ,որը կապված է արժեթղթերի արժեզրկման հետ:Այն կախված է տնտեսության վիճակից:
Արտարժույթի ռիսկ: Դա արտարժույթի կորստի վտանգն է ,որը կապված է արտարժույթի կուրսերի տատանման հետ: