Մասնակից:Ասատրյան Լիա/Ավազարկղ1
Պրահլադ Ջանի (գուջարաթի՝ પ્રહલાદ જાની, անգլ.՝ Sri Mataji Prahlad Jani, ), հնդիկ յոգ և ճգնավոր: Ապրել է Ամբա-Մատի[1] աստվածուհու տաճարի մոտ գտնվող քարանձավում: Նրա քարանձավ այցելել են բազմաթիվ ուխտավորներ[2]: Պրահլադ Ջանին հավաստիացնում էր, որ 8-9 տարեկանից չի կերել և չի խմել և իրեն լիովին նորմալ է զգում:
Հետազոտություններ և վկայություններ
խմբագրելՊրահլադ Ջանիի պնդումները հաստատելու կամ հերքելու նպատակով նրան 2 անգամ հիվանդանոց են տեղափոխել` բժիշկների հսկողության ներքո գտնվելու համար: Առաջին անգամ տեղափոխվել է հիվանդանոց 2003 թվականին տասը օրով։ Նրան տեղավորել են Ահմադաբադ քաղաքի հիվանդանոցում՝ Թերապևտների ասոցիացիայի և Ֆիզիոլագիայի ու կից գիտությունների ինստիտուտի բժիշկների հսկողության տակ։ Հետազոտությանը մասնակցել է գրեթե 100 մասնագետ: Բուժանձնակազմը հերքել է խաբելու հնարավորությունը: Հիվանդանոցում գտնվելու ժամանակ նա անընդհատ եղել է տեսանկարահանվող հիվանդասենյակում: Հետևողների խնդիրը հեշտացնելու նպատակով Ջանին այդ ընթացքում չի լվացվել և չի լողացել:
Տասը օրվա ընթացքում Պրահլադ Ջանին բացարձակապես ոչինչ չի կերել և ոչ մի կաթիլ ջուր չի խմել: Ոչ մի բնական արտանետում նույնպես չի նկատվել: |
Ուսումնասիրությունների արդյունքում բժիշկները բացահայտել են, որ հիվանդի միզապարկը լցվում է մեզով, իսկ հետո այն դատարկվում է ներծծվելով հետ` պատերի մեջ [3]:
Երկրորդ անգամ Ջանին եղել է Հնդկաստանի Պաշտպանության նախարարության Ֆիզիոլոգիայի ինստիտուտի և կից գիտությունների աշխատողների հսկողության տակ 2010 թվականին: Բժիշկների արդյունքները համանման էին` հետազոտության ընթացքում նա ջուր չի խմել և հաց չի կերել:
Ջանին չի կերել, չի խմել և չի հոգացել իր բնական կարիքները: Նա ակտիվ է, էներգիայով լի և բարյացակամ: |
Հնդկաստանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչները հույս ունեն, որ սրբի փորձը կօգնի նրանց մշակել արտակարգ իրավիճակներում գոյատևելու մեթոդիկա:
Ռազմական լաբորատորիայի ներկայացուցիչը հայտատարել է․
Հնդկաստանի ռազմական բժիշկները ցանկանում են օգտագործել արդյունքները ունիվերսալ զինվորներ պատրաստելու համար[4]։
Քննադատություն
խմբագրել«Harvard Humanitarian Initiative»-ից բժիշկ Մայքլ Վան Ռեյենը կասկածի տակ է դնում կատարված ուսումնասիրությունների հավաստիությունը՝ բացատրելով, որ երկար ժամանակ քաղցած մնալու դեպքում մարդիկ իրենց օրգանիզմի ռեսուրսները վատնում են, իսկ դա հանգեցնում է լյարդի խանգարման, հաճախասրտության և սրտի վնասման:
Ամերիկացի դիետոլոգների ասոցիացիայի պրես-քարտուղարը նշել է, որ մարդը կարող է գոյատևել միայն ջուր խմելով, սակայն դա լավ տարբերակ չէ, քանի որ օրգանիզմին անհրաժեշտ են նաև այլ վիտամիններ և հանքանյութեր, որոնք ստացվում են միայն սննդի միջոցով[5]:
Սննդի հետազոտող Պյոտոր Կլիֆտոնը նույնպես համաձայն չէ ուսումնասիրությունների արդյունքների հետ: Նա կարծում է, որ Ջանիին չպետք է թույլ տային լոգանք ընդունել և ողողումներ կատարել, և գիտնականների եզրակացությունները ճիշտ չեն եղել: Ավստրալական «Sydney Morning Herald» թերթը գրել է, որ մարդիկ, նմանակելով լեգենդար մարդկանց` հրաժարվելով ջրից և ուտելիքից, սովորաբար մահացել են, և ամբողջ փորձը անվանել է կեղծիք[6]:
Ըստ Սանալ Էդամարուգուի՝ Ջանին երբեմն դուրս է եկել տեսախցիկների տեսադաշտից, բացի այդ, նրան թույլ է տրվել շփվել իր հետևորդների հետ և դուրս գալ սենյակից արևային լոգանք ընդունելու համար: Էդամարուգուն նաև նշել է, որ ողողումներն ու արևային լոգանքներն անցկացվել են ոչ լիարժեք հսկողության ներքո, իսկ իրեն թույլ չեն տվել ներկա գտնվել հետազոտություններին ինչպես 2003 թվականին, այնպես էլ 2010-ին[7]: Նա ենթադրում է, որ Ջանին ունի «ազդեցիկ հովանավորներ», որոնք թույլ չեն տվել Էդամարուգուին ստուգել հետազոտություններ անցկացնելու վայրը, թեև հեռուստատեսությամբ հեռարձակվող ուղիղ եթերի ժամանակ նրան հրավիրել են ներկա գտնելու համար[7]:
Հնդկաստանի ռացիոնալիստական ասոցիացիան նշել է, որ նման դեպքեր եղել են նաև նախկինում, սակայն հետագայում բոլոր այդ դեպքերը գնահատվել են որպես խարդախություն[8]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Можно ли вообще ничего не есть?». Արխիվացված է օրիգինալից 2009-07-04-ին. Վերցված է 2010-05-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Пралад Джани
- ↑ Свидетельства о людях, не принимающих еды
- ↑ Индийские медики изучают йога НЬЮ-ДЕЛИ, 30 апр — РИА Новости, Евгений Безека
- ↑ «Scientists Baffled by Prahlad Jani, Man Who Doesn't Eat or Drink». Abcnews.go.com. 2010-06-01. Արխիվացված է օրիգինալից 2012-04-24-ին. Վերցված է 2010-06-17-ին.
- ↑ «Yogi beaten by bear necessities of life without food» Glenda Kwek, May 14, 2010, Sydney Morning Herald, Sydney, Australia
- ↑ 7,0 7,1 . Edamaruku, Sanal (2010-05-18). «India's man who lives on sunshine». The Guardian. Վերցված է 2010-08-25-ին.
- ↑ Rawstorne, Tom (7 May 2010). «The man who says he hasn't eaten or drunk for 70 years: Why are eminent doctors taking him seriously?». Daily Mail.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պրահլադ Ջանի Մարդ-ֆենոմեններ, 2009.
- Հնդկաստանում սուրբ Պրահլադ Ջանին 70 տարի ոչինչ չի կերել և չի խմել Morning News, 2010.
- Հնդկական ռազմական բժիշկներն ուսումնասիրում են 82-ամյա յոգին, որը ոչինչ չի ուտում և չի խմում trend news, 04.2010.
- Անգլալեզու աղբյուրներ
- Официальные пресс-релизы Стерлиг Хоспитал
- http://www.sterlinghospitals.com/pdf/Press_Note_Shri_Prahlad_Jani_I.pdf
- http://www.sterlinghospitals.com/pdf/Press_Note_Shri_Prahlad_Jani_II.pdf
- Резюме руководителя последних исследований от DIPAS
- Резюме руководителя исследований в 2003 году и участника в 2010 году
- Официальный сайт научно-исследовательского института DIPAS Мин. обороны Индии, проводившего исследования в 2010 году
- Update on Observational Study of MataJi By DIPAS