Ապոլոն13/Ջոն Չարլզ

Ուիլյամ Ջոն Չարլզ, Ուելսի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, ով 25 տարի հանդես է եկել Լիդսում և Յուվենտուսում: Շատերը գնահատել են նրան, որպես բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստ, որը եկել է Բրիտանիայից,[1] նա ուժեղ էր, արագությամբ, տեխնիկայով, տեսլականով, օդում , և ուներ բարձր գոլային հոտառություն: [2]Նա մինչ օրս ընդգրկվել է Ֆուտբոլի պատմության 100 թոփ լեգենդնեի ցուցակում և ներգրավվել է Փառքի Ֆուտբոլային դահլիճում:

Նա երբեք չի զգուշացվել կամ հեռացվել խաղադաշտից ,իր ողջ կարիերայի ընթացքում , քանի որ իր փիլիսոփայությունը թույլ չէր տալիս հակառակորդին չեզոքացնելու համար դիտավորյալ վնասված հասցնել: Այսպիսով, նրա ճիշտ վարքի և բարձրահասակ լինելու շնորհիվ, անվանվեց Il Gigante Buono - The Gentle Giant:

Նրա եղբայրը, Մել Չարլզը և եղբորորդին Ջերեմի Չարլզը նույնպես ներկայացրեցին Ուելսի հավաքականը: Նրա թոռը, Ջեյկ Շառլը, ներկայումս խաղում է Աշխաբադ Ռանդիների կազմում և ներկայացնում է Ուելսը երիտասարդական հավաքականը

Ակումբային Կարիերա խմբագրել

Չարլզը ծնվել է 1931 թվականին Քվմուռռլա շրջանում, Սվինսեա թաղամասում: Չարլզը ֆուտբոլ է խաղացել դեռ երեխա ժամանակներից, կրտսեր եղբոր հետ , Մել Շարլզի, ով նույնպես հետագայում դարձել է մասնագիտությամբ ֆուտբոլիստ և խաղացել է Ուելսի հավաքականում [3]:

Դեռ դպրոցում Չարլզը միացավ Սվինսեա Թաուն-ի տեղական թիմի տղաների բաժնին, որոնք հետագայում դարձան ՙՙSwansea City՚՚ թիմը: Երբ նա հեռացավ դպրոցից 14 տարեկանում, նա միացավ Vetch Field- ին , սակայն նրա տարիքի պատճառով Երրորդ Դիվիզիոնը ներկայացնող Սվինսեան երբեք չի վերցրել նրան առաջին թիմ: Նրա միակ ելույթները Ուելսական ֆուտբոլային լիգայում եղել է պահեստայինների նստարանին նստած:

Լիդս Յունայթեդ խմբագրել

Գենդրոս խաղալու տարիներին նրանով հետաքրքրվում է ՙՙԼիդս Յունայթեդը՚՚ և նա 1948 թվականի սեպտեմբերին ՝ 17 տարեկանում ստորագրեց իր առաջին պռոֆեսիոնալ պայմաբաագիրը և տեղափոխվեց Յորքշիր:

Լիդսի մարզիչ Մայքլ Բուքլին Չարլզին մի շարք դիրքրում, այդ թվում Լիդսի աջ պաշտպանի, ձախ կիսապաշտպանի և կենտորանական կիսապաշտպանի:

Չարլզը իր դեբյուտը որպես «Լիդս Յունայթեդի» կենտրոնական պաշտպան կատարեց 1949 թվականի ապրիլի 19-ին Դումֆրասթի ՙՙՀարավային թագուհի՚՚ ակումբի դեմ խաղում: Չարլզին հանձնարարվել էր խաղալ Շոտլանդիայի գործող չեմպիոնի կենտրոնական հարձակվող և թիմի առաջատար Բիլլի Հուլիսթոնի հետ, ով տասն օր առաջ Ուեմբլիում Անգլիայի պաշտպանությունը ոչնչացրեց,Շոտլանդիա - Անգլիա հանդիպման ժամանակ, որտեղ Շոտլանդիան հաղթեց 3-1 հաշվով: Հաշիվը ՙՙElland Road՚՚ - ում 0-0 էր , և այդպես էլ մնաց: Խաղից հետո Հուլիսթոնը ասել է, որ 17-ամյա Չարլզը «լավագույն պաշտպանն է ում հետ երբևէ խաղացել եմ»:

Չարլզը իր առաջնության դեբյուտը նշեցեց «Բլեքբեռն Ռովերս» -ի դեմ `1949 թվականի ապրիլին, խաղում էր կենտրոնական կիսապաշտպանի դիրքում:1950 թվականին զինակոչվում է բանակ:

1951 թվականի նոյեմբերին Լիդս վերադառնալուց հետո Չարլզը խաղում էր կենտրոնական հարձակվողի և կենտրոնական կիսապաշտպանի դիրքերում: Սա հանգեցրեց բանավեճի, թե որտեղ պետք է խաղա Չարլզը թիմում, բայց նա մնաց կենտրոնական կիսապաշտպանի դիրքում `մինչև 1952-53 թվականները. 1952 թվականի հոկտեմբերին նա անցավ կենտրոնական հարձակվողի դիրք և անմիջապես 6 խաղում 11 գոլի հեղինակ դարձավ: 1955 թվականին նա նշանակվել է ակումբի կապիտան և որից հետո 1955-56 մրցաշրջանում Լիդսը հաղթել է առաջին դիվիզիոնը , Չարլզը դարձել է 42 խաղերում 29 գոլի հեղինակ: Հաջորդ մրցաշրջանում Չարլզը նոր ռեկորդ սահմանեց 40 խաղում 38 գոլի հեղինակ դառնալով, դառձավ ակումբի լավագույն ռմբարկուն, իսկ Լիդսը զբաղեցրեց 8-րդ հորիզոնը: Նրա ազդեցությունը Լիդսի հաջողությունների վրա վերջին մրցաշրջանում այնքան մեծ էր, որ լրագրողները նրա անունը նոր մականուն դարձրին թիմի համար և աակումբը սկսեցին անվանել ՝ «Ջոն Չարլզ Յունայթեդ»:[4] Ընդհանուր առմամբ ութ տարիների ընթացքում Չարլզը 150 առաջնության գոլ խփեց, այդ թվում `1953-54 մրցաշրջանում 39 հանդիպումներում 42 գոլի հեղինակ դառնալով դարձավ ակումբի մեկ մրցաշրջանի ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը: Նա մնում է Լիդսի պատմության 2-րդ լավագույն ռմբարկուն Պիթեր Լորիմերից հետո:

Յուվենտուս, Իտալիա խմբագրել

1957 թվակնի օգոստոսին նա միացավ իտալական «Յուվենտուս» ակումբին , որը 65 000 ֆունտ ստեռլինգ վճարեց,որը Բրիտանիայի համար ռեկորդ էր , գրեթե կրկնապատկելով նախորդ ռեկորդը: Տրանսֆեռը հատկանշական էր նաև նրանով, որ Չարլզը դարձավ 2-րդ բրիտանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը, որը կնքեց պայմանագիր արտասահմանյան թիմի հետ, Ջոն Ֆոքս Ուոթսոնի 1948 թվականին Ֆուլհեմից «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելուց հետո[5]:

Նրա դեբյուտը տեղի ունեցավ 1957 թվականի սեպտեմբերի 8-ին Հելլաս Վերոնայի դեմ խաղում: Բոնիպերտիի և Սիվորիի գոլերը հաշիվը դարձրին 2-2, որից հետո Չարլզը հաղթական գնդակը խփեց: Հաջորդ շաբաթ նա ընդամենը մեկ գոլ խփեց «Ուդինեզեի» նկատմամբ հաղթական խաղի ժամանակ , այնուհետեւ խփեց մեկ գոլ «Ջենովայի» դեմ խաղում 3-2 հաշվով հաղթանակի ժամանակ: Նա իր առաջին երեք խաղերում տոնեց երեք հաղթանակ[6]


Իտալիայում իր առաջին մրցաշրջանում Չարլզը 28 գոլի հեղինակ դարձավ և դարձավ «Սերիա Ա» -ի լավագույն ռմբարկու, իսկ հետո ձայների մեծամասնության արդյունքում մրցաշրջանի լավագույն խաղացողն էր Յուվենտուս,ով հաղթեց Սկուդետոն: Նա Թուրինում խաղացած հինգ տարվա ընթացքում, դարձել է 155 խաղում դառնալով 108 գոլի հեղինակ, հաղթելով Սկուդետոն (իտալական լիգայի առաջնության գավաթը) երեք անգամ, իսկ Իտալիայի գավաթը, երկու անգամ: Նա 1959 թվականին երրորդ տեղն է զբաղեցրել Ballon d'Or մրցանակաբաշխությունում: Նրա «Յուվենտուսի» ճակատում Սիվորիի եւ Բոնիպերիի հետ ունեցած բազմակողմանի համագործակցության շնորհիվ տվյալ եռյակը վաստակել է «Սուրբ երորրդություն» և «Կախարդական եռյակը» մականուները: Չարլզը նաև իր ակումբում անցկացրած հինգ խաղաշրջանների ընթացքում ընդգրկվել է Il Gigante Buono (The Gentle Giant) արդար խաղի շնորհիվ [7]: Յուվենթուսի երկրպագուների հարգանքը Չարլզզի նկատմամբ ցուցաբերվեց այն ժամանակ , երբ 1997 թվականին ակումբի հարյուրամյակի կապակցությամբ նրանք քվեարկեցին նրա օգտին իբրև ակումբի լավագույն օտարերկրացի խաղացող: [8]

Վերադարձ դեպի Լիդս խմբագրել

Յուվենտուսում անցկացրած ժամանակներից հետո Լիդսը վճարել է 53.000 ֆունտ ստերլինգ, որպեսզի վերադարձնի Ջոն Չարլզին ՝ Յորքշիրը, այդ գումարը ակումբի համար ռեկորդ էր: Այս հուզմունքի արդյունքում «Լիդս-Յունայթեդը» բարձրացրեց տոմսերի գները 1962-63 թվականների մրցաշրջանի մեկնարկի համար: Չարլզը ՙՙElland Road՚՚ - ում երկրորդ ընդունելությունը ավելի քիչ հաջողվեց: Հինգ տարի Իտալիայում անցկացնելուց հետո դժվարացավ հարմարվել կյանքին եւ ֆուտբոլին Մեծ Բրիտանիայում:

Ռոմա խմբագրել

11 խաղից և երեք գոլից հետո, իր նախկին խաղացած ֆուտբոլի ստվերի տակ, Չարլզը վաճառվել է £ 70,000-ով Ռոմային: Սկզբում այդ տրանսֆեռը կարելի էր հաջողված համարել, երբ Չարլզը Բոլոնիայի դեմ խաղի ժամանակ իր առաջին խաղի առաջին տասնհինգ րոպեների ընթացքում խփեց իր առաջին գոլը: Այնուամենայնիվ վաղաժամկետ ուրածությունը կարճ տևեց և այդպես էլ չարդարցրեց իրեն, Չարլզը մեկ տարի անց նորից տեղափոխվեց

Հետագա կարիերան խմբագրել

Նա տեղափոխվեց Քարիֆ Սիթի, որտեղ նա մնաց մինչև 1966 թվականը, որը դարձավ իր կարիերայի ավարտը: Հետագայում նա դարձավ «Հերֆորդի Յունայթեդի» և «Մերիթրիդ Թիֆֆի» մարզիչ և Կանադական ՙՙՀամիլթոն Սթիլերս՚՚ թիմի տեխնիկական տնօրեն, որը 1987 թվականին

Կյանքը ֆուտբոլից հետո խմբագրել

Ֆուտբոլից հեռանալուց հետո Չարլզը վերադարձել է Elland Road , որտեղ հետագայում ղեկավարում էր «Լիդսը» եւ Ուելսի միջազգային հավաքականը միջազգային մրցաշարերում: [9] 2001 թվականի հունիսի 16-ին, որպես այդ տարվա թագուհու ծննդյան օրվա պատվավոր անդամ, նրան շնորհվեց Բրիտանական կայսրության շքանշան, « ֆուտբոլի ասոցացիային մատուցած ծառայությունների համար»: [10] Մինչև նրա մահը նա շարունակ այցելում էր Լիդս Յունայթեդի առաջնության բոլոր խաղերին: 2002 թվականին նա դարձել է Ուելսի Ֆուտբոլային ասոցիացիայի փոխնախագահ, իսկ 2003 թվականին նա ստացել է Սվենսեա քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում: Ջոն Չարլզը ֆուտբոլի ասպետն էր, սակայն դա նրան երբեոք թույլ չի տվել խախտել բաարի համբավը[11]: Չարլզը դարձել է Անգլիայի ֆուտբոլի փառքի սրահի 2002 թվականի անգլիական ֆուտբոլի դահլիճի անդամ: «Elland Road» մարզադաշտի «Արեւմտյան տրիբունան» անվանվել է «Ջոն Չարլզի տրիբունա», իր պատվին, Լիդս Յունայթեդին մատուցած մեծ ծառայության համար, ինչես նաև ստեղծվել է կիսանդրի,որը ֆինանսավորվել է Լիդս Յունայթեդի նախագահ Քեն Բեյթսը, որը տեղադրված է բանկետների մուտքի մոտ [12]: Հարավային Լիդսի մարզադաշտը, որն օգտագործվում էր «Լիդս» -ի պարապմունքերի համար, վերանվանվել է ՙՙՋոն Չարլզի անվան մարզադաշտ՚՚: Կա նաև «Ջոն Չարլզ ճանապարհ» անունով մի փողոց, որը գտնվում է Elland Road- ի մարզադաշտի շրջակայքում[13]։ 2004 թվականի հունվարին նա իտալիայի հեռուստատեսությանը տված հարցազրույցից կարճ ժամանակ անց սրտի կաթված է ստանում :Նա մահացավ 2004 թվականի փետրվարի 21-ին, Փինդֆիլդի հիվանդանոցում, Վոկֆիլդում, Հարավային Յորկշիում: Նրա կինը, Գլենդան, իր դիակը թաղեց Սիվինսեա քաղաքում[14]: 1998 թվականին Ֆուտբոլի լիգան իր 100-ամյակի տոնակատարությունների շրջանակներում ներառում էր Չարլզին 100 Լիգայի լեգենդների ցանկում:

2003 թվականի նոյեմբերի 29-ին, ՈւԵՖԱ-ի հոբելյանի տոնակատարությունը, նա ընտրվեց որպես Ուելսի Ոսկե խաղացող, Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան, նրան շնորհեց վերջին 50 տարվա լավագույն խաղացողի կոչումը: [15]

2004 թվականին, Չարլզը ընտրությունների արդյունքում 100 Ուելսցի լեգենդների ցանկում զբաղեցրեց 19-րդ տեղը [16]:

2018 թվականի մարտի 7-ին Չարլզի անունով անվանակոչվել է Մեծ րևմտյան երկաթուղու Միջերկրածովյան Էքսպրես գնացքներից մեկը:[17]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «JOHN CHARLES – International Football Hall of Fame».
  2. «John William CHARLES» (Italian). Il Pallone Racconta. Վերցված է 23 December 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. RoyoftheRovers.com Արխիվացված 6 Հունվար 2007 Wayback Machine
  4. «Archie Gibson: Tenacious midfielder for Leeds United». The Independent. London. 24 August 2012.
  5. https://www.tuttojuve.com/gli-eroi-bianconeri/gli-eroi-in-bianconero-john-charles-265117
  6. https://www.tuttojuve.com/gli-eroi-bianconeri/gli-eroi-in-bianconero-john-charles-265117
  7. https://www.tuttojuve.com/gli-eroi-bianconeri/gli-eroi-in-bianconero-john-charles-265117
  8. Oxford Times, 24 February 2004 Արխիվացված 28 Դեկտեմբեր 2008 Wayback Machine
  9. Keating, Frank (24 December 2001). «Frank Keating interviews Leeds legend John Charles». The Guardian. London. Վերցված է 11 August 2009-ին.
  10. Կաղապար:London Gazette
  11. «Campaign to knight John Charles». BBC News. 15 November 2000.
  12. LUFC Official Web-Site (2006). "John Charles Honoured" Արխիվացված 29 Սեպտեմբեր 2007 Wayback Machine LeedsUnited.com (accessed 10 August 2006)
  13. «Google Maps».
  14. Charles 2009, էջ. 12
  15. UEFA.com – Europe's Football Website (2003). "Golden Players take centre stage" Արխիվացված 12 Մարտ 2004 Wayback Machine uefa.com (accessed 13 August 2006)
  16. 100 Welsh Heroes.com (2004). "100 Welsh Heroes" (accessed 21 December 2006)
  17. «John Charles honoured by Great Western Railway – Juventus.com». Juventus.com. Վերցված է 2018-06-28-ին.