Առնոն Միլչան
Ի ծնե անուն՝Arnon Milchan
Ծննդյան թիվ՝Դեկտեմբերի 6, 1944 թվական
Ծննդավայր՝Ռեհովոտ, Պաղեստին (Մեծ Բրիտանիայի մանդատ)
Ազգություն՝Հրեա
Մասնագիտություն՝Գործարար, ֆիլմի պրոդյուսեր

Առնոն Միլչան (եբրայերեն՝ ארנון מילצ'ן‎; Դեկտեմբերի 6, 1944 թվական) իսրայելցի միլիարդատեր, գործարար և ֆիլմի պրոդյուսեր: Նա ներգրավված է եղել ավելի քան 130 երկարամետրաժ ֆիլմերում[1] և Regency Enterprises ընկերության հիմնադիրն է: Ռեգենսիի ֆիլմերը ունեն Օսկարի հաղթողներ և թեկնածուներ, ինչպես նաև հայտնի ֆինանսական հիթեր, որոնցից են «12 տարվա ստրկություն», «Ջոն Ֆ. Քենեդի. Կրակոցներ Դալասում», «Տապ», «Մարտական ակումբ», «Միստր և միսիս Սմիթ», և այլն: Միլչանը անձամբ վաստակել է 2 նոմինացիա «Օսկար լավագույն ֆիլմի համար», «Լոս Անջելեսի գաղտնիքների» և «Փրկվածի» համար: Նա Իսրայելի և ԱՄն-ի քաղաքացի է և Կալիֆորնիայի բնակիչ:

Միլչանը եղել է Իսրայելի հետախուզական զորքերի ծառայող 1960-ականների կեսերից մինչև 1980-ականների կեսեր[2][3]:

Անձնական կյանք

խմբագրել

Միլչանը ծնվել է 1944 թվականին Ռեհովոտում, Պաղեստին (Բրիտանիայի մանդատ): Նրա ընտանիքը հրեա է,[4] և նա ունի քույր Դալիա անունով: Նրա մայրը սերված է Վիլնոյի Գաոնի եվրոպական հրեա աշակերտներից, ով եկել էր Պաղեստին 19-րդ դարի սկզբներին, իսկ նա երկրում իր ընտանիքի 8-րդ սերունդն է:

Միլչանը առաջին անգամ ամուսնացել է ֆրանսիացի մոդել Բրիջիտ Ժենմերի հետ, հետո բաժանվել է: Զույգը ուներ 3 երեխա, Էլինորը, Ալեքսանդրան և Յարիվը: Էլինոր Միլչանը պրոֆեսիոնալ լուսանկարիչ է[5]: Նա հետո ամուսնացավ հարավաֆրիկացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի Ամանդա Կյոթցերի հետ:

Կարիերա և բիզնես

խմբագրել

Նրա հայրը ուներ պարարտանյութի ընկերություն,[6] որը Միլչանը ժառանգություն էր ստացել 21 տարեկանում իր հոր հանկարծակի մահից հետո: Տարիների ընթացքում Միլչանը ընկերությունը վերածեց հաջողակ քիմիական բիզնեսի[7]: Նա նաև կոչում ստացավ Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում, նախքան նա և իր գործակալությունը (Milchan Brothers Ltd.) հավաքագրվեցին Լակամին՝ իսրայելական գաղտնի հետախուզական կազմակերպություն, պատասխանատու Իսրայելի միջուկային զենքի տեխնոլոգիաների և նյութերի համար, և այլ խիստ գաղտնի ծրագրերի[8]:

Հետախուզական զորքերի ծառայող

խմբագրել

Հետախուզության և սպառազինության գործունեություններում Միլչանի ներգրավվածության շահարկումները սկսվեցին 1985 թվականին բԺիշկ Ռիչարդ Քելլի Սմիթի մեղադրական եզրակացությունից հետո, օդանավակայանի գործակալ և գիտնական, ով Կրայտրոնների (միջուկային մարտկոցներ) ապօրինի առաքում կատարեց Միլչանի ընկերություններից մեկի միջոցով։ Սա հիմնականում մնաց լուրերում մինչ կենսագիրներ Մեիր Դորոնը և Ջոզեֆ Գելմանը անօրինական կերպով գերեցին Միլչանի վիճահարույց կենսագրությունը, որը հրապարակվեց 2011 թվականի հուլիս ամսին։ Գաղտնի կենսագրությունը, որը մեծապես համակրում էր Միլչանին, մանրամասն նկարագրում էր, թե ինչպես է նա լրտեսությամբ մեծ զենք-զինամթերք և զգայուն տեխնոլոգիա ձեռք բերում Իսրայելի միջուկային զենքերի ծրագրի համար։ Հետազոտության համաձայն (Confidential - The Life Of Secret Agent Turned Hollywood Tycoon) հաստատվեց, որ 1980-ականներ կեսերին Միլչանը լիովին զարգացած հետախույզ էր Իսրայելի խիստ գաղտնի գործակալության՝ Լեկեմի համար։ Նրա գործունեությունն ընդգրկում էր «Իսրայելական միջուկային զինանոցը կառուցելու և պահպանելու բաղադրիչները գնելը» և վերահսկել «կառավարական օժանդակ հաշիվները և ճակատային ընկերությունները, որոնք ֆինանսավորեցին Իսրայելի հետախուզական գործողությունների ամբողջությունը երկրից դուրս»: Միլչանի հետախուզական գործունեության վերաբերյալ հարցազրույցում Իսրայելի նախագահը ասել է․

  Առնոնը յուրահատուկ մարդ է։ Ես այն մարդն եմ, ով հավաքագրել է նրան։ Երբ ես պաշտպանության նախարարությունում էի Առնոնը ներգրավված էր պաշտպանության ոլորտում բազմաթիվ գնումների ու հետախուզական գործունեություններում։ Նրա ուժը բարձր մակարդակներում կապեր ստեղծելն է։ Նրա գործունեությունը մեզ մեծ ռազմավարական, դիվանագիտական և տեխնոլոգիական առավելություն տվեց։ (Հարցազրույցը 2010 թվականի փետրվարի 8-ի, տեղ գտավ Մեյր Դորոնի և Ջոզեֆ Գելմանի Confidential:Secret Agent turned Hollywood Tycoon Arnon Milchan գրքում)։  


Two years later, on November 25, 2013, on Israel's channel 2 documentary program Uvda, Milchan confirmed on camera the central claims in the book Confidential that had been released earlier. The announcement caused international interest in the story and was covered widely.[9]

Milchan claimed to have used connections to promote the apartheid regime in South Africa in exchange for it helping Israel acquire uranium for its nuclear program.[10]

  1. «Arnon Milchan». IMDb.
  2. Cieply, Michael (July 17, 2011). «New Book Tells Tale of Israeli Arms Dealer in Hollywood». The New York Times.
  3. «'Hollywood Producer Was an Israeli Nuclear Agent'». Haaretz.com.
  4. «The world's 50 Richest Jews: 41-50». The Jerusalem Post - JPost.com.
  5. Azoulay, Ellie Armon (29 July 2010). «Shooting in the Dark». Վերցված է 26 January 2018-ին – via Haaretz.
  6. «Arnon Milchan Biography (1944-)». filmreference.com.
  7. «the last Tycoon». highbeam.com. Արխիվացված է օրիգինալից 2014-06-10-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. "Revealed: Arnon Milchan - the Hollywood producer behind hits Pretty Woman, Fight Club and LA Confidential who became a real-life James Bond" by Tim Walker, The Independent, November 22, 2013
  9. Caspi, David (November 21, 2013). «Arnon Milchan Admits to Arms Dealing in the '70s». The Hollywood Reporter. Վերցված է 2013-11-26-ին.
  10. Harriet Sherwood. «Arnon Milchan reveals past as Israeli spy». the Guardian.