Ինտերնալիզմ և էքստերնալիզմ

20-րդ դարի երկրորդ կեսին արևմտյան գիտության փիլիսոփայության մեջ ձևավորվում են գիտության պատմական զարգացման վերաբերյալ 2 այլընտրանքային ուղղություններ՝ ինտերնալիզմ և էքստերնալիզմ։Այս երկու ուղղությունները փորձում էին պատասխանել այն հարցին,թե ինչ գործոններ են նպաստում գիտության զարգացմանը՝ սոցիալական պահանջմունքները, թե գիտության ներքին պահանջմունքները՝ նրա նպատակները, խնդիրները,ծրագրերը։

Ըստ էքստերնալիզմի գիտության զարգացման գլխավոր շարժիչ ուժը սոցիալական պահանջմունքների՝ տնտեսության, նյութատեխնիկական արտադրության ազդեցությունն է։Գիտության զարգացման վերաբերյալ այսպիսի մոտեցումներ ի հայտ են եկել դեռևս դասական բնագիտության ձևավորման շրջանում, երբ գիտությունը դիտվում էր, որպես բնության ուժերի նկատմամբ մարդու գերիշխանությունը հաստատելու կարևոր միջոց։Ըստ էքստերնալիզմի գիտությունը՝ թե որպես սոցիալական ինստիտուտ, թե որպես գիտելիքների համակարգ, սոցիոմշակույթի իմանենտ մաս է, ուստի իր վրա կրում է վերջինիս ազդեցությունը։

Էքստերնալիզմի թեզը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. Գիտության զարգացման գլխավոր շարժիչ ուժը սոցիալական պահանջմումքներն են,հասարակության մշակությաին ռեսուրսները,նրա նյութական և հոգևոր պոտենցիալը։Այսպիսով՝ երբ ասում ենք, որ գիտության զարգացման շարժիչ ուժը սոցիլական պահանջմունքներն են նկատի չունենք դրանց միջև մեխանիկական պատճառահետևանքային կապ։Եթե գիտության մեջ չեն հասունացել տվյալ խնդրի լուծման նախադրյալները, ապա միայն պահանջմունքի գիտակցումը բավարար չէ խնդրի գիտական լուծման համար։

Ինտերնալիզմի համաձայն գիտության զարգացման գլխավոր շարժիչ ուժը գիտության ներքին պահանջմունքներն են՝ նրա նպատակները, խնդիրները, հետազոտական ծրագրերը։Այս տեսանկյունից գիտության զարգացումը դրա տարբեր մակարդակների և տարրերի միջև փոխներգործությունների ինքնակարգավորվող համակարգ է։Գիտությունը ստեղծված լինելով մարդկանց կողմից՝ ունի զարգացման սեփական օրինաչափությունները։Ինտերնալիզմն ունի 2 տարատեսակ՝ էմպիրիկ և տեսական։

Ծանոթագրություններ
խմբագրել


Կողմնակիցներ
խմբագրել