Առակի մասին 

Առակը սկզբնապես ժողովրդական բանավոր ստեղծագործություն է եղել ,կենդանական հեքիաթի մի տարատեսակը:Կարելի է ասել որ առակը այդ տեսակի հեքիաթից է ծնվել:Առակը փոքրածավալ ստեղծագործություն է.որը խրատական բովանդակություն ունի:Այն իրական կյանքը և մարդկանց ներկայացնում է այլաբանորեն,այսինքն`անուղղակի ձևով:Առակներում հանդես եկող կենդանիների,բույսերի,տարբեր առարկաների ու բնության երևույթների միջոցով ակնարկվում են մարդիկ`իրենց բացասական ու դրական գծերով:Առակներում ներկայացվում են մարդկային տարբեր բնավորություններ,ծաղրվում զանազան արատներ`ծուլությունը,ստախոսությունը,չարությունը,պարծենկոտությունը,ագահությունը,ժլատությունը և այլն,և այլն:Առակը սովորաբար բաղկացած է լինում երկու մասից:Առաջինը պատմությունն է,դեպքերի համառոտ նկարագրությունը,իսկ երրկրորդը բարոյախոսությունը:Անցյալում այս հատվածն սկսվում էր <<Առակս ցուցանե>>արտահայտությամբ,որ նշանակում է `<<Այս առակը ցույց է տալիս...>>: