Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նշան եկեղեցի (այլ կիրառումներ)
Աննա Մկրտումյան/Ավազարկղ 2
Եկեղեցու արտաքին տեսքը
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան ՀՀ, Տավուշի մարզ, գ. Նավուր
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճակկանգուն
Հիմնադրված1286 թ.[1]

Մարիամ Մայրի վանք (նաև՝ Մարիամ Մայրի եկեղեցի, Սուրբ Նշան եկեղեցի), միջնադարյան եկեղեցի Բերդ քաղաքից 2 կմ դեպի արևմուտք հեռավորության վրա, Նավուր գյուղ տանող ճանապարհի ձախ կողմում[1]։

Պատմություն խմբագրել

 
Եկեղեցու սեղանի բեմը

Տաճարը կառուցվել է 1286[1] թվականին։ 17-րդ դարում վանքի եկեղեցին վերանորոգվել է[1]:Սկայն ամենայն հավանականությամբ հայտնի կռույցից այսօր կանգուն է մնացել միադահլիճ եկեղեցին, որի շուրջ կա 13-րդ դարի կիսավեր գերեզմանոց, իսկ եկեղեցու խորանում կա 13-րդ դարի խաչքար։Եկեղեցին դեռ վաղ անցյալից հանդիսացել է տեղացիների համար հիմնական աղոթատեղիներից մեկը և միշտ էլ գտնվել է ուշադրության կենտրոնում։ Եկեղեցին և նրա տարածքը գրեթե ուսումնասիրված չէ։ 2011-2012թթ հուշարձանի տարածքի և դեպի հուշարձան տանող ճանապարհի բարեկարգման աշխատանքների ժամանակ հողի վերին շերտից երես դուրս եկան անծանոթ շինության քարեր, առանձին սրբատաշ հատվածներ, մեկ արձանագրություն և 12-13-րդ դարի մեկ խաչքար։ ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության կողմից հրավիրված հնագետների խումբը (հնագետ՝ Ս․Հմայակյան, պատմաբան՝ Ա․Շահնազարյան) տեղում ուսումնասիրություններից հետո հաստատեց, որ տարածքում գոյություն է ունեցել Կաթողիկե եկեղեցի, որը հավանաբար ավելի հին է և նրա տեղում 12-13-րդ դարում կառուցվել է նոր եկեղեցի, այն են հաստատում նոր հայտնաբերված արձանագրությունները, որը գտնվում է Բերդի պատմության և կենցաղի թանգարանում։Անկասկած այս պատմական կոթողն իր մեջ շատ գաղտնիքներ ունի և սպասում է իր ուսումնասիրողներին։ Իսկ ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության, Տավուշի հոգևոր թեմի և Բերդի քաղաքապետարանի միասնական ջանքերով այն այժմ պատվել է շվեյցարական ապակուց պատրաստված ժամանակավոր ծացկով և սպասում է իր գիտական բացահայտմանը և հանրահռչակմանը։

  Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նշան եկեղեցի (այլ կիրառումներ)
Աննա Մկրտումյան/Ավազարկղ 2
 
Եկեղեցու արտաքին տեսքը
Հիմնական տվյալներ
Երկիր  Հայաստան
Տեղագրություն  ՀՀ, Տավուշի մարզ, գ. Նավուր
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճակկանգուն
Հիմնադրված1286 թ.[1]

Ծանոթագրություններ խմբագրել


ն ն

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել