Գոշ Հակոբյան

խմբագրել

Գոշ Հակոբյան (ծնվ. 1997թ., ապրիլի 15,Երևան) ,հայ երգիչ,դերասան

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1997 թվականին ապրիլի 15-ին, Երևանում: Միջնակարգ կրթությունն ստացել է Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան հիմնական դպրոցում, ինչից հետո 2013 թվականին ուսումը շարունակել է «Երևակ» կրթահամալիրում: 2014 թվականին սովորել է Մեծ Բրիտանիայի «St. Andrews Cambridge» քոլեջում, որն ավարտելուց հետո 2014թ. ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «բիզնես և մարկետինգ» ֆալուկտետը: 2016 թվականին բազկամարտ սպորտաձևում ճանաչվել է հաղթող, բացի դրանից կարատե (Docando) սպորտաձևում ստացել է շագանակագույն գոտի: Որպես երգիչ գործունեությունն սկսել է 2017 թվականին ներկայացնելով անհատական «Դու իմն ես» երգը, այնուհետև՝ դրա հիման վրա նկարահանած տեսահոլովակը: Համագործակցում է պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանի հետ և ձեռնամուխ եղել հաջորդ՝ «Կինն ու գինին» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակի աշխատանքներին, որոնց ընթացքում ցուցադրել է նաև իր դերասանական հմտությունները: Որպես դերասան նկարահանվում է «Արմենիա» հեռուստաընկերության «Ֆուլլ հաուս» և «Ոսկե դպրոց» սիթքոմներում٫ ինչպես նաև «Շիրազի վարդը»։

Ֆիլմեր

խմբագրել
  • 2015 թիվ — «Ֆուլլ հաուս»
  • 2017 թիվ — «Ոսկե դպրոց»
  • 2020 թիվ — «Շիրազի վարդը»
  • 2017 թիվ — «Կինն ու գինին»
  • 2017 թիվ — «Դու իմն ես»
  • 2018 թիվ — «Սրտիս հասցեն»
  • 2018 թիվ — «Երազս իրականացավ»
  • 2019 թիվ — «Ամենից ամենա»
  • 2019 թիվ — «Եկար էլի»

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել