Գատինո
Բնութագիր
Երկարություն386 կմ
Ջրահոսք
ԳետաբերանՕտտավա
Գետաբերանի տեղակայումԳետ Օտտավա, Գատինո
Տեղակայում
ԵրկիրԿանադա Կանադա
ԵրկրամասՔվեբեկ
Օտտավա գետի լողավազանը

Գատինո, ֆր․ Gatineau - Կանադայի Քվեբեկ գավառի արևմուտքում գտնվող գետ։ Հոսում է հյուսիսային Բասքաթոնգի ջրամբարներից և ընկնում է Գատինո (գետը իր անունը ստացել է Գատինո քաղաքից) քաղաքում գտնվող Օտտավա գետը։ Գետի երկարությունը 386 կիլոմետր է։

Անվանում խմբագրել

Կա լեգենդ, ըստ որի գետը իր անվանումը ստացել է մորթեղեն վաճառող Նիկոլայ Գատինոյի (Գաստինո) անունից, որը իբր 1683 թվականին խորտակվել է այդ գետում։ Իր տղաները տասնութերորդ դարի սկզբում այդ գետի բերանում հիմնադրել են գործարան[1]։

Մյուս տեսակետից տեղական ալգոնկիններ-անիշինաբեները ասում են, որ գետը իր անվանումը ստացել է ֆրանսերեն արտասանությանը հարմարեցված՝ Te-nagàdino-zìbi արտահայտությանը, այսինքն՝ «գետ, որը դադարեցնում է (որևէ մեկի ճանապարհորդությունը)»։

Առաջին անգամ գետը նշում է Սամյուել դը Շամպլենը իր օրագրում, սակայն չի նշում գետի անունը։

1783 թվականին Դեվիդ Ջոնսը Ֆրեդերիխ Խոլդիմանդիին զեկուցելիս, գետը անվանում է «River Lettinoe»։ Դա գետի անվան առաջին գրավոր հիշեցումն է[2]։ Տասնիներորդ դարի սկզբի ճանապարհորդ և մորթեղեն վաճառող Ժան-Բատիստ Պերրոյի քարտեզներում՝ գետը նշվում է, ինչպես nàgàtinong կամ àgatinung, ինչը ավելի մոտ է ալգոնկինական տերմինին։

Ռիդո ջրանցքի հատակագծում, որը 1831 թվականին գծել է փոխգնդապետ Ջոն Բայը՝ գետը կրում է Gatteno անվանումը։ Վերջապես, գետի ժամանակակից անվանումը կիռարվում է Վիլյամ Հենդերսոնի (1831 թ․) և Թոմաս Հեսսիսի (1861 թ․) քարտեզներում։

Բացառված չէ, որ հնդիկները վերաիմաստավորել են Գատինո անվանումը իրենց լեզվով։

Պատմություն խմբագրել

Տասնիներորդ դարից սկսած մինչև քսաներորդ դար՝ գետը օգտագործվում էր՝ փայտասղոցարաններում գերանների կտրման համար, որը տեղակայված էր գետի բերանում։ Ֆիլեմոն Րայթը և իր ժառանգորդները մեծ դեր խաղացին Գատինոյի անտառային արդյունաբերության համար։ Ավելի ուշ, մարզում անտառների կրճատման պատճաառով, անտառային արդյունաբերության տեղը քայլ առ քայլ սկսեց գրավել թղթաարդյունաբերությունը։

Գետի վրա կառուցված է ամբարտակների շարք, որոնք օգտագործվում են էլեկտրաէներգիայի արտադրման համար։ 1974 թվականի գարնանը տեղի ունեցավ ուժեղ ջրհեղեղ։

Մունիցիպալիտետներ խմբագրել

Իր ճանապարհով գետը անցնում է հետևյալ մունիցիպալիտետներով՝

  • Մանիվաքի
  • Լօու
  • Վեյքֆիլդ
  • Չելսի
  • Գատինո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Commission de toponymie du Québec
  2. Lucien Brault, History of Pointe-Gatineau, 1948