Մասնակից:Անի Բալ/Ավազարկղ
Տնտեսագիտության մեջ շուկայի ձախողումը այնպիսի իրավիճակ է, երբ ազատ շուկայի կողմից ապրանքների և ծառայության բաշխումը արդյունավետ չէ, որը հաճախ հանգեցնում է զուտ սոցիալական բարեկեցության կորստի: Շուկայի ձախողումները կարելի է դիտարկել որպես սցենար, որտեղ անհատների սեփական շահերի հետապնդումը հանգեցնում է ոչ արդյունավետ արդյունքների, որոնք կարող են բարելավվել հասարակական տեսակետի միջոցով: Տերմինը տնտեսագետների կողմից առաջին անգամ օգտագործվել է 1958 թվականին[1], բայց տվյալ հասկացությունը վերագրվում է դեռ վիկտորիանական փիլիսոփա Հենրի Սիգվիքին[2]: Շուկայի ձախողումները հաճախ կապվում են ժամանակի հետ անհամատեղելի նախապատվությունների, տեղեկատվական անհամաչափության[3],ոչ մրցակցային շուկաների, տնօրեն- աշխատակից խնդիրների կամ արտաքին գործոնների հետ[4]:
Շուկայի ձախողման առկայությունը հաճախ պայմանավորված է այն բանով, որ ինքնակարգավորվող կազմակերպությունները, կառավարությունները կամ գերակա ազգային կառույցները միջամտում են շուկային[5][6]: Տնտեսագետները, հատկապես միկրոտնտեսագետները հաճախ անհանգստացած են շուկայի ձախողման պատճառներով և դրա ուղղման հնարավոր եղանակներով[7]: Նման վերլուծությունները կարևոր դեր են խաղում պետական քաղաքականության բազմաթիվ որոշումներում եւ ուսումնասիրություններում:
Այնուամենայնիվ, պետական քաղաքականության միջամտությունները, ինչպիսիք են հարկերը, սուբսիդիաները, գանձումները, աշխատավարձի եւ գների վերահսկումը եւ կանոնակարգերը,կարող են հանգեցնել ռեսուրսների անարդյունավետ տեղաբաշխմանը, երբեմն էլ իշխանության ձախողման :[8]
Շուկայական տնտեսության ձախողումներ են համարվում
- ազատ մրցակցության թուլացումը, անկատար մրցակցության ձևերի տիրապետությունը, ինչպես նաև մենաշնորհական միտումի ծավալումը,
- հարստության, եկամուտների, շուկայական բաշխման և սպառման էական, անընդունելի անհավասարությունը
- արտաքին էֆեկտների՝ ծախսերի և օգուտների առկայությունը, որոնք շուկայական գնագոյացման մեխանիզմում անտեսվում են. հաշվառվում են միայն մասնավոր ծախսերը և օգուտները,
- անհամաչափ տեղեկատվական հիմնախնդիրը, երբ ապրանքի կամ ծառայության որակի և գործարքի մյուս բնութագրերի վերաբերյալ արտադրողների և սպառողների տեղեկացվածության, իրազեկության աստիճանը էապես տարբերվում է՝ հօգուտ առաջինների,
- տնտեսական զարգացման անկայուն բնույթը՝ գործազրկության, ինֆլյացիայի, գործարար ակտիվության պարբերական տատանումների և մակրոտնտեսական անկայունության մյուս դրսևորումներով:
Կատեգորիաներ
խմբագրելՏարբեր տնտեսագետները տարբեր տեսակետներ ունեն այն մասին, թո որ իրադարձություններ են շուկայի ձախողման աղբյուրները: Հիմնական տնտեսական վերլուծությունը լայնորեն ընդունում է, որ շուկայի ձախողումը (Պարետոյի արդյունավետության համեմատ) կարող է առաջանալ երեք հիմնական պատճառներով. եթե շուկան «մենաշնորհված» է կամ բիզնեսի մի փոքր խումբ է զբաղեցնում զգալի շուկայական իշխանություն, եթե ապրանքների կամ ծառայության արտադրությունը արտաքին գործոնի արդյունք է, կամ եթե ապրանքը կամ ծառայությունը «հասարակական ապրանք» է:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Bator, Francis M. (1958-08). «The Anatomy of Market Failure». The Quarterly Journal of Economics. 72 (3): 351. doi:10.2307/1882231. ISSN 0033-5533.
- ↑ Medema, S. G. (2007-09-01). «The Hesitant Hand: Mill, Sidgwick, and the Evolution of the Theory of Market Failure». History of Political Economy. 39 (3): 331–358. doi:10.1215/00182702-2007-014. ISSN 0018-2702.
- ↑ Stiglitz, Joseph (1998-05). «Distinguished Lecture on Economics in Government: The Private Uses of Public Interests: Incentives and Institutions». Journal of Economic Perspectives. 12 (2): 3–22. doi:10.1257/jep.12.2.3. ISSN 0895-3309.
- ↑ Laffont, J. J. (2008). The New Palgrave Dictionary of Economics. London: Palgrave Macmillan UK. էջեր 1–4. ISBN 9781349951215.
- ↑ Roosevelt, Frank (1969-12). «Market Socialism: A Humane Economy?». Journal of Economic Issues. 3 (4): 3–20. doi:10.1080/00213624.1969.11502928. ISSN 0021-3624.
- ↑ Ravallion, Martin; Gravelle, H.; Rees, R.; Mishan, E. J. (1982-11). «Microeconomics». Economica. 49 (196): 474. doi:10.2307/2552970. ISSN 0013-0427.
- ↑ Kneebone, Ronald D.; McKenzie, Kenneth J. (1999-12). «The Characteristics of Fiscal Policy in Canada». Canadian Public Policy / Analyse de Politiques. 25 (4): 483. doi:10.2307/3552424. ISSN 0317-0861.
- ↑ Brandl, John E.; Weimer, David L.; Vining, Aidan R. (1990). «Policy Analysis: Concepts and Practice». Journal of Policy Analysis and Management. 9 (1): 114. doi:10.2307/3325122. ISSN 0276-8739.