Մասնակից:Անդրոմեդա/Ավազարկղ1

Ռուբեն Աֆոնսու Բորժես Սեմենդու (պորտ.՝ Rúben Afonso Borges Semedo, ), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Վիլյառեալ» ակումբի պաշտպան, վարձակալության իրավունքով հանդես է գալիս «Ռուի Ավի» թիմում։

Սեմենդուն` Լիսաբոնյան «Սպորտինգ»-ի սան: 2013 թվականի օգոստոսի 25-ի մրցախաղում հակառակորդ «Տրոֆենսի»-ի հետ հանդիպման ժամանակ նա Սեգունդայում հանդես է եկել փոխարինող[1]: 2014 թվականի ամռանը վարձակալության իրավունքով տեղափոխվել է Իսպանիայի «Ռեուս Դեպորտիու»: Սեգունդայում սեպտեմբերի 21-ի մրցախաղում հակառակորդ «Մալյորկա»-յի հետ նա հանդես է գալիս առաջին անգամ[2]: Վարձակալության ավարտից հետո Սեմենդուն վերադառնում է «Սպորտինգ»: 2015 թվականի օգոստոսի 9-ին Սուպերգավաթի մրցույթում Պորտուգալիայի հակառակորդ «Բենֆիկա»-յի հետ խաղում նա կատարում է առաջին խաղը «առյուծներ»-ի հիմնական կազմում, երկրորդ խաղակեսում փոխարինել է Ռուիս Բռայնային[3]:

Ռուբենը ամռանը վարձակալության իրավունքով տեղափոխվել է Սետուբալի «Վիտորիա» ակումբ: Օգոստոսի 24-ին հակառակորդ «Ակադեմիկա» ակումբի մրցախաղում նա առաջին անգամ հանես է գալիս «Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնության» լիգայում[4]: Վարձակալության ավարտից հետո Սեմենդուն վերադառնում է «Սպորտինգ»: 2016 թվականի հունվարի 30-ին հակառակորդ «Ակադեմիկա» ակումբի մրցախաղում հանդես է գալիս առաջին անգամ «առյուծներ» չեմպիոնատում[5]: 2017 թվականի հւնիսի 7-ին ստորագրում է «Վիլյառեալ»-ի պայմանագիրը մինչև 2022 թվականը։ Օգոստոսի 25-ի Լիգայի մրցախաղում հակառակորդ «Ռեալ Սոսիեդադ»-ի հետ կատարում է առաջին խաղը[6]։ 2018 թվականի ամռանը Սեմենդուն վարձավճարը վերադարձնում է «Ուեսկա»-ին։ «Էյբար»-ի դեմ խաղում նա հանդես է եկել նոր թիմով։ 2019 թվականի հունվարի 29-ին տեղափոխվել է «Ռիու Ավի» վարձավճարի իրավունքով[7]։

Միջազգային գործունեություն

խմբագրել

2017 թվականին Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի կազմում Սեմեդուն մասնակցել է Լեհաստանում անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա խաղացել է Սերբիայի[8] և Իսպանիայի հավաքականների դեմ խաղերում[9]:

Օրենքի հետ կապված խնդիրներ

խմբագրել

Մեղադրանքներից` ներառյալ սպանության փորձը և զինված հարձակումը, «Վիլյառեալ»-ը 2018 թվականի փետրվարի 23-ին միակողմանիորեն դադարեցրել է պայմանագիրը խաղացողի հետ մինչև դատարանի վճիռը: Ակումբը դադարեցրել է աշխատավարձ վճարել խաղացողին:

Նվաճումներ

խմբագրել

Ակումբային «Սպորտինգ» Պորտուգալիայի Սուպերգավաթի տիրակալ-2015

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Спортинг Лиссабон II VS.Трофенси 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013—08—25.
  2. «Мальорка II VS. Реус Депортиу 0:3» (անգլերեն). soccerway.com. 2014—09—21.
  3. «Бенфика Лиссабон VS. Спортинг Лиссабон 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015—08—09.
  4. «Академика Коимбра VS. Витория Сетубал 0:4» (անգլերեն). soccerway.com. 2015—08—24.
  5. «Спортинг Лиссабон VS. Академика Коимбра 3:2» (անգլերեն). soccerway.com. 2016—01—30.
  6. «Реал Сосьедад VS. Вильярреал 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017—08—25.
  7. «Rúben Semedo no Rio Ave» [Rúben Semedo to Rio Ave]. Diário de Notícias (պորտուգալերեն). 29 января 2019. Վերցված է 2019-08-27-ին.
  8. «Португалия (до 21) VS. Сербия (до 21) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017-06-17.
  9. «Португалия (до 21) VS. Испания (до 21) 1:3» (անգլերեն). soccerway.com. 2017-06-20.