Մասնակից:Անգելինա Հայրիյան/Ավազարկղ 10

Ալեքսանդրա Ռոզենֆելդ, 2006 թվականի «Միսս Ֆրանսիա»
Ռեյչել Լեգրան-Տրապանի, 2007 թվականի «Միսս Ֆրանսիա», «Միսս աշխարհ 2007» Սանյայում (Չինաստան)

Միսս Ֆրանսիա, գեղեցկության ամենամյա ազգային մրցույթ, որն անցկացվում է Ֆրանսիայում: Մրցույթը սովորաբար տեղի է ունենում ամեն տարի դեկտեմբերին, և հաղթողին շնորհվում է հաջորդ տարվա կոչումը։[1]. 2016 թվականի Միսս Ֆրանսիա Իրիս Միտենաերը ընտրվել է 2015 թվականի դեկտեմբերի 19-ին։ [2].

2002 թվականից ցուցադրման հեռուստատեսային իրավունքները պատկանում են Էնդեմոլ ընկերությանը[3] [4],, որը հովանավորում է «Միսս Ֆրանսիա» մրցույթը և որը ղեկավարում է 2002 թվականի Միսս Ֆրանսիա Սիլվիա Տելյերը[5].: Էնդեմոլին է պատկանում մրցույթը Ֆրանսիայում անցկացնելու և հաղթողին Միսս աշխարհ և Միսս տիեզերք մրցույթներում ներկայացնելու իրավունքները: Միսս Ֆրանսիա մրցույթը մեկնարկեց որպես «Միսս Ֆրանսիա կոմիտե» (Comité Miss France), որի նախագահն է Ժենևիվ դե Ֆոնտենեն[5]:

Կանոներ խմբագրել

Մրցույթը միավորում է 33 տարածաշրջանային գեղեցկության մրցույթներ Ֆրանսիայի նահանգներում, ինչպես նաև նրա անդրծովյան տարածքներում։ Հաղթողի ընտրության մեթոդը փոխվում է ամեն տարի։ Նախորդ տարվա հաղթողը մրցույթի ժուրիներից մեկն է։ Հաղթողը մասնակցում է բարեգործական միջոցառումների և ամբողջ տարվա ընթացքում հայտնվում հեռուստատեսությամբ: 2010 թվականի հաղթող Մալիկա Մենարը առաջին անգամ հայտնվեց հեռուստատեսությամբ[6]

Նոր Միսս Ֆրանսիային անհրաժեշտ է[1]։

  • ծնված լինել Ֆրանսիայում կամ նրա տիրույթներից մեկում
  • մասնակցել գեղեցկության մրցույթների
  • մասնակցել գովազդային ակցիաների
  • ունենալ դաջվածքներ և պիրսինգներ, բացառությամբ ականջների

Պատմություն խմբագրել

Մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը խմբագրել

Մրցույթի առաջին կազմակերպիչը՝ Մորիս դե Վալեֆը, լրագրող էր։ 1920 թվականին կազմակերպել է գեղեցկության մրցույթ։ Այն կոչվում էր «La plus belle femme de France»՝ «Ֆրանսիայի ամենագեղեցիկ կինը»[7]

Առաջին մրցույթին մասնակցել է 1700 հոգի, որից ժուրիներն ընտրել են եզրափակիչ փուլ անցած 49 մասնակցի։ Յոթ հոգուց ամեն շաբաթ մեկը դուրս էր մնում մրցույթից[8].։ Հաղթող է ճանաչվել Անես Սուրեն։ Մրցույթը կրկնվեց 1921 թվականին, Պոլին Պոն դարձավ հաղթող, իսկ հետո դադարեց։

1926 թվականին մրցույթը վերանվանվեց «Միսս Ֆրանսիա»։ Մրցույթը չեղարկվել է 1940 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով։ Մորիս դը Վալեֆը մահացել է 1946 թվականին[8]

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խմբագրել

1947 թվականին մի քանի տարբեր խմբեր կրկին կազմակերպեցին ազգային մրցույթ, որն անցկացվեց նախկին «Միսս Ֆրանսիա» («Միսս Ֆրանսիա») անվան տակ։

Նոր մրցույթի հիմնադիրներից մեկը՝ Ժան Ռեբոն, 1950 թվականին կազմակերպեց «Club Charly's»-ը[8]. ։ Կազմակերպիչների թվում էին նաև Գի Ռինալդոն և Լուի դը Ֆոնտենեն, ովքեր 1947 թվականին առաջարկեցին «Կոմիտե Միսս Ֆրանսիա» անունը։ 1951 թվականին մրցույթի հաղթողը մասնակցել է «Միսս աշխարհ» և «Միսս տիեզերք» մրցույթներին։ 1952 թվականին «Comité Miss France» անունը դադարեց գոյություն ունենալ, իսկ 1954 թվականին Ռինալդոն ստանձնեց մրցույթը։ 1954 թվականից մրցույթի հաղթողը սկսեց մասնակցել «Միսս Եվրոպա» մրցույթին[3]

Համաշխարհային մրցույթների գոյության առաջին տարիներին դրանց կազմակերպիչները չէին մտածում ազգային մրցույթների մասին։ 1953 թվականին «Միսս Ֆրանսիան»՝ Քրիստիան Մարտելը մասնակցեց «Միսս Տիեզերք» մրցույթին և հաղթեց այդ մրցույթում՝ արժանանալով «Miss Cinémonde» տիտղոսին։ Նաև 1953 թվականին Միսս Ֆրանսիա Դենիզ Պերիեն մասնակցեց և հաղթեց «Միսս աշխարհ» մրցույթում։ Դրանից հետո «Միսս Ֆրանսիա» մրցույթի հաղթողները չկարողացան հաղթել այս մրցույթներում, թեև նրանք մրցանակային տեղեր են զբաղեցրել հավակնորդների տասնյակում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Miss France registration form» (PDF) (ֆրանսերեն). {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)(չաշխատող հղում)
  2. «Meet Miss France 2016» (անգլերեն). france24.com. Վերցված է 2016-04-25-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)
  3. 3,0 3,1 WIPO Domain Name Decision(ֆր.)
  4. MISS FRANCE SAS sur SOCIETE.COM(ֆր.)
  5. 5,0 5,1 L’entreprise «Miss France» (ֆր.)
  6. Miss France 2010 : Malika Ménard élue avec 34 % des votes du public(ֆր.)
  7. La société Miss France Արխիվացված է Հուլիս 16, 2011 Wayback Machine-ի միջոցով:(ֆր.)
  8. 8,0 8,1 8,2 «Historique». Արխիվացված է օրիգինալից 2010-05-29-ին. Վերցված է 2010-02-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Կատեգորիա:Գեղեցկության միջազգային մրցույթներ