Պատենավոր մարդ
Պատկեր:Chelovek v futlare Kukriniksi.jpeg
Ժանրպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1898 թվական

«Պատենավոր մարդ»՝ Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը, գրել է 1898 թվականի մայիս-հունիս ամիսներին: Առաջին անգամ հրապարակվել է «Ռուսական միտք» ամսագրում՝ 1898 թվականին: «Փոքրիկ եռապատման» առաջին մասն է[1]:

Ստեղծման պատմություն խմբագրել

Այս շարքի ստեղծման միտքը Չեխովի մոտ ծագել է ամռանը: «Փոքրիկ եռապատում» շարքը կազմված երեք պատմվածքներից՝ «Պատենավոր մարդը», «Հաղարջը»« Սիրո մասին», չպետք է ավարտվեր «Սիրո մասին» պատմվածքով: Պատմվածքների գրման ժամանակ տեղի ունեցավ ստեղծագործական ակտիվության անկում, իսկ ավելի ուշ Չեխովին շեղեց տուբերկուլոզով հիվանդանալը[2]:

Պատմվացքի վրա աշխատել է 1898 թվականի մայիս-հունիս ամիսներին Մելիխովում: 1898 թվականի հունիսին պատմվածքը պատրաստվում էր տպագրման, իսկ 1898 թվականի հունիսի 15 -ին ձեռագիրը ուղարկվեց ամսագրին:

Չեխովը այդ պատմվացքի մասին գրում էր հուշագրերում.

  Պատենավոր մարդ: Նրա ամեն ինչն է պատենում: Երբ պառկած էր դագաղի մեջ ժպտում էր, կարծես գտել էր իր իդեալը[3]:

- Ա. Չեխով

 

Նախատիպ խմբագրել

Բելիկովի հստակ նախատիպը հայտնի չէ[4]: Որոշ ժամանակակիցներ այդ թվում Վ. Գ. Բոգորազը և Մ. Պ. Չեխովը կարծում էին, որ «Պատենավոր մարդու» նախատիպը տագանրոգյան վարժարանի տեսուչ Ա. Փ. Դյակոնովն է, ոմանք էլ նկարագրում էին Դյակոնովի բնավորության գծերը, չընդունելով առաջինների մտքերը: Այսպես Պ. Պ. Ֆիլեվսկին նշում է Դյակոնովի շռայլության մասին և գրում.« Ես դրականորեն պնդում եմ, որ Պատենավոր մարդու և Ա. Ֆ. Դայկոնովի մեջ ընդհանուր բան չկա և Ա. Չեխովի այս ստեղծագործության մեջ տեղական ոչ մի կոլորիտ հնարավոր չէ գտնել[5]»:

Յու. Սոբոլեվ ենթադրում էր, որ չեխովյան հերոսի հավանական նախատիպը կարող էր դառնալ հայտնի հրապարակախոս Մ. Օ Մենշիկովը: Չեխովը իր օրագրերից մեկում գրում է նրա մասին.

«Մ.-ն չոր եղանակին կրնկակոշիկ է հագնում, անձրևանոց է կրում, որպեսզի չմահանա արևայինհարվածից, վախենում է լվացվել սառը ջրով, բողոքում է սրտի աշխատանքի դադարեցումից[6]»:

Այնուամենայնիվ Մենշիկովի և Բելիկովի նմանւթյունը միայն արտաքին է: Չեխովը իր եղբոր՝ Ի. Պ. Չեխովի մասին գրում է.

«Նա, այսինքն Իվանը , փոքր ինչ ճերմակել է և առաջվա նման ամեն ինչ գնում է էժան և շահեկան, և նույնիսկ լավ եղանակին անձրևանոց է վերցնում:»

Այս փաստերից կարելի է եզրակացնել, որ հունարեն լեզվի ուսուցչի՝ Բելիկովի կերպարը հավաքական է[7]:

Այժմ «Պատենավոր մարդը» արտահայտությունը ռուսերեն լեզվում դարձել է թևավոր խոսք, որը նշանակում է միայնակ մարդ, ով փակվում է իր աշխարհում, և իր շուրջը ստեղծում պատյան[8]:


Կերպարներ խմբագրել

«Փոքրիկ եռապատման» հերոսները

  • Իվան Իվանիչ Չիմշա- Հիմալայեցի՝ անասնաբույժ, ազնվական: Բարձրահասակ ծեր մարդ երկար մորուքով:
  • Բուրկին ՝ վարժարանի ուսուցիչ և Ի. Ի. Չիմշի- Հիմալայեցու ընկերը: Պատմություն է պատմում Բելիկովի մասին:

Բուրկինի պատմվացքի հերոսները:

  • Բելիկով՝ հին հունարեն լեզվի ուսուցիչ: Բուրկինի հետ աշխատել է վարժարանում: Նրա սիած արտահայտությունը « Եթե ոչինչ չստացվեր»
  • Խոհարար Աթանաս՝ 60 տարեկան ծերունի: Բելիկովի ոչ սթափ և անմիտ ծառան:
  • Միխաիլ Սավվիչ Կովալենկո՝ պատմության և աշխարհագրության ուսուցիչ: Երիտասարդ, բարձրահասակ տղամարդ:
  • Վարենկա՝ Բելիկովի սիրելին, 30 տարեկան: Կովոլենկոյի քույրը: Բարձրահասակ, վայելչակազմ, սևահոն, կարմրաթուշ աղջիկ:

Բովանդակություն խմբագրել

Պատմվածքը սկսում է երկու որսորդների՝ Իվան Իվանիչի և Բուրկինի օթևանի նկարագրությունից[9]: Նրանք հանգրվանել են գյուղի ավագի սրահում և մեկմեկու պատմում էին տարբեր պատմություններ: Խոսակցություն սկսվեց էությամբ միայնակ մարդկանց մասին: Բուրկինը մի պատմություն է պատմում ոմն Բելիկովի մասին, ով վերջերս էր մահացել իր քաղաքում:

Հենց Բելիկովն էր եղել է «Պատենավոր մարդը»: Նա նույնիսկ ամենատաք եղանակին դուրս էր գալիս վերարկու հագած, կրկնակոշիկներով և անձրևանոցով: Նրա անձրյանոցը, ժամացույցը և գրչահատը պատյան ունեին: Թվում էր, թե նրա դեմքն էլ է պատյանում, նա միշտ թաքցնում էր դեմքը օձիքի հետևում: Այդ մարդը անհաղթահարելի ձգտում ուներ իր շուրջը պատյան ստեղծել, որի հետևում կարող էր թաքնվել իրականությունից: Նույնիսկ ամենաչնչին խախտումը կամ կաննոններից շեղումը ստիպում էին նրան անհանգստանալ: Մանկավարժական խորհուրդների ժամանակ իր կասկածամտությամբ և զգուշությամբ հարստահարում էր բոլորին: Իր հառաչներով և նվնվոցով նա ճնշում էր բոլորին, և նրան զիջում էին: Բոլորը վախենում էին նրանից: Բելիկովը տարօրինակ սովորություն ուներ՝ հյուր գնալ ոսուցիչներին: Նա գալիս էր, նստում և լռում: Այդպես նա «լավ հարաբերություններ էր ստեղծում ընկերների հետ»:

Մի անգամ վարժարանում պատմության և աշխարհագրության նոր ուսուցիչ նշանակեցին, ով ժամանեց քրոջ՝ Վարենկայի հետ: Նա հմայեց բոլորին տնօրենի տանը և նույնիսկ Բելիկովին: Այդժամ բոլորը որոշեցին նրանց ամուսնացնել: Վարենկան դեմ չէր ամուսնանալ: Բայց Բելիկովը երկմտում էր, նա անընդհատ խոսում էր Վարենկայի մասին, ընտանեկան կյանքի և այն մասին որ ամուսնությունը լուրջ քայլ է: Վարենկայի եղբայրը նրան ատեց ծանոթության առաջին օրվանից:

Մի անգամ ինչ որ մեկը նակեց Բելիկովի ծաղրանկարը, որտեղ նա քայլում է Վարենկայի ձեռքը բռնած, իսկ ներքևում գրություն՝ «Սիրահարված անտրոպոս»: Այդ նկարը ստացան բոլոր ուսուցիչներն ու պաշտոնյաները [10]: Բելիկովը ուշքի չէր եկել ծաղրանկարի այդ պատմությունից, երբ տեսնում է Վարենկային եղբոր հետ հեծանիվի վրա: Բելիկովը անզգայանում և գունատվում է, նրան անպարկեշտ է թվում հեցանիվով զբոսնելը: Հաջորդ առավոտ նա գնում է Կովոլենկոյի մոտ և սկսում է ասել, որ ինչքան անպարկեշտ է հեծանիվով զբոսնելը: Նրանց հանդիպումը ավարտվում է վեճով: Կովոլենկոն հրում է Բելիկովին աստիճաններից: Գալիս է Վարենկան և տեսնում ճմլված Բելիկովին: Նա մտածում , որ Բելիկովը ինքն է ընկել աստիճաններից և սկսում է ծիծաղել: Այդ ծիծաղով ամեն ինչ վերջացավ՝ և՛ խնամախոսությունը և՛ Բելիկովի կյանքը: Բելիկովը գնում է իր տուն, պառկում և այլևս վեր չի կենում: Մի ամիս անց նա մահանում է: Նրան թաղեցին բոլորը, սակայն հուղարկավորությունից հետո ոչ թե տխրություն էին զգում, այլ թեթևություն:

Պատմվածքի վերջում ընկերները խոսում են պատենավոր մարդկանց մասին և պառկում են քնելու:

Էկրանացում խմբագրել

  • «Պատենավոր մարդը»՝ գեղարվեստական ֆիլմ, 1939 թվական
  • «Պատենավոր մարդը»՝ մուլտիպլիկացիոն ֆիլմ, 1983 թվական

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Российская государственная библиотека
  2. Паперный З. С. Записные книжки Чехова — Москва: Советский писатель, 1976, с. 389
  3. Человек в футляре. Примечания
  4. Ю. Соболев. Чехов. Статьи. Материалы. Библиография. М., 1930, стр. 163—165
  5. Письмо Ал. П. Чехову, 22 или 23 сентября 1895 г.
  6. «Глитай, або ж павук» (ուկր.) («Мироед, или паук») — название пьесы Марка Кропивницкого.
  7. Человек в футляре. Примечания
  8. «Биржевые ведомости», 1898, № 200, 24 июля
  9. «Г. Чехов — писатель безыдейный; это у нас решено и подписано. Тем не менее, когда выходит новый рассказ г. Чехова, он первый разрезается в книжке журнала, прежде всего читается и производит такое сильное впечатление на читателя, так настраивает его, подымая в нём ряд новых мыслей и соображений, как не действуют многие из так называемых идейных произведений…»
  10. gorky.media (2016-09-23). ««Человек в футляре» — тревожное расстройство, а созависимость изучаем на примере «Душечки»» (ռուսերեն). Վերցված է 2016-09-27-ին.


Գրականություն խմբագրել