Թուփ է, բարձրությունը` 0,15-3 մետր։ Որոշ տեսակներ առաջացնում են մինչև 10-12 մետր երկարությամբ սողացող, մագլցող կամ փաթաթվող, փշերով ու փշիկներով պատված ընձյուղներ։ Տերևները հերթադիր են, բարդ, կենտփետրաձև, մերկ կամ թավոտ։ Ծաղիկները պարզ են կամ բազմաթերթ, տրամագիծը` 2-15 սմ, բուրավետ (հազվադեպ` անհոտ), կարմիր, սպիտակ, վարդագույն, դեղին, նարնջագույն, մանուշակագույն, մեկական կամ բազմածաղիկ` հովանոցանման կամ վահանաձև ծաղկաբույլերով։ Ծաղկակալը սափորաձև է։ Պտուղը միասերմ ընկուզիկներից կազմավորված կեղծ պտուղ է (մասուր)։
Ամերիկայի Միացյալ նահանգներում , Իրանում և Անգլիայում վարդերն համարվում  են ազգային ծաղիկ : Վարդեր գոյություն ունեն գրեթե բոլոր գույների.Մի քանի  գույների բնական գեները բացակայում են: Գենային ինժեներիան զբաղվում է երկնագույն վարդի աճեցմամբ, իսկ սևին սովորաբար փոխարինում է մուգ կարմիրը; Հնէաբանները գտել են վարդերի մնացորդներ, որոնք գրեթե 50,000,000 տարեկան են: Ներկայումս գիտնականներին հայտնի են վարդերի 300 տիպ, որոնք ունեն մոտ 30,000 տեսակ: Կրետե կղզում գնտվել է վարդի ամենահին պատկերը, որն արվել է մ.թ.ա. մոտ 2000 թ.-ին: Աշխարհում լավագույն վարդ աճեցնողները ֆրանսիացիներն են համարվում: Հոլանդացիներն ամենաշատն են վաճառում: Իսկ բուլղարացիները վարդերից ամենալավ ձեթն են պատրաստում: Կորալագույն և նարնջագույն վարդերը հայտնվել են պարսկական դեղին վարդի և վայրի վարդերի խաչասերումից: Ալ կարմիր գույնը վարդերը ժառանգել են չինական վարդերից: Հոտի համար պատասխանատու գենը ռեցեսիվ է: Նշանակում է, որ երկու ուժեղ բույրով վարդերի խաչասերումից կստացվի հիբրիդ, որը կամ շատ թույլ բույր կունենա կամ առհասարակ զուրկ կլինի հոտից: Շեքսպիրի ստեղծագործություններում վարդերի մասին հիշատակվում է մոտ 50 անգամ:Ճապոնացիները վարդի այնպիսի տեսակ են մշակել, որի թերթիկներն առավոտյան կարմիր են, իսկ երեկոյան սպիտակում են: Գերմանիայում է գտնվում աշխարհի ամենահին վարդը: Հիլդեսհայմ մայր տաճարի մոտ աճում է վարդի թուփ, որը 1000 տարեկան է: Այն գրեթե հասել է տաճարի գագաթին;