Renault Arkana, Renault ընկերության կոմպակտ ամենագնացը։ Մոդելի պրիեմերիան կայացել է 2018 թվականի օգոստոսին MIAS-2018 ավտոսրահում։ Մեքենան պետք է դառնար Renault ապրանքանիշի նոր համաշխարհային մոդելը։ Այն հիմնված է խորապես արդիականացված Global Access հարթակի վրա, որն օգտագործվում է Renault-ի այնպիսի մեքենաներում, ինչպիսիք են Renault Duster-ը (թարմացումից հետո) և Renault Logan-ը (պլատֆորմի նախորդ սերունդը)[1]։ Սերիական արտադրությունը կատարվել է Մոսկվայի Renault Russia գործարանում, իսկ ավելի ուշ ամենագնացը հայտնվել է այլ երկրների շուկաներում։

Նկարագրություն խմբագրել

Arkana անունը ծագել է լատիներեն arcanum բառից, որը թարգմանվում է որպես գաղտնիք։

Մեքենան համալրված է շարժիչի երկու տարբերակով, որոնցից մեկը լիովին նոր տուրբո լիցքավորվող էներգաբլոկն է՝ Renault H5H կամ Renault TCe150, որը զարգացնում է մինչև 150 ձիաուժ հզորություն և 250 Նմ պտտույտ, որը մշակվել է Renault-ի և Daimler-ի ինժիներների կողմից։ Մեքենան հասանելի է երկու տիպի հաղորդակով՝ առջևի և լրիվ։

Վաճառքի սկզբում Renault Arkana-ի գինը սկսվում էր մոտ 19 000 դոլարից[2]: Renault Arkana-ի և Renault Duster-ի (TCe150) շարժիչը վերահզորացվել է և դարձել է հարկային տեսանկյունից շահավետ։ Arkana-ի և Renault Captur-ի վրա այս շարժիչը տեղադրվում է միայն փոփոխիչով:

Renault Arkana-ն ունի երկվորյակ մոդել՝ Samsung XM3՝ նույն անիվային բազայով և նման դիզայնով։ Բայց XM3-ը կառուցված է այլ հարթակի վրա՝ CMF-B[3]։

2020 թվականի սեպտեմբերին ներկայացվել է մեքենայի տարբերակը եվրոպական շուկայի համար։ Ի տարբերություն ռուսական տարբերակի՝ եվրոպական մոդելը կառուցված է CMF-B հարթակի վրա[4]։

Անվտանգություն խմբագրել

2019 թվականին մեքենան ռուսական ARCAP վարկանիշի մեթոդոլոգիայի հիման վրա անցել է վթարի թեստ 16-ից հավաքելով 15,8 միավոր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Официально: новый московский кроссовер будет зваться Renault Arkana». Авторевю. Արխիվացված է օրիգինալից 2018-08-22-ին. Վերցված է 2018-08-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Купе-кроссовер Renault ARKANA (Рено АРКАНА) - Обзор автомобиля». Renault. Արխիվացված է օրիգինալից 2019-06-12-ին. Վերցված է 10 июля 2019-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Игорь Владимирский (2020-02-21). «Arkana превратилась в серийный кроссовер Samsung XM3». Авторевю. Արխիվացված է օրիգինալից 2020-02-21-ին. Վերցված է 2020-02-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Кирилл Кадощук (2020-09-24). «Renault Arkana для Европы: другая платформа, электрификация и RS Line». Авторевю. Արխիվացված է օրիգինալից 2020-10-18-ին. Վերցված է 2020-10-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել