--Ալիսա Հարությունյան (քննարկում) 21:49, 21 Նոյեմբերի 2014 (UTC) Ներսիսյան դպրոցը հիմնադրվել է 1824 թ-ին, Թիֆլիսում՝ Թիֆլիսի հայոց թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ: Իր 100-ամյա գործունեության ընթացքում դպրոցը եղել է հայ մշակույթի օրրան, տվել հազարավոր շրջանավարտ-ներ, որոնք անգնահատելի ծառայություն են մատուցել հայրենի մշակույթին և գիտությանը:


Գևորգյան ճեմարանը հոգևոր բարձրագույն դպրոց է (2003 թ-ից՝ բարձրագույն ուսումնական հաստատություն), բացվել է 1874 թ-ին Էջմիածնում՝ Հայոց Գևորգ Դ կաթողիկոսի նախաձեռնությամբ՝ Հայ եկեղեցու սպասավորներ և ուսուցիչներ պատրաստելու նպատակով:


Լազարյան ճեմարանն ուսումնական հաստատու-թյուն էր, հայագիտական և արևելագիտական խոշոր կենտրոն: Հիմնադրվել է 1815 թ-ին Մոսկվայում՝ մեծահարուստ ազնվականներ Լազարյանների նախաձեռնությամբ ու միջոցներով: Մեծարվել է Մայր դպրոց, Սերմնարան հայոց դպրոցաց և այլ պատվա-նուններով:

Մխիթարյան միաբանություն (Մխիթարյաններ), հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։

Բեյրութում է Սփյուռքի միակ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Հայկազյան համալսարանը(1955 թվականից, մինչև 1996 թվականը՝ քոլեջ)։ Համալսարանում ուսումնառությունն անգլերեն է, հայկական և արաբական մշակույթներին վերաբերող առարկաները դասավանդվում են հայերեն և արաբերեն։ Դա անում են թե՝ հայեր, թե՝ օտարազգիներ։ Շրջանավարտներն ստանում են արվեստի պսակավորի (բակալավր) և գիտության պսակավորի, արվեստի մագիստրոսի տիտղոսներ, որոնք 1971 թվականից պետականորեն հավասարազոր են Լիբանանի պետական համալսարանի շնորհած աստիճանին։

Ամերիկայի Միացյալ նահանգների հայ համայնքն ամենամեծն է Ամերիկա աշխարհամասում, վերջին տարիներին այն ավելի է ստվարացել (շուրջ 1,2 մլն)։ Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանը (1836-1997) Հռոմի Լևոնյան հայ վարժարանը (1883 թվականից) Լոնդոնի Գևորգ Թահթայան կիրակնօրյա ազգային վարժարանի (1978 թվականից) սաները Շառլոթ և էլիզ Մերտինյան հայ ավետարանական վարժարանը (Շեր ման Օքս, ԱՄՆ, 1980 թվականից) Մոնրեալի ՀԲԸՄ Արմեն Քեպեք-Ալեք Մանուկյան վարժարանը (1970 թվականից) Բուենոս Այրեսի Արմենիո-Արգենտինա վարժարանը (1968 թվականից) 920 Առաջին հայկական դպրոցը՝ Վարդուկյանը, հիմնադրվել է 1880-ական թվականների վերջին Նյու Յորքում։ Ներկայումս ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում կան 26 ամենօրյա դպրոցներ:

Մեծ Բրիտանիայում հայկական ամենօրյա դպրոցներ չկան։ Գործում են Գևորգ Թահթայան ազգային կիրակնօրյա վարժարանը և շաբաթօրյա հայերեն դասընթացը, որտեղ դասավանդվում են հայոց լեզու և պատմություն, կրոն, երգեցողություն և այլն։ Հայկական կիրակնօրյա կամ շաբաթօրյա դպրոցներ են բացվել Վիեննայում (Ավստրիա), Բրյուսելում (Բելգիա), Բեռլինում, Մայնի Ֆրանկֆուրտում, Շտուտգարդում, Քյոլնում (Գերմանիա), Մադրիդում, Բարսելոնում, Սևիլիայում,Վալենսիայում, Մալագայում (Իսպանիա), Ցյուրիխում, Բադենում, Շտայնամրայնում, Քրոյցլինգենում, Ռայնեգում(Շվեյցարիա), Պրահայում (Չեխիա, Լատվիայում, Լիտվայում, էստոնիայում, Դանիայում, Նիդեռլանդներում,Հունգարիայում և այլուր։


Դպրոցների կազմակերպված համակարգ ունի նաև սիրիահայ համայնքը։ Սիրիայում առաջին հայկական դպրոցը հիմնվել է 1848 թվականին Քեսաբում։ 1850-ական թվականներին Հալեպում բացվել է Հայկազյան ազգային վարժարանը, 1898 թվականին Դամասկոսում՝ ազգային Թարգմանչաց ճեմարանը (գործում են ցայսօր)։