Մասնակից:А.А. Андрей/Ավազարկղ8
Տեսակ | Նկարված մուլտիպլիկացիա |
---|---|
Ժանր | Կինոֆանտաստիկա, մարտաֆիլմ, թրիլեր, կրիմինալ |
Ռեժիսոր | Ջեյ Օլիվա |
Սցենարիստ | Ջեյմս Կրեյգ |
Պրոդյուսեր | Ալան Բյորնետ, Սեմ Ռեջիստեր, Ջեյմս Տակեր |
Երաժշտություն | Ֆրեդերիկ Վիեդման |
Հնչյունային օպերատոր | Ջաստին Չեմբերս, Սի Թոմաս Խաուելլ, Կեվին Մակկիդդ, Մայքլ Բի Ջորդան, Նատան Ֆիլլիոն, Ռոն Պերլման, Քևին Կոնրոյ, Դանա Դիլեյնի, Կերի Էլվես, Վանեսսա Մարշալլ |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Warner Bros. Animation, Warner Premiere, DC Comics, Studio 4°C |
Դիստրիբյուտոր | Warner Home Video |
Տևողություն | 81 րոպե |
Արդարության Լիգա. Կոնֆլիկտի աղբյուրի պարադոքս (անգլ.՝ Justice League: The Flashpoint Paradox)` 2013 թվականի ամերիկյան անիմացիոն ֆիլմ, միանգամից արձակված վիդեոյում: Մուլտֆիլմը ստեղծվել է` Flashpoint կոմիքսների կրոսսովեր-շարքի հիման վրա: DC տիեզերքի օրիգինալ ֆիլմերի տասնյոթերորդ ֆիլմն է: Ֆիլմին շնորհվել է PG-13 վարկանիշ: Գոյություն ունեն տարբերակներ` մեկ DVD-ում, հատուկ երկսկավառակներում և Blu-Ray: Պաշտոնապես, ռուսաց լեզու չի թարգմանվել: Ինչ վերաբերվում է անվանումին, ապա ավելի ճիշտ է սահմանել, որպես` «Ֆլեշի ժամանակային պարադոքս»: Բառացի, flashpoint` դա բռնկման կետն է, սահման: Տվյալ դեպքում, խոսքը գնում է ժամանակի մեջ ճանապարհորդության պարդոքսի մասին:
Սյուժե խմբագրել
Բարի Ալեն` Երկրի վրա ամենաարագ մարդը: Շատ տարիներ առաջ նրա մոր` Նորա Ալենին, սպանել է ավազակը: Տարիներ անց, Բարին դարձել է Ֆլեշ` Ցենտրալ-Սիթիի սուպերհերոս: Շուտով նա դարձել է «Արդարության Լիգա» թիմի անդամ անդամ: Մի օր, կռվելով իր ոխերիմ թշնամու` Պրոֆեսոր Զումի հետ, Բարին հասկանում է, որ չի կարող ապրել իր մոր մահը: Նա վազում է ճանապարհով և ցատկում Արագության Ուժի մեջ ու փրկում իր մորը: Արթնանալով, Բարին սարսափով հասկանում է, որ ամեն ինչ շրջվել է` նրա մայրը ողջ է և անվնաս, իր հարսնացու` Այրիսը ունի ամուսին և երեխա, նա չունի Արագության Ուժ, «Արդարության Լիգան» այս աշխարհում գոյություն չունի, իսկ միակ թիմի անդամը, որը պաշտպանում է աշխարհը, դա Բեթմենն է: Պարզվում է, որ Բարին շատ ուժեղ է փոխել իրականությունը` նոր իրականությունում Սուպերմենին բռնել և պահում են իր ուժերը զսպող մենախուցում, Խել Ջորդանը մատանին չի գտել, Հրաշք կինը պատերազմում է Ակվամենի հետ, իսկ Գոտեմ-Սիթիում սպանվել է փոքրիկ Բրյուսը, սակայն, նրա ծնողները ողջ են մնացել: Բայց եթե, Թոմասը դարձել է սուպերհերոս, թեկուզ և դաժան հնարավություններով, ապա Մարտան դարձել է խենթ Ջոկեր: Ցենտրալ-Սիթիի էկրաններին ցույց են տալիս, թե ինչպես է քաղաքի նոր հերոս` Քաղաքացի Ցուրտը մարտնչում Կապիտան Բումերանգի հետ: Նաև հասնում է Հրաշք կնոջ և Ակվամենի միջև պատերազմը, իսկ Կիբօրգը, աշխատելով ԱՄՆ Կառավարության վրա, փորձում է նրանց կանգնեցնել: Բարին ուղարկվում է Թոմասի մոտ, և նրանք միասին ստեղծում են մի սարք, որը վերադարձնում է Ֆլեշին սուպեր-արագությունը: Լայնածավալ մարտի ժամանակ, երկու կողմերի միջև հայտնվում է Պրոֆեսոր Զումը, որը իրականության փոփոխումից հետո դարձել է ոմն «պարադոքս»: Տոունը դաժանաբար ծեծում է Ֆլեշին, բայց նրան սպանում է մահամերձ Բեթմենը: Փրկված Բարին վերջին ուժերով վազում է Արագության Ուժի մեջ և կանգնեցնում է իր վաղ տարբերակին, որը որոշել է փրկել իր մայրիկին ֆիլմի սկզբում: Ամեն ինչ վերադառնում է իր տեղը. «Արդարության Լիգան» կրկին պաշտպանում է աշխարհը, իսկ Բարին, Թոմասից հաղորդում է Բրյուսին նամակ, որը Ուեյն-ավագը գրել է իր որդու համար, եթե Բարին իրականությունը նախկին կդարձներ: Մինչև հոգու խորքը հուզված՝ Բրյուսը շնորհակալություն է հայտնում Բարիին, իսկ նա վերադառնում է Ցենտրալ-սիթին և կրկին պաշտպանում է քաղաքը սուպեր-չարագործներից և հանցագործներից:
Դերերը հնչեցրել են խմբագրել
- Ջաստին Չեմբերս — Ֆլեշ / Բարի Ալեն
- Սի Թոմաս Խաուելլ — Էոբարդ Տոուն / Պրոֆեսոր Զում
- Քևին Մակկիդդ — Թոմաս Ուեյն / Բեթմեն
- Մայքլ Բ. Ջորդան — Վիկտոր Ստոուն / Կիբօրգ
- Կերի Էլվես — Ակվամեն / Արթուր Կարրի
- Վանեսսա Մարշալլ — Հրաշք կին / Դիանա Տեմիսկիրցի
- Նատան Ֆիլլիոն — Կանաչ Լապտեր / Խել Ջորդան
- Սեմ Դեյլի — Սուպերմեն
- Քևին Կոնրոյ — Բրյուս Ուեյն / Բեթմեն
- Դանա Դիլեյնի — Լոիս Լեյն
- Դեննի Հյուստոն — Գեներալ Սեմ Լեյն
- Սթիվեն Բլում — Լեքս Լյուտոր, Կապիտան Ամպրոպ
- Ռոն Պերլման — Սլեյդ Ուիլսոն / Դեֆստրոուկ
- Դի Բրեդլի Բեյկեր — Էտրիգան, Տրիկստեր, Կենտերբերի Կրիկետ
- Գրեյ ԴեԼիզլ — Նորա Ալեն, Բարի Ալեն՝ մանկության ժամանակ, Մարտա Ուեյն
- Ջենիֆեր Հեյլ — Այրիս Ալեն, Բիլլի Բետսոն
- Դեննի Ջեյկոբս — Գրիֆտեր, Կապիտան Ցուրտ
- Փիթեր Ջեսսոպ — բժիշկ Նուիդիս վուլկո
- Ալեքսիս Լենգ — Կապիտան Ատոմ
- Կենդի Մայլո — Պերսեֆոնա
- Քևին Մայքլ Ռիչարդսոն— ԱՄՆ նախագահ, Ջեյմս
- Անդրեա Ռոմանո — Դորիս, Ցենտրալ-Սիթիի հաղորդավար
- Ջեյմս Պատրիկ Ստյուարտ — Սթիվ Տրեվոր, Օրմ Կարրի / Օվկիանոսի տիրակալ, Կապիտան Բումերանգ
- Հինդեն Ուոլչ — Յո-Յո
Սաունդթրեք խմբագրել
Կոմպոզիցիաների ցուցակ խմբագրել
Թիվ | Տրեկի անվանում |
---|---|
01 | The Incident |
02 | Rogue |
03 | Justice League |
04 | Mother |
05 | Sin City |
06 | The Beginning of the End |
07 | Inside the Batcave |
08 | Chased by Amazons |
09 | Atlantian War |
10 | Recreation |
11 | Redux |
12 | Flash Reborn |
13 | A Darker Past |
14 | Hal Jordan |
15 | Superman |
16 | Faster Than Bullets |
17 | The Mission of a Soldier |
18 | Aquaman’s Army |
19 | Worlds Collide |
20 | Aquaman vs. Wonder Woman |
21 | Thawne’s Play |
22 | I Changed Something |
23 | The Fallen |
24 | The Blood of Hope |
25 | Last Man Standing |
26 | Hell of a Messenger |
27 | This Is Classified |
28 | Lost Family |