Մասնակից:А.А. Андрей/Ավազարկղ6
Ջեյսոն Բորն | |
---|---|
Այլ անուն(ներ) | Ժան-Պյեր, Դելյտա Մեկ, Ջեյսոն Չարլզ Բորն, Կեյն, Ջոն Մայքլ Կեյն, Չարլզ Բրիգգս, Ջորջ Պ. Ուոշբերն, Ֆոմա Կինյաև, Միսթեր Կրուիտ, Ժիլյբերտո Դե Պյենտո, Փոլ Կեյ, Ադամ Ստոուն |
Երեխա(ներ) | Գրքերում՝ Ջեյմի Վեբ, Էլիսոն Վեբ,
Ջոշուա Վեբ (խան), Ալիսսա Վեբ (մեռած է) |
Ջեյսոն Բորն (իսկական անունը Դևիդ Վեբ) (անգլ.՝ Jason Bourne, David Webb) Ռոբերտ Լադլեմի վեպերի կերպար է, ԿՀՎ-ի «Տրեդստոուն» («Treadstone») նախագծի նախկին գործակալ: Ունի բացարձակ ռեակցիա և ինտուիցիա: Կատարելապես տիրապետում է ձեռնամարտի հնարքների և հրազենի բնագավառի գիտելիքներին, տիրապետում է մի քանի լեզուների: Ֆիլմերում Բորնի դերը խաղացել է Ռիչարդ Չեմբեռլենը (1988) և Մեթ Դեյմոնը (2002-2007 տրիլոգիայի մեջ, 2016):
Գրքեր խմբագրել
Գրքի պատմությունը սկսվել է 1980 թվականին, երբ Ռոբերտ Լադլեմը (Նման լրտեսական դետեկտիվների հեղինակ, ինչպես «Մատարեզեի դինաստիան», կամ «Պահպանություն՝ Մեկը») գրականության մեջ մտցրել է նոր կերպար՝ Ջեյսոն Բորնին: Ամենից շատը Ջեյմս Բոնդի նման, Ջեյսոնը վատ չէր ընդունվել ժողովրդի կողմից առաջին գրքի «Բորնի նույնականացումի» ելքով: Տասը տարվա ընթացքում դուրս են եկել ևս երկու գրքեր. «Բորնի գերազանցում» և «Բորնի վերջնագիր»: Չորրորդ գիքը՝ «Բորնի վերադարձումը», դուրս է եկել 14 տարի անց, շնորհիվ հաջող էկրանավորմանը Մեթ Դեյմոնի հետ, և արդեն Էրիկ Վան Լաստբադերի համահեղինակությամբ, ով 2001 թվականին ավարտել է Ռոբերտի մահից հետո վեպը: Երեք տարի անց Վան Լաստբադերը որոշում է դառնալ Լադլեմի գործի շարունակողը և թողարկում է «Բորնի դավաճանություն» նոր մասը: Դրանից հետո ամեն տարի դուրս է գալիս մի նոր գիրք, ներկա պահին նրանք 10 են:
Բիբլիոգրաֆիա խմբագրել
- «Բորնի նույնականացում» (1980, Ռոբերտ Լադլեմ)
- «Բորնի գերազանցում»(1986, Ռոբերտ Լադլեմ)
- «Բորնի վերջնագիր» (1990, Ռոբերտ Լադլեմ)
- «Բորնի ժառանգություն» (2004, Ռոբերտ Լադլեմը Էրիկ Վան Լաստբադերի համահեղինակությամբ)
- «Բորնի դավաճանություն» (2007, Էրիկ Վան Լաստբադեր)
- «Բորնի սանկցիա» (2008, Էրիկ Վան Լաստբադեր)
- «Բորնի խաբում» (2009, Էրիկ Վան Լաստբադեր)
- «Բորնի նպատակ» (2010, Էրիկ Վան Լաստբադեր)
- «Բորնի տիրապետություն» (2011, Էրիկ Վան Լաստբադեր)
- «Բորնի կործանում» (2012, Էրիկ Վան Լաստբադեր)
Ֆիլմեր խմբագրել
1988 թվականին դուրս է եկել երեքժամյա հեռուստաֆիլմը՝ «Բորնի անհատականության գաղտնիքը», որը ստեղծվել է առաջին գրքի հիման վրա: 2002 թվականին դուս է եկել «Բորնի նույնականացում» ֆիլմը, Մեթ Դեյմոնի հետ Բորնի դերում, որին հաջորդել են երկու սիքվելներ. «Բորնի գերազանցումը» 2004 թվականին և «Բորնի վերջնագիրը» 2007 թվականին: Ամբողջ եռերգություն խոշոր հաջողություն ունեցավ և քննադատների, և հանդիսատեսների մոտ: Առաջին ֆիլմը նկարահանել է Դագ Լայմանը, այլ երկուսը՝ Փոլ Գրինգրասսը: 2012 թվին դուրս է եկել չորրորդ ֆիլմը՝ «Բորնի էվոլյուցիան», որի գործողությունը տեղի են ունենում միաժամանակ նախորդ ֆիլմի հետ: Գլխավոր հերոս է հանդիսանում մեկ այլ գաղտնի գործակալ՝ Աարոն Կրոսը (Ջերեմի Ռեներ): Ջեյսոն Բորնը հաճախ է հիշատակվում ֆիլմում, բայց հայտնվում է միայն լուսանկարում (այն պատճառով, որ Մեթ Դեյմոնը հրաժարվեց նկարահանվել ֆիլմում առանց Փոլ Գրինգրասսի մասնակցությամբ):
Վիդեոխաղեր խմբագրել
2008 թվին դուրս է եկել «Բորնի կոնսպիրացիա» խաղը, առաջին գրքի հիման վրա: Խաղը իրենից ներկայացնում է շութերի և գաղտագողի խառնուրդ, երրորդ դեմքի տեսքով: Չնայած Բորնի արտաքին տեսքը ստեղծվել է խաղի մշակողների կողմից, խաղի սյուժեն մոտ է ֆիլմին, քան գրքին: Խաղը գնահատողների կողմից ստացել է խառը գնահատումներ, հիմնականում քննադատվել են կրակոցների մեխանիզմը և տեսախցիկի կառավարումը: [1]