Մասիմո Բրունո

իտալացի ֆուտբոլիստ

Մասիմո Բրունո (հոլ.՝ Massimo Bruno, սեպտեմբերի 17, 1993(1993-09-17)[1][2][3][…], Բուսյու, Մոնս, Էնո, Վալոնիա, Բելգիա), իտալական ծագումով բելգիացի ֆուտբոլիստ, «ՌԲ Լայպցիգ» ակումբի հարձակողական ոճի կիսապաշտպան, որ վարձավճարով հանդես է գալիս «Անդերլեխտ» ֆուտբոլային ակումբի կազմում։

Մասիմո Բրունո
Անձնական տվյալներ
Ազգությունը բելգիացի
Քաղաքացիությունը Բելգիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 17, 1993(1993-09-17)[1][2][3][…] (30 տարեկան)
Ծննդավայր Բուսյու, Մոնս, Էնո, Վալոնիա, Բելգիա
Հասակ 177 սմ
Քաշ 67 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բելգիա Անդերլեխտ
Համար 10
Պատանեկան կարիերա
1999-2000 Բելգիա Ֆրամերիս
2000-2002 Բելգիա Մոնս
2002-2006 Բելգիա Անդերլեխտ
2006-2009 Բելգիա Մոնս
2009-2010 Բելգիա Շարլերուա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2011 Բելգիա Շարլերուա 1 (0)
2011-2014 Բելգիա Անդերլեխտ 69 (17)
2014—մ․հ,․ Գերմանիա ՌԲ Լեյպցինգ 25 (2)
2014-2015  Ավստրիա Ռեդ Բուլ 24 (6)
2016—մ.հ.  Բելգիա Անդերլեխտ 34 (5)
Ազգային հավաքական
2011-2012 Բելգիա Բելգիա (մինչև 19) 10 (3)
2012-2014 Բելգիա Բելգիա (մինչև 21) 13 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

 
Բրունոն «Ռեդ Բուլ» ակումբի կազմում

Բրունոն խաղացել է երիտասարդական տարբեր ակումբներում, իսկ 2009 թվականին տեղափոխվել է «Շարլերուա» ֆուտբոլային ակադեմիա։ 2010 թվականին նա ընդգրկվել է թիմի հայտացուցակում մրցաշրջանի համար։ 2011 թվականի մարտի 23-ին «Սերկլ Բրուգեի» հետ հանդիպման ժամանակ նա կատարել է իր դեբյուտը Բելգիայի ֆուտբոլի առաջնությունում[4]։ Նույն տարվա ամռանը Մասիմոն տեղափոխվել է «Անդերլեխտ» ֆուտբոլային ակումբ։ Օգոստոսի 12-ին «Սերկլ Բրյուգեի» դեմ խաղում նա կատարել է իր դեբյուտը նոր ակումբի կազմում՝ խաղի ավարտին փոխարինելով Դյոմերսի Մբոկանիին[5]։ Սեպտեմբերի 2-ին «Գենկ» ֆուտբոլային ակումբի հետ հանդիպման ժամանակ Բրունոն խփել է իր առաջին գոլը «Անդերլեխտի» կազմում[6]։ Թիմի կազմում նա երկու անգամ հաղթել է Բելգիայի սուպերգավաթի խաղարկություններում։

2014 թվականի ամռանը Մասիմոն տեղափոխվել է «Ռեյ Լեյբին» և անմիջապես վարձավճարով ուղարկվել ավստրիական «Ռեդ Բուլ» ֆուտբոլային ակումբ[7]։ Հուլիսի 26-ին «Վիներ-Նոյշտադտի» հետ խաղում նա կատարել է իր նորամուտն ավստրիական Բունդեսլիգայում[8]։ Օգոստոսի 2-ին «Ռիդ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում Բրունոն իր առաջին գոլն է խփել «ցուլերի» օգտին[9]։

2015 թվականի ամռանը՝ վարձակալության պայմանագրի ավարտից հետո, Մասիմոն վերադարձել է «ՌԲ Լայպցիգ»։ Հուլիսի 25-ին «Ֆրանկֆուրտի» ակումբի դեմ խաղում կատարել է իր դեբյուտը Երկրորդ Բունդեսլիգայում[10]։ 2016 թվականի ապրիլի 2-ին «Բոխում»-ի դեմ խաղում Բրունոն ձևակերպել է «դուբլ»՝ խփելով իր առաջին գոլերը «Լայպցիգում»[11]։ Սեզոնի վերջում նա օգնել է իր ակումբին անցնել բարձրագույն դիվիզիոն։ Օգոստոսի 28-ին «Հոֆենհայմի» հետ հանդիպման ժամանակ Մասիմոն կատարել է իր դեբյուտը Գերմանիայի Բունդեսլիգայում[12]։ Նույն տարվա ամռանը Բրունոն վարձավճարով վերադարձել է «Անդերլեխտ»։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային

  «Անդերլեխտ»

  •   Բելգիայի առաջնություն – 2011/2012
  •   Բելգիայի առաջնություն – 2012/2013
  •   Բելգիայի առաջնություն – 2013/2014
  •   Բելգիայի առաջնություն – 2016/2017
  • Բելգիայի սուպերգավաթի դափնեկիր – 2013

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Шарлеруа VS. Серкль Брюгге 0:3» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 16-ին.
  5. «Серкль Брюгге VS. Андерлехт 0:3» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 16-ին.
  6. «Андерлехт VS. Генк 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 16-ին.
  7. «Massimo Bruno joins from Anderlecht». Red Bull Salzburg. 2014 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
  8. «Винер-Нойштадт VS. Ред Булл 0:5» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հուլիսի 26.
  9. «Рид VS. Ред Булл 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 2.
  10. «Франкфурт VS. РБ Лейцпиг 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 25.
  11. «РБ Лейпциг VS. Бохум 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ ապրիլի 2.
  12. «Хоффенхайм VS. РБ Лейпциг 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 28.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասիմո Բրունո» հոդվածին։