Մաունթ Ջոն համալսարանի աստղադիտարան

Մաունթ Ջոն համալսարանի աստղադիտարան (անգլ.՝ University of Canterbury Mt John Observatory (UCMJO), աստղադիտարանի կոդը` — «474»), աստղադիտարան Նոր Զելանդիայի Քենթերբերի տարածաշրջանում գտնվող Տեկապո լճի մոտ, Ջոն լեռան վրա, ծովի մակերևույթից 1029 մետր բարձրության վրա։ Հիմնադրվել է 1965 թվականին[1]։

Մաունթ Ջոն համալսարանի աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
ՍեփականատերՔենթերբերիի համալսարան
Աստղադիտարանի կոդ474
Երկիր Նոր Զելանդիա
ՎայրMackenzie District?
ԲԾՄ1029 ± 0 մետր
Հիմնադրվել է՝1965
Կայքcanterbury.ac.nz/science/facilities/field-and-research-stations/mount-john-observatory/(անգլ.)
 Mount John University Observatory Վիքիպահեստում

Աստղադիտարանը Նոր Զելանդիայում ամենախոշորն է և պատկանում է Քենթերբերիի համալսարանին[1]։

Աստղադիտարանը 1963-ից 1969 թվականները ղեկավարել է Ֆրանկ Բեթսոնը, ով էլ մասնակցել է աստղադիտարանի տեղաբաշխման ընտրությանը։ Այժմ աստղադիտարանի ղեկավարն է դոկտոր Կարեն Պոլլարդը[2]։ Աստղադիտարանի հայտնի աշխատակիցներից են Ալան Գիլմորը և Պամելա Կիլմարտինը։

2012 թվականի հունիսին աստղադիտարանին շրջապատով 430 000 հեկտար տարածքը հայտարարվել է Աորակի Մակնեզիի միջազգային մութ երկնքի արգելոց, որը մեկն է աշխարհում նմանատիպ չորս արգելոցներից[3]։ Այս տարածքում Բորտլի սանդղակի ցուցանիշը կազմում է 2[4]։

Աստղադիտարանի գործիքներ խմբագրել

  • 1.8-մ աստղադիտակ միկրոոսպնյակավորման դիտարկումների համար (2004 թվական)
  • 1-մ Դել-Կիրկհամ, ՄակԼիլլի ռեֆլեկտոր (f/7.7 և f/13.5)
  • 0.61-մ «Optical Craftsmen» ընկերության Կասսգրեյնի աստղադիտակ (f/16) - AAVSO ցանցի ռոբոտացված աստղադիտակ։ Օգտագործվում է միայն ԼԿՍ աստղաչափության համար։
  • 0.6-մ Բոլլեր և Չիվենս ընկերության աստղադիտակ (f/13.5 և f/6.25)
  • 0.41-մ MEADE LX200 «Earth & Sky» (f/10) - այցելուների համար աստղադիտակ

Հիմնական նվաճումները խմբագրել

  • Էկզոմոլորակների նոր դասի (առանց կենտրոնական աստղի, տիեզերքում ազատ տեղաշարժվող մոլորակներ) հայտնաբերում։ Հայտնաբերվել է միկրոոսպնյակավորման դիտարկումների արդյունքում[5][6]։
  • Ամենափոքր էկզոմոլորակներից մեկի հայտնաբերում MOA-2007-BLG-192Lb
  • Հայտնաբերվել են 40 աստերոիդ 1981-ից 1994 թվականները[7]
  • 15357 աստղաչափական դիտարկումներ հրապարակված 1973-ից 2011 թվականները[8]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Rae, Sally (2009 թ․ օգոստոսի 4). «A tranquil trip to Lake Tekapo». Otago Daily Times. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 4-ին.
  2. «Karen Pollard». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  3. «New Zealand's Aoraki Mackenzie Named World's Largest International Dark Sky Reserve» (PDF). International Dark Sky Association. 2012 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  4. An Application to the International Dark-Sky Association for a Starlight Reserve in the Aoraki/Mt Cook National Park and the Mackenzie Basin of the central South Island of New Zealand (PDF). Mackenzie District Council, University of Canterbury, Royal Astronomical Society of New Zealand, Department of Conservation. 2012 թ․ հունվարի 27. էջ 25. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  5. «Free-Floating Planets May be More Common Than Stars». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
  6. Планет-странников больше, чем звезд
  7. Minor Planet Discoverers (A. C. Gilmore, P. M. Kilmartin)
  8. Բոլոր աստղաչափական դիտարկումները Փոքր մոլորակների կենտրոնի կայքում

Արտաքին հղումներ խմբագրել

Փոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները

NASA ADS տվյալների բազայում աստղադիտարանի ներդրումը