Մանրէաբանական արդյունաբերություն

Մանրէաբանական արդյունաբերություն, արդյունաբերության ճյուղ, իրականացնում է ոչ սննդային հումքից (հեղուկ և [[Գազ|գազային ածխաջրածիններ]]), ինչպես նաև շաքարի ճակնդեղի, եգիպտացորենի արդյունաբերական մշակման թափոններից արժեքավոր նյութերի ստացման մանրէաբանական սինթեզը։ Թողարկում է սպիտակուցա-վիտամինային կոնցենտրատներ, ամինաթթուներ, վիտամիններ, ֆերմենտային պատրաստուկներ, անտիբիոտիկներ, բույսերի պաշտպանության համար անհրաժեշտ բակտերային և վիրուսային պատրաստուկներ են։ Մանրէաբանական արդյունաբերությունը լայն իմաստով ընդգրկում է խմորման հնագույն ճյուղերը (գինեգործություն, պանրագործություն և այլն)։ Մանրէաբանական արդյունաբերությունը բուռն կերպով սկսել է զարգանալ 20-րդ դարի կեսերից, երբ կազմակերպվեց մանրէներից ստացվող անտիբիոտիկների՝ պենիցիլինի, ստրեպտոմիցինի են մեծածավալ արտադրությունը։ Հաջողությամբ մշակվեցին մանրէների արդյունավետ ձևերի արհեստական ստացման գենետիկական մեթոդները, տեխնոլոգիան։ Մանրէաբանական արդյունաբերությունը բացառիկ կարևոր նշանակություն ստացավ սննդային և կերային նյութերի ինդուստրիալ արտադրության համար։ Ֆերմաներում անասունների կերին ավելացված 1 տ խմորասնկերը սալիս են լրացուցիչ 800-1200 խոզի միս կամ 1500-2000 կգ թռչունի միս (կենդանի քաշով), 15-25 հազար ձու են։ Կերերի արդյունավետությունն ավելի բարձր է լինում, երբ կերաբաժնին ավելացվում են նաև վիտամիններ, ֆերմենտային պատրաստուկներ, կերային անտիբիոտիկներ։ Այգիների, դաշտերի բերքատվության բարձրացմանը նպաստում են հիվանդությունների հարուցիչների և վնասատուների դեմ տարվող պայքարի մանրէաբանական միջոցները, ինչպես նաև մանրէային պարարտանյութերը։ Կարևոր են նաև ինսեկտիցիդները, բույսերի աճման խթանիչները և այլն։ Մանրէաբանական արդյունաբերությունը արագացնում է արդյունաբերական որոշ ճյուղերի (սննդի, թեթև, քիմիական) տեխնիկական առաջընթացը։ Քիմիական արդյունաբերության մեջ ամինաթթուներից ն սպիտակուցային այլ նյութերից մանրէաբանական սինթեզի միջոցով կարելի է կազմակերպել արհեստական թելերի և թաղանթների արտադրությունը։ ՀԽՍՀ-ում ստեղծվել և զարգանում են էիզինի (Չարենցավան) և այլ ամինաթթուների, կիտրոնաթթվի, բույսերի պաշտպանության մանրէային միջոցների, պարարտանյութերի մանրէաբանական արտադրության ճյուղերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 250 CC-BY-SA-icon-80x15.png