Մանվել Մկրյան
Մանվել Մկրյան, հայ դեղագործ։
Ազգություն | հայ |
---|---|
Մասնագիտություն | դեղագործ |
Կենսագրություն
խմբագրելԴեղագործական կրթություն է ունեցել և դեղագործ աշխատել։ 1914 թվականի հուլիսին, ի թիվս բազմաթիվ հայ մտավորականների, բանտարկվել է Կեսարիայի բանտում։ Բանտում խնամք ու բժշկական օգնություն է ցուցաբերել թուրքերի խոշտանգած բանտարկյալ հայերին։ Խնամել և բուժել է նաև սարսափելի խոշտանգումներից արյունահոսող վերքեր ստացած Համբարձում Պոյաճյանին (Մեծն Մուրատ)։
Գրականություն
խմբագրել- Յուշարձան, Ֆրանսիա, 1930։
- Լազեան Գաբրիէլ, Յեղափոխական դէմքեր, Գահիրէ, 1945։
- Լազեան Գաբրիէլ, Դէմքեր հայ ազատագրական շարժումէն, Գահիրէ, 1949։
- Աւօ, Յեղափոխական Ալպօմ, Հալէպ, Գ. շարք, 1960, թ. 5 (29)։
- Սիրվարդ (Եղիա Գրիգորյան), Մեծն Մուրատ (Համբարձում Պոյաճյան), Կյանքն ու գործունեությունը, Երևան, 1991։
Աղբյուր
խմբագրելՀարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։