Մանուշակ կովկասյան

բույսերի տեսակ
Մանուշակ կովկասյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մալպիգիածաղկավորներ (Malpighiales)
Ընտանիք Մանուշակազգիներ (Violaceae)
Ցեղ Մանուշակ (Viola)
Տեսակ Մանուշակ կովկասյան (V. caucasica)
Միջազգային անվանում
Viola caucasica

Մանուշակ կովկասյան (լատին․՝ Viola caucasica), մանուշակազգիների ընտանքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

5-10 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ Տերևները կլորավուն են, հիմքում՝ խորը փորվածքով, կոթունավոր։ Վառ դեղին ծաղիկները ցողունների վրա 1-2-ական են[1]։

Տարածվածություն

խմբագրել

Հայաստանում հայտնի է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Խուստուփ լեռնագագաթում։ Աճում է նաև Մեծ Կովկասում, Արևմտյան և Արևելյան Անդրկովկասում[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Աճում է ալպյան գոտում՝ ծովի մակարդակից 2800-3100 մ բարձրությունների վրա, ժայռերի տակ, խոնավ քարաթափվածքային լանջերին։ Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։

Պահպանություն

խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Խուստուփ լեռնագագաթի վրա[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուշակ կովկասյան» հոդվածին։