Մանուկ Հախվերդյան
դերասան
Մանուկ Հախվերդյան (հուլիսի 1, 1963, Թեհրան, Իրան), իրանահայ դերասան[1]։
Մանուկ Հախվերդյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1963 (60 տարեկան) |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Մասնագիտություն | դերասան |
Կենսագրություն խմբագրել
Մանուկ Հախվերդյանը ծնվել է 1963 թվականի հուլիսի 1-ին, Թեհրան քաղաքում[2]։ Դերասանական իր կարիերան սկսել է Աշտարակի դրամատիկական թատրոնում։ Հանդիսանում է հումորային ժանրի դերասան։ 2002 թվականից որպես դերասան աշխատանքի է անցել Երևանի պետական Կամերային թատրոնում[3]։
Մանուկ Հախվերդյանը եղել է Հայկական երկրորդ հեռուստաալիքով հեռարձակվող «Պահմտոցի» հաղորդման գլխավոր գործող անձերից մեկը։ Արժանացել է 2-րդ մրցանակի՝ «Հումոր և սատիրա» հանրապետական փառատոնի ժամանակ։ 2011 թվականին պարգևատրվել է Հայաստանի մշակույթի նախարարության պատվոգրով։
Դերեր խմբագրել
Ներկայացումներ խմբագրել
- «Կաբառե»
- «Սասունցի Դավիդ Կոպերֆիլդ»
- «Լինսի շոու-ծրագիր»
- «Միսս Հայաստան, դժոխքային կոմեդիա»
- «Ի զեն»
- «Արմմագեդոն»
- «Նախարարական համերգ»։
Ֆիլմեր խմբագրել
- «Մեր բակը»
- «Ընտրություն»
- «Լռության սիմֆոնիա»
- «Պարոն Մարտիրոս»
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ LLC Helix Consulting։ «Ես գիտեմ այստեղ հարգված ու ճանաչված շատ դերասանների, ովքեր դրսում ինքաստորացմամբ են զբաղվել. Մանուկ Հախվերդյան - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից»։ www.aysor.am (անգլերեն)։ Վերցված է 2021-07-01
- ↑ «AV Production - Մանուկ Հախվերդյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-11-27-ին։ Վերցված է 2021-07-01
- ↑ «Ինչպիսին են այսօր «Պահմտոցի» հաղորդման դերասաններ Վահագն Սիմոնյանը և Մանուկ Հախվերդյանը. ՖՈՏՈ - BlogNews.am»։ blognews.am։ Վերցված է 2021-07-01
Արտաքին հղումներ խմբագրել
- Ա. Մազմանյանը վերաքննիչ բողոք կներկայացնի
- ԲՐԱ՛ՎՈ, ՎԻՐՏՈՒՈԶ Archived 2021-07-09 at the Wayback Machine.
- Մանուկ Հախվերդյան