Մելիք Մանուկյան
Մելիք Սարիբեկի Մանուկյան (մայիսի 5, 1955, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), տնտեսագետ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։
Մելիք Մանուկյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 5, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Գիտական աստիճան | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կենսագրություն
խմբագրելՄելիք Մանուկյանը ծնվել է 1955 թվականի մայիսի 5-ին Աբովյանի շրջանի Սարանիստ գյուղում։ 1993 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքի ուրալյան ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Ստացել է տնտեսագետի որակավորում և տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 1973-1975 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1975-1989 թվականներին աշխատել է «Հայբյուրեղապակի» գործարանում (ք. Արզնի), իսկ 1989 թվականին՝ «Սարանիստ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն, նախագահ։ Եղել է Հայաստանի Հանրապետության գործարարների և արդյունաբերողների միության ու առևտրաարդյունաբերական պալատի խորհուրդների անդամ։
2003-2007 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 45 ընտրատարածք)։ Մինչև 2006 թվականի մայիսի 22-ը` ՕԵ խմբակցության անդամ, այնուհետև խմբակցություններում և պատգամավորական խմբում չի ընդգրկվել։ Եղել է Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
2007-2012 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 27 ընտրատարածք)։ 19.06.2007-11.07.2007-ին եղել է Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 11.07.2008-31.05.2012 թվականներին տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով անդամ։ 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 26 ընտրատարածքից)[1]։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է, ունի հինգ երեխա՝4 աղջիկ և 1 որդի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.