Լևոն Մանուկյան (գեներալ)
Լևոն Կառլենի Մանուկյան (հունիսի 19, 1956, Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռադիոտեխնիկայի բնագավառի ճարտարագետ, տնտեսագետ, փիլիսոփա։ Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր (2000)։ ՌԴ պետական անվտանգության գեներալ-լեյտենանտ (2006)։ ՌԴ կապի վաստակավոր աշխատող (1996)։
Լևոն Մանուկյան | |
---|---|
հունիսի 19, 1956 (68 տարեկան) - | |
Ծննդավայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Կենսագրություն
խմբագրել1978 թվականին ավարտել է Մոսկվայի կապի էլեկրատեխնիկական ինստիտուտը, 1985 թվականին՝ Մոսկվայի կառավարման ինստիտուտը[1]։
1981-1985 թվականներին աշխատել է ԽՍՀՄ կապի նախարարությունում, 1985-2005 թվականներին եղել է «Նամականիշ» դաշնային պետական ձեռնարկության գլխավոր տնօրենը, 2003 թվականից, միաժամանակ՝ ՌԴ պետական անվտանգության, պաշտպանության իրավակարգի հիմնախնդիրների ակադեմիայի նախագահի առաջին տեղակալ։
1988 թվականից տեղեկատվայնացման միջազգային, ՌԴ Կ. Է. Ցիոլկովսկու անվան տիեզերագնացության և մի շարք այլ ակադեմիաների անդամ։
Աշխատանքները վերաբերում են պետական նամականիշերի հրատարակման և տարածման տնտեսագիտության հարցերին։ Հեղինակ է «Խաղերի տեսության։ Միկրոէկոնոմիկայի խնդիրների լուծում» (ռուսերեն, 2000)։
Մրցանակներ
խմբագրել- ՌԴ Պետրոս Մեծի 1-ին և 2-րդ աստիճանի շքանշան, 2003
- Ալեքսանդր Նևսկու 1-ին աստիճանի շքանշան, 2003
- Ռուսական ուղղափառ եկեղեցու Սուրբ Սերգի Ռադոնեժսկու շքանշան, 2003
- Բարեպաշտ Դանիել Մոսկվացու շքանշան, 2003
- Միխայիլ Լոմոնոսովի 1-ին աստիճանի շքանշան, 2006
- Մալթայի ուխտի Սուրբ Հովհաննես Երուսաղեմցու շքանշան, 2003
- Ֆրանսիայի Նապոլեոն Բոնապարտի մեդալ, 1988
- ԱՄՆ-ի կենսագրական ինստիտուտի տարվա մարդ, 1988
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.