Մանոզ
քիմիական միացություն
(Վերահղված է Մաննոզից)
Մանոզ, C6H12O6 միաշաքար, գլյուկոզի իզոմեր։ Մոլեկուլային զանգվածը՝ 180, 16։ Լավ լուծվում է ջրում, հալման ջերմաստիճանը՝ 132 °C։ Չի լուծվում եթերում և օրգանական այլ լուծիչներում։ Մտնում է բուսական, կենդանական և բակտերային բազմաթիվ բազմաշաքարների բաղադրության մեջ։ Հայտնի է α- և D-ձևով։ Բնության մեջ հանդիպում է D-ձևը։ Ազատ վիճակում պարունակվում է ցիտրուսային բույսերի պտուղներում, քարընկույզի կեղևում, գարու, ցորենի հատիկներում են։ Մանոզը օքսիդանալիս առաջացնում է D-մանոնաթթու և մանոնաշաքարաթթու, վերականգնվելիս վերածվում է մանիտի։
Մանոզ | |
---|---|
![]() | |
Քիմիական բանաձև | C₆H₁₂O₆ |
Մոլային զանգված | 3,0E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 1,54 գ/սմ³ գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | 132 °C և 130 °C[2] °C |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 530-26-7 |
PubChem | 18950 |
EINECS համար | 208-474-2 |
SMILES | C(C1C(C(C(C(O1)O)O)O)O)O |
ЕС | 208-474-2 |
ChEBI | 17893, 32674261 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 238)։ |