Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասլանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մանյա Կնյազի Ասլանյան (մարտի 14, 1920(1920-03-14), Նիկոլաև, Q11825826? - 2008, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ ռեժիսոր։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1972)։

Մանյա Ասլանյան
Ծնվել էմարտի 14, 1920(1920-03-14)
ԾննդավայրՆիկոլաև, Q11825826?
Մահացել է2008
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1950)
Մասնագիտացումռեժիսոր
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

1950 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը։ 1950-1951 թվականներին եղել է ԵԵԿԹ[1], 1954-1955 թվականներին՝ ԵՊՀԹ ռեժիսոր, 1959-1978 թվականներին՝ ԵՏԹ գլխավոր ռեժիսոր[2]։ 1987 թվականին Լոս Անջելեսում ստեղծել է «Երվանդ Օտյան» թատերական շրջանակը։ Մահացել է 2008 թվականին Լոս Անջելեսում։

Բեմադրություններ խմբագրել

  • Լ. Գարաբինի «Պաշկայի պոչը», 1959 թ.
  • Պ. Մալյարևսկու «Կախարդական կարաս», 1964 թ.
  • Վ. Լեբեդևսկայայիև Ա. Կիրիլևսկու «Ռազմական գաղտնիք», 1970 թ., համամիութենական փառատոնի 1-ին մրցանակ
  • «Քաջ Նազար», ըստ Թումանյանի, 1971 թ.
  • Անդերսենի «Ոսկուց և մարգարտից թանկ», 1974 թ.

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1972 թ.
  • Համամիութենական փառատոնի 1-ին մրցանակ («Ռազմական գաղտնիք» ներկայացման համար), 1970 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ». www.comedytheater.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Աղբյուրներ խմբագրել

  • Հայուհիներ. հանրագիտարան 2 հատորով. Եր.: Ամարաս, 2011, Հ II/ էջ 28։