Մանհիայի պալատ[1], աշանտիխենյաններ դինաստիայից Աշանտի արքայի նստավայրը[2]։ Գտնվում է Աշանտի թագավորության մայրաքաղաք Կումասիում, Աշանտի շրջանում։ Առաջին պալատը ներկայումս համարվում է թանգարան։ Օպոկու Վարե II թագավորը հին պալատից ոչ հեռու կառուցվել է նոր պալատի շենքը. հին շենքում տեղակայվել է թանգարանը, իսկ նոր շենքում` Օսեյ Տուտու II թագավորի նստավայրը։

Մանհիայի պալատ
Երկիր` Գանա
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1874 թվականին 3-րդ անգլո-աշանտիսկյան պատերազմում ավերված պալատի փոխարեն բրիտանացիները 1925 թվականին կառուցել են այս պալատը[3]։ Բրիտանացիները հիացած էին պալատի նախնական չափերից և նրա մեջ պահվող հավաքածուներից, մասնավորապես` «տարբեր լեզուներով գրքերից»[4], բայց Ոսկե Գահի պատերազմի ընթացքում (երբ աշանտները հրաժարվել են գահը հանձնել Ոսկե Ափի նահանգապետին), անգլիացիները պայթեցրել են պալատը[5]։

Երբ Նանա Պրեմեխ I-ը վերադարձել է Սեյշելյան կղզիների աքսորից, նրան առաջարկել են նոր պալատի շենքը` բնակության համար։

Հին պալատը դարձվել է թանգարան 1995 թվականից հետո, երբ պատրաստ է եղել պալատի նոր շենքը։ Օպոկու Վարե II-ն առաջին աշանտիխենեն էր, որ ապրել է նոր պալատում (մինչև 1999 թվականին իր մահը)։ Ներկայիս աշանտիխենե Օսեյ Տուտու II-ը նույնպես ապրում է նոր պալատում[6]։

Պալատի բակում անցկացվում են աշանտի ժողովրդի բազմաթիվ ավանդական ծիսակատարություններ։ Դրանց թվում են նաև Ադաե փառատոնը` յուրաքանչյուր վեցերորդ կիրակին, երբ աշանտիխենեի ենթակաները և հպատակ առաջնորդները նվերներ են բերում նրա համար[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. African Link. — AP Co., 1995. — 320 с.
  2. «Manhyia Palace». Ghana Nation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 09.05.2011-ին.
  3. «Manhyia Palace Museum». www.lonelyplanet.com. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.
  4. Lloyd (1964), pp. 172–174, 175
  5. Raugh, Harold E. (2004). The Victorians at War, 1815–1914: an Encyclopedia of British Military History. ABC-CLIO. 9781576079256.
  6. 6,0 6,1 «The Museum». www.manhyiapalacemuseum.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.