«Մանկավարժանոց», մանկավարժական և գրական հանդես։

Մանկավարժանոց
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Գլխավոր խմբագիրԽորեն Ստեփանե

Պատմություն

խմբագրել

Լույս է տեսել 1884-1887 թվականներին[1] (անկանոն պարբերականությամբ) Թիֆլիսում[2], Ախալցխայում, Ս. Պետերբուրգում։ Խմբագիրը եղել է Խորեն Ստեփանեն[3]։

Հանդեսում մեծ մասամբ հրապարակվել են եվրոպական երկրներում դպրոցական գործի դրվածքին վերաբերող հոդվածներ, ուսուցողական նյութեր, վիճակագրական տվյալներ, խորհուրդներ հայ ուսուցիչներին։ Գրական բաժնում հիմնականում տպագրվել են խմբագրի բանաստեղծությունները՝ Իշխան Բագրատունի կեղծանունով։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։