Մանկական սղարանը թեք հարթությամբ և փոքրիկ սանդուղքով մի կառույց է, որը թույլ է տալիս բարձրանալ դեպի վերին հարթակ և իջնել ներքև։ Նախատեսված է երեխաների ժամանցի և սպորտային զարգացման համար, տեղադրվում է մանկական խաղահրապարակներում, զբոսայգիներում և մանկական հանգստի այլ վայրերում։

Պրահայի մանկական լեռներով խաղահրապարակ

Պատմություն խմբագրել

Վարկածներից մեկի համաձայն՝ ժամանակակից տիպի առաջին սղարանը կառուցվել է Չարլզ Ուիքստիդի կողմից։ Այն պատրաստված է եղել փայտե տախտակներից և տեղադրվել է բրիտանական Քեթերինգ քաղաքի Ուիքստիդ այգում 1922 թվականին։ Ընդ որում՝ տղաների և աղջիկների համար նախատեսված էին տարբեր թեքություններ[1]։

Տեսակներ խմբագրել

  • Մանկական սղարանները կարող են պատրաստված լինել պլաստմասսայից, փայտից կամ մետաղից։
  • Թեքահարթակի մակերևույթը կարող է լինել ինչպես ուղիղ, այնպես էլ ալիքաձև։
  • Թեքությունը կարող է լինել նաև պարուրաձև՝ ուղղահայաց առանցքի շուրջ պտտվող։
  • Սղարանի թեքությունը կարող է լինել ինչպես հարթ, այնպես էլ խորդուբորդ կամ ծալքերով։
  • Երբեմն թեքությունը ամբողջությամբ փակ է և իրենից  ներկայացնում է խողովակ. վերջին տարատեսակը հաճախ օգտագործվում է Ակվապարկի ջրային սղարաններում։
  • Մեծ զվարճանքի զբոսայգիներում կարող են տեղադրվել խոշոր տարատեսակ սահուղիներ՝ մի քանի զուգահեռ թեքություններով։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ճոճանակ

Մանկական խաղահրապարակ

Ծանոթագրություն խմբագրել

  1. «World's first children's slide». BBC. 2012 թ․ մարտի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.