Մանկական հեռուստատեսության և ռադիոյի միջազգային օր

Մանկական հեռուստատեսության և ռադիոյի միջազգային օր (անգլ.՝ International Children’s Day of Broadcasting), հատուկ պատանի հանդիսատեսի համար ստեղծվող հեռուստաշոուների և ռադիոհաղորդումների արտադրությամբ զբաղվող բոլոր աշխատակիցների մասնագիտական տոնն է։ Այն նշվում է ամբողջ աշխարհում՝ ամեն տարվա մարտ ամսվա առաջին կիրակի օրը։

Մանկական հեռուստատեսության և ռադիոյի միջազգային օր

Տեսակտոն
Ամսաթիվ1994 թվական
Տոնվում էԱշխարհում

Պատմություն և տոն խմբագրել

«Մանկական հեռուստատեսության և ռադիոյի միջազգային օրը» ստեղծվել է 1994 թվականի ապրիլին Կանն քաղաքում Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նախաձեռնությամբ։

Աշխարհի ավելի քան հարյուր երկրներում հազարավոր կենտրոնական, տարածաշրջանային և քաղաքային հեռուստաալիքներ և ռադիոկայաններ իրենց եթերաժամերն են տրամադրում մանկական հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների ցուցադրմանը։ Դրա շնորհիվ «Մանկական հեռուստատեսության և ռադիոյի միջազգային օր» մասնագիտական տոնն ավտոմատ կերպով տոն է դարձել ամբողջ աշխարհում երեխաների համար, որը նրանց հանդիպում է խոստանում մանկական կինոյի և մուլտիպլիկացիոն ֆիլմերի սիրելի կերպարների, ինչպես նաև մանկական և պատանեկան հեռուստա-ռադիոհաղորդումների հերոսների հետ[1]։

Բացի այդ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի (Երեխաների օգնության միջազգային արտակարգ հիմնադրամ) տոնի կազմակերպիչների մտահղացմամբ՝ այս միջազգային օրը պետք է հանրության ուշադրությունը հրավիրի երեխաների և երիտասարդների իրավունքների խախտումների հետ կապված խնդիրների վրա։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը խորհուրդ է տալիս բոլոր լրատվամիջոցներին, բացի մանկական ժամանցային ծրագրերից, եթեր հեռարձակել նաև կրթական ծրագրեր, որոնցից երեխաներն ու պատանիները ողջ աշխարհում կարող են մատչելի լեզվով և նրանց համար հասկանալի ձևով իմանալ իրենց իրավունքների մասին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել