Մանկաբարձական արյունահոսություն

Մանկաբարձական արյունահոսություն, արյունահոսություն հղիության ընթացքում, որը տեղի է ունենում մինչև ծննդաբերությունը, դրա ընթացքում, կամ դրանից հետո[4]։ Մինչծննդյան արյունահոսությունը այն արյունահոսությունն է, որը տեղի է ունենում սկսած հղիության 24-րդ շաբաթից[4]։ Արյունահոսությունը կարող է լինել հեշտոցային, կամ, ավելի հազվադեպ, դեպի որովայնի խոռոչ։ Արյունահոսությունը, որը տեղի է ունենում մինչև հղիության 24-րդ շաբաթը, կոչվում է վաղ հղիության արյունահոսություն։

Մանկաբարձական արյունահոսություն
Տեսակհիվանդություն
Բժշկական մասնագիտությունՄանկաբարձություն
ՀՄԴ-9641 և 666
ՀՄԴ-10O46 և O72
ՀոմանիշներՄայրական արյունահոսություն, մանկաբարձական հեմոռագիա[1]
Հանդիպման հաճախականություն8.7 միլիոն (2015 թ․)[2]
Մահերի քանակ83,000 (2015 թ․)[3]

Ծննդաբերությունից առաջ և դրա ընթացքում արյունահոսության պատճառները ներառում են՝ ցերվիցիտ, առաջադիր պլացենտա, պլացենտայի շերտազատում և արգանդի պատռվածք[4][5]։ Ծննդաբերությունից հետո արյունահոսության պատճառները ներառում են՝ արգանդի վատ կծկողականություն, բեղմնավորման արգասիքների պահում և արյունահոսական խանգարումներ[4]։

2015 թ․-ին տեղի է ունեցել ծանր մայրական արյունահոսության մոտավորապես 8,7 միլիոն դեպք[2]՝ հանգեցնելով 83000 մահվան[3]։ 2003-ից 2009 թվականներին արյունահոսությունը ամբողջ աշխարհում հանդիսացել է մայրական մահերի 27%-ի պատճառը[6]։

Հղիության ուշ շրջաններում

խմբագրել

Մինչծննդյան արյունահոսություն (ՄԾԱ), հայտնի նաև որպես նախածննդյան արյունահոսություն, արյունահոսություն է հղիության ընթացքում՝ սկսած 24 շաբաթական[7] (երբեմն սահմանվում է որպես 20 շաբաթական[8][7]) գեստացիոն տարիքից մինչև երեխայի ծնունդը[5]։ Առաջնային նկատառումը, որը պետք է ունենալ, առաջադիր պլացենտայի առկայությունն է, որը ցածր տեղակայված պլացենտան է, որը գտնվում է արգանդի պարանոցի ներքին օղի վրա կամ վերջինիս շատ մոտ։ Այս վիճակը հանդիպում է 1000 հղիություններից մոտավորապես 4-ում[9] և սովորաբար այս խնդիրը լուծվում է՝ հղիին ծննդալուծելով կեսարյան հատման ճանապարհով։ Պլացենտային շերտազատումը (որի դեպքում առկա է պլացենտային վաղաժամ անջատում) նույնպես կարող է հանգեցնել մանկաբարձական արյունահոսության՝ երբեմն թաքնված։ Այս խնդիրը պետք է դիտարկել հատկապես մայրական վնասվածքից հետո, ինչպիսիք են ավտովթարը կամ ընկնելը։

Այլ նկատառումներ, որոնք պետք է ունենալ մինչծննդյան արյունահոսությունը գնահատելիս, ներառում են հեշտոցային ստերիլ ներզննումները, որոնք իրականացվում են բուժառուի արգանդի պարանոցի բացումը գնահատելու համար, երբ մոտենում է հղիության 40-րդ շաբաթը, ինչպես նաև պարանոցային անբավարարությունը, որը սահմանվում է որպես արգանդի պարանոցի միջեռամսյակային (14-26-րդ շաբաթներ) բացում, որը կարող է բժշկական միջամտության կարիք ունենալ՝ օգնելու համար կայուն պահել հղիությունը[10]։

Ծննդաբերության ընթացքում

խմբագրել

Բացի առաջադիր պլացենտայից և պլացենտայի շերտազատումից կարող է նաև տեղի ունենալ արգանդի պատռվածք, որը շատ լուրջ խնդիր է և կարող է հանգեցնել ներքին կամ արտաքին արյունահոսության։ Պտղից արյունահոսությունը հազվադեպ է, բայց կարող է առաջանալ երկու վիճակների հետևանքով՝ անոթների առաջադրություն և պորտալարի եզրային ամրացում, երբ պտղի արյունատար անոթները գտնվում են պլացենտային ամրացման հատվածում՝ պաշտպանված չլինելով պորտալարի Վարտոնյան դոնդողի կողմից[11]։ Երբեմն այս վիճակը կարող է ախտորոշվել գերձայնային հետազոտության միջոցով։ Կան նաև հետազոտություններ, որոնց միջոցով կարելի է տարբերակել մայրական արյունը պտղի արյունից, ինչը կարող է օգնել հասկանալ արյունահոսության աղբյուրը։

Ծննդաբերությունից հետո

խմբագրել

Անոմալ արյունահոսություն ծննդաբերությունից հետո, կամ հետծննդյան արյունահոսություն, հեշտոցային ծննդաբերությունից հետո 500 մլ-ից ավել, կամ կեսարյան հատումից հետո 1000 մլ-ից ավել արյան կորուստն է։ Հետծննդյան առատ արյունահոսության այլ սահմանումներն են՝ հեմոդինամիկ անկայուն վիճակ, հեմոգլոբինի անկում ավելի քան 10%-ով[12], կամ արյան փոխներարկման անհրաժեշտություն։ Գրականության մեջ առաջնային հետծննդյան արյունահոսությունը սահմանվում է որպես չվերահսկվող արյունահոսություն, որը տեղի է ունենում ծննդաբերությունից հետո առաջին 24 ժամերի ընթացքում, մինչդեռ երկրորդային արյունահոսությունը տեղի է ունենում 24 ժամից մինչև վեց շաբաթ հետո[13]։

Ռիսկի գործոններ

խմբագրել

Հազվադեպ, ժառանգվող արյունահոսական խանգարումները, ինչպիսիք են հեմոֆիլիան, ֆոն Վիլեբրանդի հիվանդությունը (ֆՎՀ), կամ 9-րդ կամ 11-րդ գործոնի անբավարարությունը, կարող են հանգեցնել մահվան բարձր ռիսկով ծանր հետծննդյան արյունահոսության՝ հատկապես հետծննդյան շրջանում[13]։ ՖՎՀ-ով և հեմոֆիլիայի կրող հանդիսացող բուժառուների մոտ հետծննդյան արյունահոսության ռիսկը կազմում է մոտավորապես 18,5% և 22%, համապատասխանաբար։ Այս ախտաբանությունը առաջանում է ծննդաբերությունից հետո մայրական մակարդման գործոնների նորմալ ֆիզիոլոգիական անկման հետևանքով, ինչը էականորեն մեծացնում է երկրորդային հետծննդյան արյունահոսության ռիսկը[14]։ Արյունահոսության մեկ այլ ռիսկի գործոն է թրոմբոցիտոպենիան, կամ թրոմբոցիտների ցածր մակարդակը, որը հղիության հետևանքով առաջացած գերճնշման հետ կապված ամենից հաճախ հանդիպող արյունաբանական փոփոխությունն է։ Եթե թրոմբոցիտների քանակը նվազի մեկ միկրոլիտրում 100000-ից պակաս, ապա բուժառուն հայտնվելու է ծննդաբերության ընթացքում և դրանից հետո արյան մակարդվելու անկարողության լուրջ վտանգի տակ[15]։

Բժշկական հետազոտություններ

խմբագրել

Եթե հղիության վաղ շրջաններում տեղի ունենա քիչ քանակությամբ արյունահոսություն, ապա բժիշկը կարող է պահանջել․

  • Արյան մարդու խորիոնային գոնադոտրոպինի (մԽԳ) քանակական քննություն՝ հաստատելու համար հղիությունը կամ հնարավոր կրելախաղտի ախտորոշմանը աջակցելու համար[16]
  • Կոնքի խոռոչի ներհեշտոցային գերձայնային հետազոտություն՝ հաստատելու համար, որ հղիությունը արգանդից դուրս չէ[16]
  • Արյան խմբի և ռեզուս գործոնի քննություն՝ բացառելու համար նորածնի հեմոլիտիկ հիվանդությունը[16]

Հղիության ուշ շրջաններում տեղի ունեցած արյունահոսության համար հետազոտությունները կարող են ներառել․

  • Արյան ընդհանուր քննություն (ԱԸՔ), արյան խումբ և սքրինինգ[16]
  • Գերձայնային հետազոտություն՝ որոշելու համար պլացենտայի տեղակայումը[16]
  • Կլայհոյեր-Բետկեյի (ԿԲ) քննություն, հատկապես եթե եղել է մայրական վնասվածք[16]

Չառնչվող արյունահոսություն

խմբագրել

Հղի բուժառուները կարող են ունենալ արյունահոսություն սեռական ուղիներից վնասվածքի, ներառյալ՝ սեռական վնասվածք, նորագոյացության՝ ամենից հաճախ պարանոցի քաղցկեղ, և արյունաբանական խանգարումների հետևանքով։ Մոլար հղիությունը (նաև կոչվում է բշտիկային զանգված) հղիության տեսակ է, որի դեպքում սերմնաբջիջը և ձվաբջիջը միաձուլվում են արգանդի խոռոչում, բայց արդյունքում առաջանում է կիստա, որը հիշեցնում է ոչ թե սաղմի, այլ խաղողի ողկույզի։ Արյունահոսությունը կարող է լինել այս ուռուցքի զարգացման վաղ նշաններից մեկը[17]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ICD-11 for Mortality and Morbidity Statistics». World Health Organization. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 5-ին.
  2. 2,0 2,1 Vos, Theo; Allen, Christine; Arora, Megha; Barber, Ryan M.; Bhutta, Zulfiqar A.; Brown, Alexandria; Carter, Austin; Casey, Daniel C.; Charlson, Fiona J.; Chen, Alan Z.; Coggeshall, Megan; Cornaby, Leslie; Dandona, Lalit; Dicker, Daniel J.; Dilegge, Tina; Erskine, Holly E.; Ferrari, Alize J.; Fitzmaurice, Christina; Fleming, Tom; Forouzanfar, Mohammad H.; Fullman, Nancy; Gething, Peter W.; Goldberg, Ellen M.; Graetz, Nicholas; Haagsma, Juanita A.; Hay, Simon I.; Johnson, Catherine O.; Kassebaum, Nicholas J.; Kawashima, Toana; և այլք: (October 2016). «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 310 diseases and injuries, 1990-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1545–1602. doi:10.1016/S0140-6736(16)31678-6. PMC 5055577. PMID 27733282.
  3. 3,0 3,1 Wang, Haidong; Naghavi, Mohsen; Allen, Christine; Barber, Ryan M.; Bhutta, Zulfiqar A.; Carter, Austin; Casey, Daniel C.; Charlson, Fiona J.; Chen, Alan Zian; Coates, Matthew M.; Coggeshall, Megan; Dandona, Lalit; Dicker, Daniel J.; Erskine, Holly E.; Ferrari, Alize J.; Fitzmaurice, Christina; Foreman, Kyle; Forouzanfar, Mohammad H.; Fraser, Maya S.; Fullman, Nancy; Gething, Peter W.; Goldberg, Ellen M.; Graetz, Nicholas; Haagsma, Juanita A.; Hay, Simon I.; Huynh, Chantal; Johnson, Catherine O.; Kassebaum, Nicholas J.; Kinfu, Yohannes; և այլք: (October 2016). «Global, regional, and national life expectancy, all-cause mortality, and cause-specific mortality for 249 causes of death, 1980-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1459–1544. doi:10.1016/S0140-6736(16)31012-1. PMC 5388903. PMID 27733281.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Walfish, M.; Neuman, A.; Wlody, D. (December 2009). «Maternal haemorrhage». British Journal of Anaesthesia. 103: i47–i56. doi:10.1093/bja/aep303. PMID 20007990.
  5. 5,0 5,1 Stables, Dorothy; Rankin, Jean (2010). Physiology in Childbearing: With Anatomy and Related Biosciences (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 429. ISBN 978-0702044113.
  6. Say, Lale; Chou, Doris; Gemmill, Alison; Tunçalp, Özge; Moller, Ann-Beth; Daniels, Jane; Gülmezoglu, A Metin; Temmerman, Marleen; Alkema, Leontine (2014). «Global causes of maternal death: a WHO systematic analysis». The Lancet Global Health. 2 (6): e323–e333. doi:10.1016/S2214-109X(14)70227-X. hdl:1854/LU-5796925. ISSN 2214-109X. PMID 25103301.
  7. 7,0 7,1 patient.info » PatientPlus » Antepartum Haemorrhage Last Updated: 5 May 2009
  8. The Royal Women’s Hospital > antepartum haemorrhage Արխիվացված 2010-01-08 Wayback Machine Retrieved on Jan 13, 2009
  9. Soyama H, Miyamoto M, Ishibashi H, Takano M, Sasa H, Furuya K (2016). «Relation between Birth Weight and Intraoperative Hemorrhage during Cesarean Section in Pregnancy with Placenta Previa». PLOS ONE. 11 (11): e0167332. Bibcode:2016PLoSO..1167332S. doi:10.1371/journal.pone.0167332. PMC 5130260. PMID 27902772.
  10. Berghella, MD, Vincenzo (July 2017). «Cervical insufficiency». UpToDate.
  11. Charles J Lockwood, MD, MHCM, Karen Russo-Stieglitz, MD (July 2017). «Velamentous umbilical cord insertion and vasa previa». UpToDate. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 21-ին.
  12. Atukunda EC, Mugyenyi GR, Obua C, Atuhumuza EB, Musinguzi N, Tornes YF, Agaba AG, Siedner MJ (2016). «Measuring Post-Partum Haemorrhage in Low-Resource Settings: The Diagnostic Validity of Weighed Blood Loss versus Quantitative Changes in Hemoglobin». PLOS ONE. 11 (4): e0152408. Bibcode:2016PLoSO..1152408A. doi:10.1371/journal.pone.0152408. PMC 4822885. PMID 27050823.
  13. 13,0 13,1 Global burden of maternal haemorrhage in the year 2000 Carmen Dolea1, Carla AbouZahr2, Claudia Stein1 Evidence and Information for Policy (EIP), World Health Organization, Geneva, July 2003
  14. Kadir RA, Aledort LM (October 2000). «Obstetrical and gynaecological bleeding: a common presenting symptom». Clinical and Laboratory Haematology. 22 (Suppl 1): 12–6, discussion 30–2. doi:10.1046/j.1365-2257.2000.00007.x. PMID 11251653.
  15. Aldred, Heather E. (1997). Pregnancy and birth sourcebook. health reference series. ISBN 9780780802162.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 Heine PR, Swamy GK (August 2009). «Vaginal bleeding during early pregnancy». Merck Manual.
  17. Aldred, Heather E. (1997). Pregnancy and birth sourcebook. Omnigraphics. ISBN 9780780802162.

Արտաքին հղումներ

խմբագրել