Մանկաբանություն
Մանկաբանություն, բառացի՝ գիտություն երեխաների մասին, փաստորեն՝ երեխաների զարգացման հոգեբանական, անատոմա-ֆիզիոլոգիական, կենսաբանական, սոցիոլոգիական կոնցեպցիաների ամբողջական տեսություն չներկայացնող ընդհանրություն։
Մանկաբանության առաջացումը կապված էր հոգեբանության և մանկավարժության մեջ Էվոլյուցիոն գաղափարների ներթափանցման և հոգեբանության կիրառական ճյուղերի ու փորձարարական մանկավարժության զարգացման հետ։ Մանկաբանության բնույթի առաջին աշխատանքները վերաբերում են 20-րդ դարի սկզբին (Գ. Հոլ, Զ. Բոլդուին, Վ. Մ. Բեխաերե, Գ. Ի Ռոսոլիմո, Ալեքսանդր Նեչաև և ուրիշներ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 224)։ |