Մանեժի գործը (անգլ.՝ Manege Affair) դրվագ է, երբ Նիկիտա Խրուշչովը կուսակցության մյուս ղեկավարների հետ միասին 1962 թվականի դեկտեմբերի 1-ին Մոսկվայում այցելել է «Մոսկվայի նկարիչների միության 30 ամյակի» արվեստի ցուցահանդեսին։ Խրուշչովը այստեղ տեսել է Սոցիալիստական ռեալիզմի ավանդական աշխատանքները, որը հանգեցրել է նրա զայրույթն ու վրդովմունքը ընդդեմ «կեղտոտության, քայքայման և սեռական շեղումներին»։ Այցելությունից հետո նա կազմակերպել է քարոզարշավ խստացնելով կուսակցության կապը և վերաբերմունքը մշակույթի նկատմամբ։ Այս ամենը նկարագրվել և բնորոշվել է որպես Խորհրդային Միությունում մշակութային հալեցման ավարտի սկիզբը[1]։ Այս դրվագը մանրամասնորեն ներկայացվել է Պոլ Շեկլոչայի և Իգոր Միդի «Ոչ պաշտոնական արվեստը Խորհրդային միությունում» գրքում, ինչպես նաև այլ հրատարակություններում[2]։

Խրուշչովը օգտագործել է շատ անպարկեշտ բառեր ընդդեմ այդ աշխատանքների։ Սակայն Խրուշչովի զայրույթն ավելացել է, երբ նրան տեղեկացրել են նույն ժամանակահատվածում տեղի ունեցած համասեռամոլ մտավորականների գաղտնի խմբի կողմից ԿԳԲ-ի բռնազավթման մասին, որոնք աշխատում էին «Իսկուսստվոանգլ.՝ Iskusstvo » (Արվեստ) հրատարակչության համար։ Ինչպես նաև ցուցահանդեսի հաղորդավար Էլի Բիլյուտինի հետ զրույցում Խրուշչովը ասել է[3].

–«Չգիտե՞ք ինչպես նկարել։ Իմ թոռնիկն ավելի լավ է նկարում։ Ի՞նչ է սա։ Դուք տղամարդիկ եք, թե անիծված պեդերաստներ։ Ինչպե՞ս կարող եք նկարել այդպիսի պատկերներ։ Խիղճ ունե՞ք։ Դա այն է, Բելյութին, ես ձեզ ասում եմ որպես Նախարարների խորհրդի նախագահ։ Խորհրդային ժողովրդին այս ամենը պետք չէ։ Ես ասում եմ ձեզ։ Ա՛րգելել։ Արգելե՛ք ամեն ինչ։ Դա՛դարեցրեք այս խառնաշփոթը։ Ես հրամայում եմ։ Ես ասում եմ։ Եվ ստուգե՛ք ամեն ինչ։ Ռադիոյով, հեռուստատեսությամբ և տպագրությունով արմատախիլ արեք այս բոլոր սիմֆատիզատորներին»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Reid, Susan Emily (2005). «In the Name of the People: The Manege Affair Revisited». Kritika: Explorations in Russian and Eurasian History. Slavica Publishers. 6 (4): 673–716. doi:10.1353/kri.2005.0058.
  2. Sjeklocha, Paul; Mead, Igor (1967). Unofficial Art in the Soviet Union.
  3. Subscribe.Ru (in Russian)