Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերը

Մայքլ Փորթեր (անգլ.՝ Michael Eugene Porter; ծնվել է 1947), ամերիկացի տնտեսագետ, Հարվարդի բիզնես դպրոցի (անգլ.՝ Harvard Business School), պրոֆեսոր է։ Մեծ ներդրում ունի մրցակցային ռազմավարության, մրցունակության, ազգերի, պետությունների և տարածաշրջանների տնտեսական զարգացման ոլորտում։ Հեղինակ է մի շարք գրքերի՝ «Մրցակցային ռազմավարություն», «Մրցակիցների և արդյունաբերությունների վերլուծության տեխնիկա», «Մրցակցային առավելություն», «Ազգերի մրցակցային առավելությունները»։

Հեղինակել է նաև բազմաթիվ հոդվածներ ու աշխատություններ[1]։

Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերըԽմբագրել

Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերի ուսումնասիրությամբ է սկսվում շուկայում մրցակցային իրավիճակի և շահութաբերության փոփոխության ցանկացած վերլուծություն։

Փորթերի կողմից առանձանցվում են մրցակցությունը կանխորոշող հինգ հիմնական ուժեր, որոնք ձևավորում են մրցակցային մթնոլորտ շուկայում գործող ընկերությունների միջև և կանխորոշում են շահութաբերության մակարդակը ոլորտում[2]։

Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերն են․

  1. Մատակարարների իշխանություն
  2. Գնորդների իշխանություն
  3. Փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ
  4. Նոր մրցակիցների հայտնվելու վտանգ
  5. Շուկայում գործող ընկերությունների միջև առկա թշնամական մրցակցություն

Մատակարարների իշխանությունԽմբագրել

Ինչքանով են շուկայում գործող ընկերությունները կախված իրենց մատակարարներից։ Մեծ իշխանությամբ մատակարարները կարող են հեշտությամբ բարձրացնել իրենց ապրանքների գները, գցել ապրանքի որակը և ավելացնել շահույթը գնորդների հաշվին։

Գնորդների իշխանությունԽմբագրել

Ինչքանով են ընկերությունները կախված գնորդներից։ Ուժեղ դիրքերից հանդես եկող գնորդները կարող են ստիպել ընկերություններին նվազեցնել գները, անցնել ավելի կատաղի մրցակցության, ինչի արդյունքում կրճատվում է շուկայի խաղորդների շահութաբերությունը։

Փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգԽմբագրել

Փոխարինող ապրանքների առկայության դեպքում սպառողները գների համ ինչը կհանգեցնի շուկայում պահանջարկի և գների անկման։

Նոր մրցակիցների հայտնվելու վտանգԽմբագրել

Շուկա նոր մտնող ընկերությունները սովորաբար իրենց հետ բերում են նոր և գրավիչ առաջարկներ, իջեցնում են գները, դրանով իսկ ազդելով ոլորտի շահութաբերության վրա։ Վերոնշյալ չորս ուժերն իրենց հերթին ազդում են հինգերորդի վրա՝

Շուկայում գործող ընկերությունների միջև առկա թշնամական մրցակցությունԽմբագրել

Շատ բնագավառներում այն որոշիչ գործոն է, որը ազդում է ոլորտում մրցակցության մակարդակի վրա։ Երբեմն շուկայում խաղացողները կարող են կիրառել ագրեսիվ գնային մրցակցություն կամ ոչ գնային մրցակցություն նորարարության, բիզնես մոդելների և մարքեթինքի զարգացման միջոցով։

1979 թվականի Harvard Business Review -ի մարտ-ապրիլ համարում հրատարակվեց Մայքլ Փորթերի (Michael Porter) “How Competitive Forces Shape Strategy” հոդվածը, որը դարձել է ժամանակակից բիզնես վերլուծությունների անկյունաքարը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. False Expectations of Michael Porter’s Strategic Management Framework, by Omar AKTOUF, Dr. Archived 2017-07-26 at the Wayback Machine.HEC Montréal
  2. Michael E. Porter. «The Five Competitive Forces that Shape Strategy», Harvard Business Review, January, 2008, p.86. (անգլ.)

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել