Մայրըդ էն օրն ասում էր ինձ...

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Մայրըդ էն օրն ասում էր ինձ...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից` գրված 1917 թվականին[1]։

Մայրըդ էն օրն ասում էր ինձ...
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1917
ՀրատարակչությունՍովետական գրականություն
Հրատարակվել է1943
ՎիքիդարանՄայրըդ էն օրն ասում էր ինձ...

Պատմություն

խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1917 թվականի հունիսի 17-ին։

Բանաստեղծի դուստր Աշխենի ալբոմը, դրա մեջ գտնվող ինքնագիրը և Աշխենի արատագրած մեկ օրինակ պահվում է Թումանյանի ընտանեկան արխիվում[1]։

Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1943 թվականին «Սովետական գրականություն» ամսագրի 3-րդ համարում (էջ 89), այնուհետև` Երևանում 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակությունում (էջ 533)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատր ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 636–637.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Մայրըդ էն օրն ասում էր ինձ...