Մայիսմեկյան միտինգը Թիֆլիսում (նկար, Արփենիկ Նալբանդյան)

Արփենիկ Նալբանդյանի նկարներից

«Մայիսմեկյան միտինգը Թիֆլիսում» կամ «1901 թվի Թիֆլիսի մայիսյան ցույցը», ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1960 թվականին ստեղծած կտավը։ Նկարը գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում։

Մայիսմեկյան միտինգը Թիֆլիսում
տեսակգեղանկար
նկարիչԱրփենիկ Նալբանդյան
տարի1960
բարձրություն200 սանտիմետր
լայնություն130 սանտիմետր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՀայաստանի Պատմության Թանգարան
կայք
Ծանոթագրություններ

Կտավն ունի 200 սմ բարձրություն, 130 սմ լայնություն, նյութը՝ կտավ, յուղաներկ[1]։

Նկարագրություն խմբագրել

«Մայիսմեկյան միտինգը Թիֆլիսում» մեծադիր կտավն Արփենիկ Նալբանդյանը վրձնել է երևակայության ուժով և խորունկ սիրով, այն այժմ պահվում է Հայաստանի պատմության պետական թանգարանում։ Այն նկարչուհու հաջողված ու մնայուն ստեղծագործություններից է։

Արփենիկ Նալբանդյանի վերջին տարիների ստեղծագործությունները արդեն վկայում են հասուն ու կազմակերպված վարպետին, որ հագեցած, բովանդակալից կերպարներ ստեղծագործելու համար դիմում է կոմպոզիցիոն նոր հնարների, դեկորատիվ պարզ ընդհանրացումների, արտահայտիչ ուրվագծերի։ Կերպավորման այս միջոցները պատահական չէին նկարչի արվեստում։ Ամենամասնավոր դեպքի մեջ էլ նա ձգտել է ընդհանուրը տեսնել, մի բան, որ մոնումենտալ հնչողություն էր տալիս նրա հատկապես վերջին տարիների ստեղծագործություններին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արփենիկ Նալբանդյան 1916-1964. 1901 թվի Թիֆլիսի մայիսյան ցույցը. 1960, կտավ, յուղաներկ, 130×200, Հայաստանի պատմության պետական թանգարան | Eduard Isabekyan». Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել