Մայա Պլիսեցկայայի հուշարձան

Մայա Պլիսեցկայայի հուշարձան (ռուս.՝ Памятник Майе Плисецкой), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում, Բոլշայա Դմիտրովկա փողոցում, բալետի պարուհի Մայա Պլիսեցկայայի պատվին անվանված պուրակում։ Բացումը տեղի է ունեցել 2016 թվականի նոյեմբերի 20-ին՝ պարուհու ծննդյան տարեդարձի օրը[1]։

Մայա Պլիսեցկայայի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2016
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Նյութբրոնզ
Ներկա վիճակԿանգուն

Հուշարձանի հեղինակն է ուրալցի քանդակագործ Վիկտոր Միտրոշինը, որն անձամբ ծանաչել է Մայա Պլիսեցկայային, և կատարել է նրա քանդակագործական դիմանկարները դեռևս պարուհու կյանքի օրոք։ Մայա Պլիսեցկայան ներկայացված է Կարմենի կերպարով[2]։

Նախապատմություն խմբագրել

Ուրալցի քանդակագործ Վիկտոր Միտրոշինը, որն անձամբ ծանաչել է Մայա Պլիսեցկայային, 2015 թվականին պարուհուն ներկայացրեց Կարմենի կերպարով նրա քանդակի էսքիզը։ Քանդակագործն այն պատրաստել էր որպես նվեր Պլիսեցկայի 90-ամյակին, որը պետք է նշվեր 2015 թվականի նոյեմբերի 20-ին։ Սակայն այդ օրվանից վեց ամիս առաջ Մայա Պլիսեցկայան մահացավ[2]։

 
Մայա Պլիսեցկայան և Ռոդիոն Շչեդրինը

Հուշարձանի բացում խմբագրել

Մայա Պլիսեցկայայի ամուսնու՝ հայտնի կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինի աջակցությամբ արձանիկը դարձավ ապագա հուշարձանի հիմքը։ Պարուհու մահից ընդամենը մեկ և կես տարի հետո՝ 2016 թվականի նոյեմբերի 20-ին՝ պարուհու ծննդյան տարեդարձի օրը, հուշարձանը բացվեց Մոսկվայի կենտրոնում, Բոլշայա Դմիտրովկայի պուրակում, 12-րդ և 16-րդ շենքերի միջև[2]։

Բացման արարողությանը ներկա են եղել փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը, մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, Մարիինյան թատրոնի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերի Գերգիևը, Պլիսեցկայայի ամուսին Ռոդիոն Շչեդրինը և շատ ուրիշներ[2]։

Նկարագրություն խմբագրել

Բրոնզաձույլ արձանի բարձրությունն 9 մետր է[3]։ Հուշարձանը ձուլվել է Խիմկիի ձուլարանում։ Ստեղծելու համար ծախսվել է 20 միլիոն ռուբլի։ Գումարը եղել է արտաբյուջետային. հիմնական ծախսն իրականացրել է «Արվեստ, գիտություն և սպորտ» հիմնադրամը, իսկ հեղինակը՝ Վիկտոր Միտրոշինը, հրաժարվել է հոնորարից և այդ գումարն ուղղել քանդակի ստեղծմանը[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «В Москве открыли памятник Майе Плисецкой». Официальный сайт Министерства культуры РФ. 20.11.2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «В центре Москвы, в сквере на Большой Дмитровке между 12-м и 16-м домами теперь установили памятник Майе Плисецкой».
  3. 3,0 3,1 Бронзовая Майя: Плисецкой поставили 9-метровый памятник