Մամատիկին

իգական անձնանուն

Մամատիկին, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն Մամա անունից և տիկին բառից։ Գործածվել է 13-15-րդ դարերում[1]։

Մամատիկին
Մամատիկին
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Մամատիկին» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Մամատիկին, կին Վարդապետի և մայր Հովհաննես քահանայի, ով Կարնո Կան գյուղում 1283 թվականին գրել տվեց մի Ավետարան[2]։
  • Մամատիկին, մերձավոր Թումա և Հայրապետ քահանաների, ովքեր Զաքարիա գրչին 1304 թվականին ընդօրինակել տվեցին Ավետարանը[3]։
  • Մամատիկին, կին Մարտիրոսի և մայր Սարգիս քահանայի, որ Սկևռի վանքում 1325 թվականին Հովհաննես գրչին գրել տվեց մի Ավետարան[4]։
  • Մամատիկին, կին Հովհաննես քահանայի և մայր Բարսեղ գրչի, ով Բասենի Մժնկերտ գյուղաքաղաքում ընդօրինակեց Ավետարանը 1336 թվականին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 181-182 — 742 էջ։
  2. Ձեռագիր Վենետիկ Ա․ 644
  3. Ձեռագիր Վասպուրական 143
  4. Ձեռագիր Վասպուրական 171
  5. Ձեռագիր Վասպուրական 191